Մալև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լքված գյուղ
Մալև
ԵրկիրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Հայկական ԽՍՀ
ՇրջանՄեղրի
Այլ անվանումներՄալաև, Մալավրան, Մալե Ներքին, Մալե Նոր, Մալեք, Մալիկ, Մալիք, Մալովալան, Մալվալանմ Մալվոլան, Մանլև
Բնակչություն123 մարդ (1959)
Ազգային կազմհայեր
Ժամային գոտիUTC+4

Մալև, ներկայումս լքված գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանում, Մեղրի քաղաքից մոտ 10 կմ հյուսիս-արևելք, Մալև գետի վերնագավառում, Մալև Վերին գյուղից 7 կմ հարավ-արևելք, Ալվանք (նախկին Ալդարա) գյուղից 14 կմ հյուսիս, բարձրադիր և անտառազուրկ վայրում։

Մալվոլան անվանումով ընդգրկված է եղել Արևելյան Հայաստանի Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում։ Խորհրդային տարիներին մասն է կազմել Հայկական ԽՍՀ Մեղրու գավառի, իսկ 1930 թվականից` Մեղրու շրջանի։ 1960-ական թվականներին գյուղը ապաբնակեցվել է գյուղական համայնքների խոշորացման ծրագրի շրջանակներում` միացվելով Ալդարա գյուղին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ 1781 թվականի հարկացուցակի Տաթևի վանքին տարեկան տալիս էր 5600 դահեկան պտղի հարկ։

Կարևոր դեր է խաղացել Դավիթ-Բեկի ղեկավարած ազատագրական պայքարի ընթացքում։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղը լքված է 1960-ական թվականներից, ներկայումս բնակչություն չունի; Նախկինում բնակեցված է եղել հայերով, բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[1][2].

Տարի 1831 1873 1897 1926 1939 1959
Բնակիչ 255 208 322 319 308 123

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այստեղ է գտնվում Ամենափրկիչ կուսանաց անապատը։ Ունի Ս. Գևորգ անանով եկեղեցի[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  2. 2,0 2,1 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 3, էջ 641

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]