Ալիշար (Սիսիանի շրջան)
Արտաքին տեսք
Գյուղ | |
---|---|
Ալիշար | |
Երկիր | ![]() |
Շրջան | Սիսիան |
Բնակչություն | 108 մարդ (1939) |
Ազգային կազմ | ադրբեջանցիներ, հայեր, այլ |
Ժամային գոտի | UTC+4 |
Ալիշար, գյուղ Հայկական ԽՍՀի Սիսիանի շրջանում, Դաստակերտ քաղաքատիպ ավանից 2-3 կմ հյուսիս-արևմուտք, Այրի գետի ձախ ափին։
Ալիխան անվանումով ընդգրկված է եղել Արևելյան Հայաստանի Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում։
Գյուղի շրջակայքում կան պղնձի պաշարներ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղում մեծամասամբ բնակվում էին ադրբեջանցիներ։ 1939-1940-ական թվականներին գյուղը լքվել է, իսկ բնակիչները հաստատվել են Սոֆլու, Ղզըլշաֆակ և այլ գյուղերում։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալիշարի ազգաբնակչության փոփոխությունը.
Տարի | 1886 | 1897 | 1926 | 1939 |
---|---|---|---|---|
Բնակիչ | 138 | 48 | 104 | 108 |
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու երկրագործությունն էր[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 88