Խնածախ (գյուղ, Սյունիքի մարզ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խնածախ (այլ կիրառումներ)
Գյուղ | |||
---|---|---|---|
Խնածախ | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Սյունիքի մարզ | ||
Համայնք | Տեղ (համայնք) | Տեղ համայնք[1] | ||
Մակերես | 29,41 կմ² | ||
ԲԾՄ | 1400 մետր | ||
Պաշտոնական լեզու | հայերեն | ||
Բնակչություն | 998[2] մարդ (2011) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
| |||
Խնածախ, գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Տեղ համայնքում[1]՝ հայ-ադրբեջանական շփման գծի հարևանությամբ[3]։
Անուն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղի պաշտոնական անունը Խնածախ է[1]։ Ռուսական կայսրության ժամանակաշրջանում հայտնի է եղել Խանազատ անունով։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեռավորությունը Սյունիքի մարզի մարզկենտրոն Կապան քաղաքից կազմում է մոտ 109 կմ, իսկ Գորիս քաղաքից հեռու է մոտ 9 կմ դեպի հյուսիս-արևելք։ Ծովի մակարդակից բարձր է 1380-1460 մ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղում կան երբեմնի բնակելի եղած քարանձավներ։ Գյուղի տարածքում կան 1610 թվականի կառուցված եկեղեցի, Քարայր եկեղեցի և երկու մատուռ։ Գյուղից քիչ հեռու Խաչին հող կամ Ցիցքար կոչվող վայրում կան VII-X դարերի գյուղատեղիներ («Մյուլքոն», «Պլաճա», «Ջալալ Հասանի») հին գերեզմանոցեր, շրջապատի բարձրությունների վրա կան խաչքարեր։
Հնում Խնածախը եղել է մելիքանիստ գյուղ՝ իշխան Մելիք-Հայկազյանների նստավյարը. գյուղում պահպանվել է իշխանանիստ դարպասների (ապարանքի) մի մասը, որն ունի երկու մատուռ։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համաձայն 2011 թվականին Հայաստանում անցկացված մարդահամարի արդյունքների՝ Խնածախի մշտական բնակչությունը կազմել է 998, առկա բնակչությունը՝ 780 մարդ[2]։ Ռուսական կայսրության ժամանակաշրջանում մինչև 1918 թվականը գյուղում ապրել են նաև փոքրամասնություն կազմող ադրբեջանցիներ[4]։ Ստորև ներկայացված է Խնածախ գյուղի բնակչության թվային փոփոխությունն ըստ տարիների[5].
Տարի | 1831 | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 107 | 1165 | 1221 | 1234 | 1252 | 1336 | 1473 | 1166 | 1005 | 1021[6] | 998[2] |
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, երկրագործությամբ և մեղվաբուծությամբ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Տեղեկություններ Տեղ համայնքի մասին Սյունիքի մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 09․12․2023 թվական)։
- ↑ 2,0 2,1 2,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքների ցանկը հաստատելու մասին» 17 նոյեմբերի 1998 թվականի N 713, քաղ. Երևան։
- ↑ Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2, էջ 743
- ↑ 2001 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խնածախ (գյուղ, Սյունիքի մարզ)» հոդվածին։ |
|
|