Կատար (Զանգեզուրի գավառ)
Արտաքին տեսք
| Գյուղ | |
|---|---|
| Կատար | |
| Երկիր | Արևելյան Հայաստան |
| Նահանգ | Ելիզավետպոլի նահանգ |
| Գավառ | Զանգեզուրի գավառ |
| Համայնք | Զանգեզուրի գավառ |
| Այլ անվանումներ | Ղաթար, Ղաթարն |
| Տեղաբնականուն | կատարցի |
| Ժամային գոտի | UTC+3 |
Կատար, գյուղ Արևելյան Հայաստանի Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում[1][2]։ Գտնվում էր Ղափանի ոստիկանական շրջանում, Ղափան քաղաքից 3-3.5 կմ հյուսիս-արևմուտք։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հնում մտնում էր Սյունիք աշխարհի Բաղք գավառի մեջ։
1920—ական թվականներին գյուղը լքվել է։ Տարածքը զետեղել են Զանգեզուրի պղձնի կոմբինատի պայթուցիկ նյութերը, իսկ 1940-ական թվականների բնակավայրի տարածքը մտել է Ղափան քաղաքի շրջագծի մեջ։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1908 թվականին գյուղն ունեցել է 733 կովկասի թաթար բնակիչ[1]։
Կատարի ազգաբնակչության փոփոխությունը.
| Տարի | 1886 | 1907 | 1914 |
|---|---|---|---|
| Բնակիչ | 250 | 380 | 139 |
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակավայրն հայտնի էր իր պղնձի պաշարներով։ Տարեկան արտադրվում էր 20000 փութ պղինձ։ Այժմ պաշարները սպառվել են։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղում գտնվում էր Կատարի վանքը, որի ավերակները նշմարվում էր մինչև օրս[2]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 «Зангезурский уезд на 1908 год». Վերցված է 2021 Հունիս 8-ին.
- 1 2 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 968