Տուրաբադ
Արտաքին տեսք
| Գյուղական համայնք | ||
|---|---|---|
| Տուրաբադ | ||
| 39°2′38.688″N 46°43′3.781″E / 39.04408000°N 46.71771694°E | ||
| Երկիր | ||
| Շրջան | Քաշաթաղ | |
| Համայնք | Զանգելանի շրջան (Ադրբեջանական ԽՍՀ) | |
| Այլ անվանումներ | Դերի, Դումբուլի, Դումբուլու, Դումպուլու, Դուրապատ, Թերի, Թուրաբադ, Թուրապատ, Տելիքթաշ, Տերի, Տուրաբատ | |
| ԲԾՄ | 450 մետր | |
| Ազգային կազմ | հայեր | |
| Ժամային գոտի | UTC+4 | |
|
| ||

Տուրաբադ, գյուղական համայնք Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում։ Գտնվում էր Արաքս գետի և նրա ձախակողմյան Ողջի վտակի միախառնման վայրում[2]։
Գյուղը նույնականացնում են Մեծ Հայքի Սյունիք աշխարհի Կովսական գավառի Տրի կամ Տրյա վայրի հետ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նույն անվանումով ընդգրկված է եղել Արևելյան Հայաստանի Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում։ Այնուհետև ընդգրկված է եղել Ադրբեջանի Զանգելանի շրջանում։ 1998 թվականին Արցախի օրենքով մտել է Քաշաթաղի շրջանի մեջ[2]։
2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով բնակավայրը հայաթափվել և անցել է Ադրբեջանի հսկողության տակ[3]։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]XX դարի սկզբին ուներ 82 տուն՝ 325 բնակչով[2]։ 1908 թվականին ուներ 127 կովկասի թաթար բնակիչ[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
- 1 2 3 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 5, էջ 143
- ↑ «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը». Ազատություն Ռադիոկայան. 2020 թ․ դեկտեմբերի 10.
- ↑ «Зангезурский уезд на 1908 год». Վերցված է 2021 Հունիս 8-ին.
| ||||||||||||||
