Մարաթուկ (գյուղ, Քաշաթաղի շրջան)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մարաթուկ (այլ կիրառումներ)
Գյուղ | ||
---|---|---|
Մարաթուկ | ||
Երկիր | ![]() | |
Շրջան | Քաշաթաղ | |
Համայնք | Ծաղկաբերդ | |
Ազգային կազմ | Հայեր | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|

Մարաթուկ, գյուղ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում[2]։ Ծաղկաբերդ գյուղի հետ միասին կազմում է Ծաղկաբերդ համայնքը[2]։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղը գտնվում է Արցախի Հանրապետության հարավարևմտյան թևում՝ Քաշաթաղի շրջանում՝ նախկինում՝ Արցախի Բերդաձոր գավառում։ Բնակավայրը տեղակայված է Հակարի գետի միջին հոսանքի ձախափնյա բլրապատ մասում[3]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարաթուկը Արցախի հնագույն բնակավայրերից է։ Ներկայիս գյուղը համադրելի է 7-րդ դարի պատմիչ Մովսես Կաղանկատվացու պատմության մեջ տեղ գտած Հակարի բնակավայրի հետ։ Արաբական աղբյուրներում բնակավայրը ներկայացված է Ախար անունով[3]։
Ուսումնասիրողներից Ա. Հակոբյանը որպես Հակարիի նախանվանում ներկայացնում է Մարաթուկ բնակավայրը, որն էլ եկվորները աղավաղել,դարձրել են Մուրադխանլի։ Գյուղից 3 կմ հյուսիս-արևելք՝ լեռնագագաթին, գտնվում են միջնադարյան բերդի և մատուռի ավերակները։ Բնակավայրը հայտնի է Ղալալի անվանումով։
Ս. Սարգսյանի կարծիքով Ղալալին նույն Քարալի կամ Կառնակկաշ ամրոցն է, որի մասին խոսում է նաև Մ. Կաղանկատվեցին։
18-րդ դարի երկրորդ կեսին և 19-րդ դարի սկզբներին Ղարաբաղի խաների և քուրդ ցեղապետերի ճնշման տակ տարածաշրջանի բնակատեղիները հայաթափվել էին[3]։
19-րդ դարի սկզբներին հայկական բնակավայրում հաստատվել էին թրքախոս քուրդ խաշնարած մի քանի ընտանիքներ։ Գյուղը նրանք անվանեցին Մուրադխանլի։ Կարճ ժամանակահատվածում եկվորները հիմնականում ոչնչացրել են հայկական պատմամշակութային արժեքները[3]։
Ադրբեջանում խորհրդային կարգերի հաստատվելուց հետո այս տարածքները բռնակցվեցին ԱԽՍՀ-ին։ Գյուղը 1923 թվականին գտնվում էր ԱԽՍՀ Կարմիր Քուրդիստանի օկրուգի, իսկ 1930 թվականին Ղուբաթլիի շրջանի կազմում[3]։
1993 թվականին Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի ճնշման տակ բնակավայրը ազատագրվեց։ 1996 թվականին այստեղ հաստատվել էին ՀՀ բնակավայրերից մի քանի ընտանիքներ[3]։
2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով բնակավայրը հայաթափվել և անցել է Ադրբեջանի հսկողության տակ[4]։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2015 թվականին Մարաթուկ գյուղում բնակվում էր 18 մարդ, կար 5 տնտեսություն[2]։
Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[5].
Տարի | 2008 | 2009 | 2010 |
---|---|---|---|
Բնակիչ | 19 | 16 | 14 |
Հասարակական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարաթուկը ընդգրկված է Ծաղկաբերդի համայնքի կազմում։ Գյուղի աշակերտները սովորում էին Ծաղկաբերդի միջնակարգ դպրոցում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
- ↑ 2,0 2,1 2,2 Հակոբ Ղահրամանյան, Տեղեկատու Արցախի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.։
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Բալայան Վահրամ (2020)։ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՈՒՐՎԱԳԾԵՐ։ Երևան: Զանգակ։ էջեր 649–650
- ↑ «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը»։ Ազատություն Ռադիոկայան։ Դեկտեմբեր 10, 2020
- ↑ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների»։ Վերցված է 2021 Մայիսի 1