Վակունիս (գյուղ, Քաշաթաղի շրջան)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վակունիս (այլ կիրառումներ)
| Գյուղ | ||
|---|---|---|
| Վակունիս | ||
| 39°48′11″N 46°26′48″E / 39.80306°N 46.44667°E | ||
| Երկիր | ||
| Շրջան | Քաշաթաղ | |
| Համայնք | Վակունիս | |
| Մակերես | 15727,3 կմ² | |
| ԲԾՄ | 1550 մետր | |
| Բնակչություն | 63 մարդ (2018) | |
| Ազգային կազմ | հայեր (մինչև՝ 2020 թվականը) | |
| Կրոնական կազմ | Հայ Առաքելական Եկեղեցի (մինչև՝ 2020 թվականը) | |
| Ժամային գոտի | UTC+4 | |
|
| ||
Վակունիս, գյուղ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի հյուսիսում, Շալվա գետի աջ ափից դեպի լեռը ձգվող ձորալանջին[1]։
Բերձոր շրջկետնտրոնից գտնվում է 46 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 96 կմ հեռավորության վրա[2]։
Խաչինտափ, Չորմանք և Շամք գյուղերի հետ միասին կազմում է Վակունիս համայնքը[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Միջնադարյան աղբյուրներում գյուղը հայտնի է եղել որպես Բչանց[1]։ Գյուղի մասին առաջին հայտնի գրավոր հիշատակությունը վերաբերվում է 1214 թվականին[1][4]։ Այն հիշատակվում է Դադիվանքի Կաթողիկե եկեղեցու շինարարական արձանագրության մեջ, որտեղ իշխան Վախթանգի կինը՝ Արզու Խաթունը, ներկայացնում է Վերին Խաչենի իշխանության սահմանային բնակավայրերը[1][4]։ Այդ ցանկում նշվում է նաև Բչանց անունով գյուղը, որը նույնացվում է ներկայիս Վակունիսի հետ[1][4]։
Բչանիս անվանումով ընդգրկված է եղել Ռուսական կայսրության Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում[5]։ Ռուսական տիրապետության շրջանում գյուղում բնակություն են հաստատել Ռուսաստանից տեղափոխված մոլոկաններ[1][6]։ Նրանց բնակեցման արդյունքում գյուղը ստացել է Կարմալինովկա անվանումը[1][6]։ 1918 թվականին մոլոկանների հեռանալուց հետո գյուղում բնակություն են հաստատել քրդեր, ինչի արդյունքում բնակավայրի ժողովրդական կազմը փոխվել է[1]։
1921 թվականին գյուղը, հարակից տարածքների հետ միասին, խորհրդային վարչատարածքային վերաձևումների արդյունքում ընդգրկվեց Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմի մեջ[1]։ 1993 թվականին, Արցախյան ազատամարտի ընթացքում, բնակավայրն ազատագրվեց և անցավ հայկական ուժերի վերահսկողության տակ[1]։ 1995 թվականից հետո բնակավայրում վերահաստատվեցին հայ ընտանիքներ[1]։ 1998 թվականի հունիսի 26-ին Արցախի կառավարության հրամանագրով բնակավայրը պաշտոնապես վերանվանվեց Վակունիս[1]։
2020 թվականի նոյեմեբրին, 44-օրյա պատերազմի ավարտից հետո, գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ[7][1]։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համայնքը բարձր լեռնային է, ունի 15727,3 հա տարածք, որից 2466,3 հա գյուղատնտեսական նշանակություն, 12878,8 հա անտառային հողեր։ Վակունիս համայնքի սահմանային գոտով հոսում է Շալվա գետը։
Բնակավայրի տարածքում առկա են խմելու ջրի բազմաթիվ բնական աղբյուր-առվակներ։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Միջնադարում գյուղը մտել է Վերին Խաչենի իշխանության մեջ և բնակեցված է եղել հայերով[1]։ Ռուսական տիրապետության շրջանում գյուղում բնակություն են հաստատել մոլոկաններ, իսկ 1918 թվականից հետո գյուղում հաստատվել են քրդեր[1]։ 1995 թվականից հետո բնակավայրում վերահաստավեցին հայ ընտանիքներ[1]։
2005 թվականի տվյալներով գյուղն ուներ 38 բնակիչ[1]։ 2015 թվայանին Վակունիս համայնքում կար 16 ընտանիք, 68 բնակիչ, իսկ 2018 թվականին՝ 14 տուն, 63 բնակիչ[1][8]։ 2020 թվականի նոյեմբերին բնակավայրը հայաթափվել և անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ[1]։
Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[9].
| Տարի | 2005 | 2008 | 2009 | 2010 | 2015 | 2018 | 2020 |
|---|---|---|---|---|---|---|---|
| Բնակիչ | 38[1] | 55 | 40 | 44 | 68 | 63[1][8] | 0[1] |
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչությունը հիմնականում զբաղվում էր գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։
Պատմամշակութային հուշարձաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակավայրի տարածքում հաշվառվել և վկայագրվել են պատմության և մշակույթի անշար հուշարձաններ, որոնք ներառված են պետական պահպանության ցանկում[1]։ Ընդհանուր առմամբ արձանագրվել է 7 հուշարձան, այդ թվում՝ եկեղեցի (17-րդ դար), արձանագիր տապանաքար, 3 խաչքար (13-16-րդ դարեր), գերեզմանոց ձիատապաններով (19-րդ դարի կեսեր) և դամբարան (19-րդ դարի կեսեր)[1]։ Միջնադարյան գյուղատեղին և «Աղջայազ» գյուղատեղին հուշարձանների ցանկում ներառված չեն։
Հասարարակական կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականի դրությամբ համայնքում գործում էր գյուղապետարան, հիմնական դպրոց, որտեղ սովորում էին 19 աշակերտներ[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 1,20 1,21 1,22 1,23 Լեռնիկ Հովհաննիսյան, Վալերի Ավանեսյան, Արցախի Հանրապետության նյութական մշակույթի հուշարձանները․ Մաս 2, Երևան էջ 559-560 — 566 էջ։
- ↑ 2,0 2,1 2,2 Հակոբ Ղահրամանյան, Տեղեկատու Արցախի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.։
- ↑ Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
- ↑ 4,0 4,1 4,2 Սեդրակ Բարխուդարյան, Դիվան հայ վիմագրության, պրակ 5, Արցախ, Երևան, «ՀԽՍՀ ԳԱ հրատարակչություն», էջ 198-199 — 348 էջ։
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 737
- ↑ 6,0 6,1 Մարտին Մանուկյան, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջանները, քաղաքները, գյուղերը, Երևան էջ 537 — 566 էջ։
- ↑ «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը». Ազատություն Ռադիոկայան. 2020 թ․ դեկտեմբերի 10.
- ↑ 8,0 8,1 «ԱՀ առկա բնակչության թվաքանակը 2018 թվականի հունվարի 1-ի դրութամբ», էջ 6։
- ↑ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
| ||||||||||||||
