Դիցմայրի (Քաշաթաղի շրջան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դիցմայրի (այլ կիրառումներ)
Գյուղ
Դիցմայրի
ԵրկիրԱրցախ Արցախ
Շրջան Քաշաթաղ
Համայնք Կովսական
ԲԾՄ680 մետր
Ազգային կազմհայեր
Ժամային գոտիUTC+4
##Դիցմայրի (Քաշաթաղի շրջան) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Red pog.png
Արցախի Հանրապետության քարտեզը, որտեղ մուգ շագանակագույնով պատկերված են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքները, իսկ մարմնագույնով՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ[1]

Դիցմայրի, գյուղ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում՝ շրջկենտրոնից 120 կմ հարավ-արևելք՝ Ծավ գետի ձախ ափին։

Կովսական քաղաքի և Քարատակ գյուղի հետ միասին մտնում է Կովսական քաղաքային համայնքի մեջ[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազատագրվել է 1993 թվականի հոկտեմբերին, բնակեցվել է 1999 թվականին՝ Ադրբեջանից բռնագաղթած հայ փախստականներով։

2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի արդյունքում գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի հսկողության տակ[3]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը 2003 թվականի տվյալներով 77 մարդ է։ 2015 թվականին ուներ 94 մարդ, կար 28 տնտեսություն։

Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[4].

Տարի 2008 2009 2010
Բնակիչ 42 48 55

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զբաղվում են երկրագործությամբ և այգեգործությամբ։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիցմայրիից 6 կմ հյուսիս-արևմուտք գտնվում է Փշատեցրուսի (Շոթարիզի) ուշ միջնադարյան միանավ բազիլիկ եկեղեցին։

Հասարարակական կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի դրությամբ համայնքում գործում էր միջնակարգ դպրոց, որտեղ սովորում էին 19 աշակերտներ[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC BY-SA icon 80x15.png