Արտաշավի
Գյուղական համայնք | ||
---|---|---|
Արտաշավի | ||
Երկիր | Արցախ | |
Շրջան | Քաշաթաղ | |
Համայնք | Լաչինի շրջան (Ադրբեջանական ԽՍՀ) | |
Մակերես | 3085,9 կմ² | |
Բնակչություն | 127 մարդ | |
Ազգային կազմ | հայեր | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Արտաշավի, գյուղական համայնք Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում։ Տեղաբաշխված է հանրապետության հյուսիսարևմտյան հատվածում։ Բերձոր շրջկենտրոնից գտնվում է 35 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 85 կմ հեռավորության վրա։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղը գտնվում է Արցախի Հնարապետության արևմտյան թևում՝ Քաշաթաղի շրջանում՝ նախկինում՝ Արցախի Բերդաձոր գավառում։ Բնակավայրը տեղաբաշխված է Շալուա գետի ստորին հոսանքի ձախակողմյան Արտաշավի վտակի աջափնյա ձորալանջին[1]։
Համայնքը բարձր լեռնային է, ունի 3089,5 հա տարածք, որից 2483,1 հա գյուղատնտեսական նշանակություն, 484,1 հա անտառային հողեր։ Արտաշավի համայնքի սահմանային գոտով հոսում է Շալվա գետի վտակը։
Համայնքի տարածքում առկա են սեզոնային խմելու ջրի որոշ քանակի բնական աղբյուր-առվակներ։
Արտաշավիի հարևանությամբ են գտնվում Ձորաշեն, Հախնազար գյուղերը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաշավին Արցախի հնագույն բնակավայրերից մեկն է։ Ընդհանրապես վերոհիշյալ տարածքը վաղ և միջին միջնադարում զգալի չափով խիտ բնակեցված է եղել[1]։
1615 թվականին Քասպար երեցի կողմից նորոգված ձեռագիր հիշատակարանում գյուղը ներկայացված է Արտաշաիպ, իսկ 1637 թվականի ընդօրինակված Ավետարանի հիշատակարանում` Արտայշիբի անուններով։
18-րդ դարի վերջերին և 19-րդ դարում թրքախոս քրդական ցեղերը ներխուժեցին տարածաշրջան։ Վերջին հայ բնակիչները լքեցին հայրենի օջախները, և հազարամյակների ընթացքում ստեղծածը շուրջ երկու դար մնաց օտար եկվորների գերության մեջ։ Երկու հարյուրամյակի ընթացքում Արտաշավիի պատմամշակութային նշանակության հուշարձանների ոչնչացումից մնաց միայն նրանց հետքերը։ Գյուղում կարելի է ականատես լինել միջնադարյան եկեղեցու հիմքերի մնացորդներին, իսկ նրա շրջակայքում եղած գերեզմանոցի խաչքարերն ու տապանաքարերը եկվորները ջարդել և իրենց տների ու գոմերի համար շինանյութ էին դարձրել[1]։
Գյուղի աղբյուրի պատի մեջ տեղադրված է մի տապանաքար, իսկ փոստի շենքի որմերի մեջ ագուցված քանդակազարդ արձանագիր (1481 թ․) խաչքարի բեկորը հայ վերաբնակիչները 1995 թվականին տեղադրել են Արտաշավիի կենտրոնում գտնվող աղբյուրի մոտ[1]։
Խորհրդային տարիներին գյուղը գտնվում էր Կարմիր Քուրդիստանի օկրուգի, իսկ 1930 թվականին՝ Լաչինի շրջանի կազմի մեջ[1]։
Գյուղը Արցախյան ազատամարտին
[խմբագրել | խմբագրել կոդը]1993 թվականին Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի գործելաոճի շնորհիվ և վերջինիս ջանքերով Արտաշավին ազատագրվեց։
1994 թվականի մայիսին զինադադարի կնքումից հետո գյուղում հաստատվեցին Ադրբեջանից բռնագաղթած հայ ընտանիքներ և ՀՀ բնակավայրերից քաղաքացիներ[1]։
Գյուղը Հայ-ադրբեջանական պատերազմին
[խմբագրել | խմբագրել կոդը]2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի արդյունքում գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի հսկողության տակ[2]։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականին Արտաշավի համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 127 մարդ, կա 31 տնտեսություն։
Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[3].
Տարի | 2008 | 2009 | 2010 |
---|---|---|---|
Բնակիչ | 89 | 76 | 84 |
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչությունը հիմնականում զբաղվում էր գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։
Պատմամշակութային հուշարձաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Համայնքի պատմամշակութային հուշարձաններն են՝ արձանագիր քար (1221 թ.), 2 խաչքարեր (1481 թ.), խաչքար (13-րդ դար), տապանաքար (1575 թ.), գյուղատեղի Մալխալափ, կամուրջ։
Հասարարակական կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականի դրությամբ համայնքում գործում էր գյուղապետարան, բուժկետ, միջնակարգ դպրոց, որտեղ սովորում էին 42 աշակերտներ[4]։ 2002 թվականին դպրոցը անվանակոչվել էր Արցախի հերոս, ՀՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր Լեոնիդ Ազգալդյանի անունով[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Բալայան, Վահրամ (2020). ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՈՒՐՎԱԳԾԵՐ. Երևան: Զանգակ. էջեր 630–631.
- ↑ «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը». Ազատություն Ռադիոկայան. 2020 թ․ դեկտեմբերի 10.
- ↑ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
- ↑ Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջ 339.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։ |