Խաչինտափ
Գյուղական համայնք | ||
---|---|---|
Խաչինտափ | ||
Երկիր | ![]() | |
Շրջան | Քաշաթաղ | |
Ազգային կազմ | հայեր | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|

Խաչինտափ, գյուղ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում՝ շրջկենտրոնից 45 կմ հյուսիս-արևմուտք՝ Շալուա գետի ձախափնյա ձորալանջին։ Բնակավայրը ընդգրկված է Վակունիս համայնքի կազմում։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սամվել Կարապետյանը վերոհիշյալ բնակավայրը Գտիչ վանքի 1246 թվականի շինարարական արձանագրության մեջ հիշատակված Խաչինամարգը գյուղի հետ վերապահումով համադրելի է համարում[2]։
18–րդ դարի երկրորդ կեսին և 19–րդ դարի սկզբներին Ղարաբաղի խաների և քրդական ցեղերի բռնի ներգործության տակ տարածաշրջանի բնակավայրերը հայաթափվել էին[2]։
Այս հանգամանքն էլ պատճառ դարձավ, որ գավառի գյուղերի, ներառյալ` Խաչին տափի պատմական փաստերը և անգամ անունը մոռացության մատնվեն։
19–րդ դարի սկզբներին լքված գյուղում հաստատվել էին քուրդ խաշնարած մի քանի ընտանիքներ։ Գյուղը նրանք անվանակոչեցին Խաչինյալը։ Հնարավոր է, որ հնում վերոհիշյալ գյուղի անվան սկզբնամասը ունեցել է Խաչին բառարմատը։ Պարզապես եկվոր քրդերն այն փոփոխությունների են ենթարկել և դարձրել Խաչինյալը[2]։
Մի քանի տասնամյակի ընթացքում գյուղում հաստատված եկվորները հիմնահատակ կործանել են հայկական պատմամշակութային արժեքները։ Խորհրդային տա-րիներին դա առավել ծրագրված բնույթ ստացավ։ Այսօր այդ հուշարձաններից հետք անգամ չի մնացել[2]։
Ադրբեջանում խորհրդային կարգերի հաստատվելուց հետո Մոսկվայի կենտրոնական բոլշևիկյան իշխանության որոշմամբ այս տարածքները բռնակցվեցին ԱԽՍՀ–ին։ Խաչին տափը 1923 թվականին գտնվում էր ԱԽՍՀ Կարմիր Քուրդիստանի օկրուգի, իսկ 1930 թվականին` Լաչինի շրջանի կազմում։
Ազատագրվել է 1993 թվականի մարտի 31-ին, բնակեցվել է 1995 թվականին՝ Ադրբեջանից բռնագաղթած հայ փախստականներով։
2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի հսկողության տակ[3]։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչությունը 2010 թվականի տվյալներով 9 մարդ է։ 2015 թվականին Խաչինտափ գյուղում բնակվում էր 3 մարդ, կար 1 տնտեսություն[4]։
Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[5].
Տարի | 2008 | 2009 | 2010 |
---|---|---|---|
Բնակիչ | 2 | 2 | 3 |
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Զբաղվում են անասնապահությամբ։
Հասարակական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղը էլեկտրաֆիկացված էր։ Խմելու ջրի հարցը լուծվել էր անհատական կարգով` բնական աղբյուրների հաշվին[2]։
Հեռուստատեսությունը, ռադիոն, բջջային և անլար հեռախոսակապը, ինտերնետ ծառայությունները բնակչությանը հասանելի էին։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բալայան Վահրամ (2020)։ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՈՒՐՎԱԳԾԵՐ։ Երևան: Զանգակ։ էջեր 704–705
- ↑ «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը»։ Ազատություն Ռադիոկայան։ Դեկտեմբեր 10, 2020
- ↑ Ղահրամանյան Հակոբ (2015)։ Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի։ Երևան։ էջ 378
- ↑ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների»։ Վերցված է 2021 Մայիսի 1
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ ![]() |