Հայթաղ (Քաշաթաղի շրջան)
Jump to navigation
Jump to search
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայթաղ (այլ կիրառումներ)
Գյուղ | ||
---|---|---|
Հայթաղ | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Շրջան | Քաշաթաղ | |
Համայնք | Արախիշ | |
Բնակչություն | 20 մարդ (2005)[1] | |
Ազգային կազմ | հայեր | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||

Արցախի Հանրապետության քարտեզը, որտեղ մուգ շագանակագույնով պատկերված են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքները, իսկ մարմնագույնով՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ[2]
Հայթաղ, գյուղ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում՝ շրջկենտրոնից 60 կմ հյուսիս-արևմուտք՝ Շալուա գետի Րախիշ վերին հոսանքի ձախ ափին։ Մտնում է Արախիշ համայնքի մեջ։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ազատագրվել է 1993 թվականի ապրիլին, բնակեցվել է 1998 թվականին՝ Ադրբեջանից բռնագաղթած հայ փախստականներով։
2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի արդյունքում գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի հսկողության տակ[3]։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչությունը 2003 թվականի տվյալներով 30 մարդ է։ 2015 թվականին ուներ 8 մարդ, կա 3 տնտեսություն[4]։
Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[5].
Տարի | 2008 | 2009 | 2010 |
---|---|---|---|
Բնակիչ | 13 | 12 | 7 |
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Զբաղվում են անասնապահությամբ։
Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղից 5 կմ հարավ՝ Րախիշ գետի աջ ձորալանջին, պահպանվել են Աղբրաձորի վանքի ավերակները՝ XI դարի միանավ փոքրիկ եկեղեցով և մոտակա գերեզմանադաշտով (XI-XVII դարերի խաչքարերով և գերեզմանաքարերով)։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ http://census.stat-nkr.am/nkr/1-1.pdf
- ↑ Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
- ↑ «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը»։ Ազատություն Ռադիոկայան։ Դեկտեմբեր 10, 2020
- ↑ Ղահրամանյան Հակոբ (2015)։ Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի։ Երևան։ էջ 335
- ↑ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների»։ Վերցված է 2021 Մայիսի 1
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ ![]() |