Արախիշ (համայնք, Քաշաթաղի շրջան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արախիշ (այլ կիրառումներ)
Արախիշ համայնք
ԵրկիրԱրցախի Հանրապետություն Արցախի Հանրապետություն
ԿարգավիճակՀամայնք
Մտնում էՔաշաթաղի շրջան
Ներառում էԱրախիշ գյուղ,
Աղբրաձոր գյուղ,
Գահանիստ գյուղ,
Հայթաղ գյուղ,
Մովսեսաշեն գյուղ,
Վազգենաշեն գյուղ,
Քարաբակ գյուղ,
ՎարչկենտրոնԱրախիշ գյուղ
Հիմնական լեզուՀայերեն
Բնակչություն (2015)73
Տարածք12607,5 հա
Ժամային գոտի+4
Արցախի Հանրապետության քարտեզը, որտեղ մուգ շագանակագույնով պատկերված են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքները, իսկ մարմնագույնով՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ[1]

Արախիշ, համայնք Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում[2][3]։ Ներկայում համայնքի ամբողջ տարածքը գտնվում է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո[4][5][6][7] և Արցախի Հանրապետության կողմից համարվում է օկուպացված[1]։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համայնքը տեղաբաշխված է Արցախի Հանրապետության արևելակենտրոնական մասում։ Ունի բարձրլեռնային տեղանք։ Համայնքի տարածքն 12607,5 հա է, որից 5729,4 հա-ն անտառային հողեր են։ Համայնքի սահմաններով է հոսում Շալվա գետի վտակը[2]։

Բերձոր շրջկենտրոնից հեռու է 53 կմ, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից` 103 կմ[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմամշակութային հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արախիշ համայնքի տարածքում առկա էին բազմաթիվ պատմամշակութային հուշարձաններ[2]։

Արախիշում են գտնվում 1246 թվականին կառուցված «Զորախաչ» կոչվող եկեղեցին, 12-ից 13-րդ դարերով թվագրվող Արախիշի եկեղեցին, 9-ից 17-րդ դարերով թվագրվող երկու առանձին գերեզմանոցները, 16-ից 17-րդ դարերով թվագրվող խաչքարը, 9-ից 11-րդ դարերով թվագրվող խաչքարը, 17-րդ դարով թվագրվող երկու տապանաքարերը, 1295 թվականով թվագրվող տապանաքարը, 15-ից 16-րդ դարերով թվագրվող ժայռախաչը[2]։

Վազգենաշեն գյուղում են գտնվում 15-ից 16-րդ դարերով թվագրվող խաչքարերով գերեզմանոցը, 15-ից 16-րդ դարերով թվագրվող 13 խաչքարերը, 15-ից 16-րդ դարերով թվագրվող եկեղեցին, 15-ից 16-րդ դարերով թվագրվող «Վազգենաշեն» անունով ժայռախաչը, 17-ից 18-րդ դարերով թվագրվող «Կոտրած» անունով կամուրջը[2]։

Աղբրաձոր գյուղում են գտնվում 11-ից 12-րդ դարերով թվագրվող «Մայրեջրի վանք» կոչվող եկեղեցին, 11-ից 12-րդ դարերով թվագրվող «Մայրեջրիվանք» կոչվող գերեզմանոցը, 1641 թվականով թվագրվող տապանաքարը, 12-ից 13-րդ դարերով թվագրվող տապանաքարը, 16-ից 17-րդ դարերով թվագրվող տապանաքարը, 12-ից 13-րդ դարերով թվագրվող 4 խաչքարերը, 1075 թվականով թվագրվող խաչքարը, 11-ից 12-րդ դարերով թվագրվող 3 խաչքարերը, 15-րդ դարով թվագրվող խաչքարը, 1068 և 1069 թվականներով թվագրվող խաչքարերը, 1244 թվականով թվագրվող խաչքարը, 13-րդ դարով թվագրվող խաչքարը, 11-րդ դարով թվագրվող խաչքարի պատվանդանը, 11-ից 13-րդ դարով թվագրվող պարիսպը, մ․թ․ա․ 2-ից 1-ին հազարամյակներով թվագրվող դամբարանաբլուրը[2]։

Վարչատարածքային բաժանում և համայնքային կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն Արցախի Հանրապետության վարչատարածքային բաժանման՝ Արախիշ համայնքն իր մեջ ներառում է Արախիշ, Աղբրաձոր, Գահանիստ, Հայթաղ, Մովսեսաշեն, Վազգենաշեն, Քարաբակ գյուղերը[2]։

Համայնքում գործում էր գյուղապետարան, բուժկետ, դպրոց, առևտրային օբյեկտներ[2]։

Համայնքն ապահովված էր էլեկտրաէներգիայով, հասանելի էին բջջային, ինտերնետ կապի միջոցներն ու ռադիոհեռուստատեսությամբ[2]։

Գործում էր ինքնահոս ջրամատակարարման համակարգ, որը սնվում էր 1 ակունքից[2]։

2015 թվականի դրությամբ համայնքային ճանապարհները բնահողային էին, խճից և չմշակված այլ նյութերից[2]։

Համայնքը միացված էր հանրապետության տրանսպորտային կապին[2]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արախիշ համայնքի բնակչությունը 2015 թվականի դրությամբ կազմել է 73 մարդ, որոնք կազմել են 25 տուն։ Նույն թվականի դրությամբ Արախիշ գյուղում բնակվել է 12 մարդ, որոնք կազմել են 5 տուն։ Աղբրաձոր գյուղում բնակվել է 6 մարդ, որոնք կազմել են 1 տուն։ Գահանիստ գյուղում բնակվել է 5 մարդ, որոնք կազմել են 4 տնտնեսություն։ Հայթաղ գյուղում բնակվել է 8 մարդ, որոնք կազմել են 3 տուն։ Մովսեսաշեն գյուղում բնակվել է 19 մարդ, որոնք կազմել են 5 տուն։ Վազգենաշեն գյուղում բնակվել է 23 մարդ, որոնք կազմել են 7 տուն։ 2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ Քարաբակ գյուղը դեռևս բնակեցված չէր[2]։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արախիշ համայնքում գործում էր Մովսեսաշենի հիմնական դպրոցը, որտեղ 2015 թվականի դրությամբ սովորում էր 12 աշակերտ[2]։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համայնքի բնակչությունը հիմնականում զբաղվել է գյուղատնտեսությամբ՝ հողագործությամբ և անասնապահությամբ։ Համայնքի տարածքի 6386,0 հա-ը գյուղատնտեսական նշանակության են[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 Հակոբ Ղահրամանյան, Տեղեկատու Արցախի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.։
  3. «Արցախի Հանրապետության բնակավայրերի ցանկը հանրապետության Ազգային ժողովի կայքում (Արցախի Հանրապետության օրենքը երկրի վարչատարածքային բաժանման մասին, 25 մարտի 2005 թ., ք.Ստեփանակերտ, ՀՕ-178, ստորագրված նախագահ Ա․Ղուկասյանի կողմից)։». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 14-ին.
  4. Արցախի Հանրապետության այն բնակավայրերի ցանկը, որոնք գտնվում են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո /հրապարակված Արցախի Հանրապետության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից/, (արխիվացված 05․03․2021թ․
  5. «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը»։
  6. «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը», (արխիվացված
  7. «Ադրբեջանի վերահսկողության տակ անցած՝ Արցախի համայնքների և բնակավայրերի ցանկը»։