Արախիշ (գյուղ, Քաշաթաղի շրջան)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արախիշ (այլ կիրառումներ)
Գյուղական համայնք | ||
---|---|---|
Արախիշ | ||
Երկիր | ![]() | |
Շրջան | Քաշաթաղ | |
Համայնք | Արախիշ | |
Մակերես | 12607,5 կմ² | |
Բնակչություն | 12 մարդ | |
Ազգային կազմ | հայեր | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Արախիշ, գյուղ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում։ Տեղաբաշխված է հանրապետության հարավարևմտյան հատվածում։ Բերձոր շրջկենտրոնից գտնվում է 80 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 130 կմ հեռավորության վրա։
Աղբրաձոր, Գահանիստ, Հայթաղ, Մովսեսաշեն, Վազգենաշեն և Քարաբակ գյուղերի հետ միասին կազմում է Արախիշ համայնքը։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Համայնքը հարթավայրային է, ունի 3092.0 հա տարածք, որից 2673.8 հա գյուղատնտեսական նշանակություն։ Համայնքի սահմանային գոտով հոսում է Շալվա գետը։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի արդյունքում գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի հսկողության տակ[1]։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2015 թվականին Արախիշ գյուղի բնակչության թվաքանակը կազմում է 12 մարդ, կա 5 տնտեսություն։
Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[2].
Տարի | 2008 | 2009 | 2010 |
---|---|---|---|
Բնակիչ | 26 | 27 | 26 |
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։
Պատմամշակութային հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Համայնքի պատմամշակութային հուշարձաններն են՝ եկեղեցի «Զորախաչ» (1246 թ.), եկեղեցի «Արախիշ» (XII-XIII դդ.), գերեզմանոց (IX-XVII դդ.), խաչքար (XVI-XVII դդ), խաչքար (IX-XI դդ.), 2 տապանաքարեր (XVII դ.), տապանաքար (1295 թ.), ժայռախաչ (XV-XVI դդ.), գերեզմանոց (IX-XVII դդ.), տապանաքար (XII դ.):
Վազգենաշեն գյուղում պատմամշակութային հուշարձաններն են` գերեզմանոց խաչքարերով (XV-XVI դդ.), 13 խաչքարեր (XV-XVI դդ.), եկեղեցի (XV-XVI դդ.), ժայռախաչ «Վազգենաշեն» (XV-XVI դդ.), կամուրջ «Կոտրած» (XVII-XVIII դդ.), կամուրջ «Կոտրած» (XVII-XVIII դդ.), իսկ Աղբաձոր գյուղում հետևյալ հուշարձաններն են` եկեղեցի «Մայրեջրի վանք» (XI-XII դդ.), գերեզմանոց «Մայրեջրիվանք» (XI-XVII դդ.), տապանաքար (1641 թ.), տապանաքար (XII-XIII դդ.), տապանաքար (XVI-XVII դդ.), խաչքարեր (XII-XIII դդ.), խաչքար (1075 թ.), 3 խաչքարեր (XI-XII դդ.), խաչքար (XV-XV դդ.), խաչքար (1069 թ.), խաչքար (1068 թ.), խաչքար (XIII դ.), խաչքար (1244 թ.), խաչքարի պատվանդան (XI դ.), պարսպապատ (XI-XIIդդ.), դամբանաբլուր (մ.թ.ա. 2-1 հազ.):
Հասարարակական կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
2015 թվականի դրությամբ համայնքում գործում էր գյուղապետարան։ Արախիշ համայնքում գործում է Մովսեսաշենի հիմնական դպրոցը, որտեղ սովորում էին 12 աշակերտներ[3]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը»։ Ազատություն Ռադիոկայան։ Դեկտեմբեր 10, 2020
- ↑ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների»։ Վերցված է 2021 Մայիսի 1
- ↑ Ղահրամանյան Հակոբ (2015)։ Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի։ Երևան։ էջեր 335–336
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ ![]() |