Գետափ (գյուղ, Քաշաթաղի շրջան)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գետափ (այլ կիրառումներ)
Գյուղ | ||
---|---|---|
Գետափ | ||
Երկիր | ![]() | |
Շրջան | Քաշաթաղ | |
Մակերես | 1566,0 կմ² | |
Բնակչություն | 124 մարդ | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական Եկեղեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Գետափ, գյուղ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում։ Տեղաբաշխված է հանրապետության հարավարևմտյան հատվածում։ Բերձոր շրջկետնտրոնից գտնվում է 46 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 96 կմ հեռավորության վրա։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Համայնքը հարթավայրային է, ունի 1566,0 հա տարածք, որից 992,8 հա գյուղատնտեսական նշանակություն, 527,9 հա անտառային հողեր։ Գետափ համայնքի սահմանային գոտով հոսում է Հագարի գետը։
Համայնքի տարածքում խմելու ջրի համար առկա են թվով 6 գործող անհատական ջրհորներ։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ազատագրվել է 1993 թվականի հոկտեմբերին, բնակեցվել է 1998 թվականին՝ Ադրբեջանից բռնագաղթած հայ փախստականներով։
2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի արդյունքում գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի հսկողության տակ[1]։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2015 թվականին Գետափ համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 124 մարդ, կա 34 տնտեսություն։
Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[2].
Տարի | 2008 | 2009 | 2010 |
---|---|---|---|
Բնակիչ | 107 | 105 | 101 |
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։
Հասարարակական կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
2015 թվականի դրությամբ համայնքում գործում էր գյուղապետարան, Սարատակի միջնակարգ դպրոցի Գետափի մասնաճյուղը, որտեղ սովորում 1iն 5 աշակերտներ[3]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը»։ Ազատություն Ռադիոկայան։ Դեկտեմբեր 10, 2020
- ↑ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների»։ Վերցված է 2021 Մայիսի 1
- ↑ Ղահրամանյան Հակոբ (2015)։ Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի։ Երևան։ էջ 342
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ ![]() |