Արծվաշեն (գյուղ, Արցախ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արծվաշեն (այլ կիրառումներ)
Գյուղական համայնք | ||
---|---|---|
Արծվաշեն | ||
Երկիր | ![]() | |
Շրջան | Քաշաթաղ | |
Մակերես | 2819,5 կմ² | |
Բնակչություն | 109 մարդ | |
Ազգային կազմ | հայեր | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Արծվաշեն, գյուղական համայնք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանում։ Տեղաբաշխված է հանրապետության հարավարևմտյան հատվածում։ Բերձոր շրջկենտրոնից գտնվում է 78 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 128 կմ հեռավորության վրա։ Համայնքը հարթավայրային է, ունի 2819,5 հա տարածք, որից 1550,7 հա գյուղատնտեսական նշանակություն, 1147,2 հա անտառային հողեր։ Արծվաշեն համայնքի մեջ ընդգրկված է Մխանցք գյուղը։ Մխանցք գյուղի բնակչության թվաքանակը կազմում է 94 մարդ, կա 26 տնտեսություն։
2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի արդյունքում գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի հսկողության տակ[1]։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Արծվաշեն համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 109 մարդ, կա 35 տնտեսություն։ Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը»։ Ազատություն Ռադիոկայան։ Դեկտեմբեր 10, 2020
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հակոբ Ղահրամանյան, ՏԵՂԵԿԱՏՈւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ ![]() |