Քարեգահ
Գյուղ | ||
---|---|---|
Քարեգահ | ||
Երկիր | ![]() | |
Շրջան | Քաշաթաղ | |
Մակերես | 3360.9 հա կմ² | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 184 մարդ (2015) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|

Քարեգահ, գյուղ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում[2][3][4][5], որն օկուպացված է Ադրբեջանի զինված ուժերի կողմից[1][6]։ Ըստ Արցախի Հանրապետության վարչատարածքային բաժանման՝ այն հանդիսանում է Քաշաթաղի շրջանի բնակավայր[2][5], իսկ ըստ Ադրբեջանի վարչաատարածքային բաժանման՝ համարվում է Լաչինի շրջանի բնակավայր[7]։
Անուն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակավայրի հայկական անունը Քարեգահ է[2][3][4][5]։ Ադրբեջանցիներն այն անվանում են Քարիղահա[7]։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քարեգահ գյուղը գտնվում է Արցախի Հանրապետության արևմտյան մասում։ Բնակավայրը լեռնային է, որի տարածքով հոսում է Հագարի գետը։ Ունի 3360,9 հա տարածք, որից 2503,6 հա-ը անտառային նշանակության հողեր են[2]։
Բերձոր շրջկենտրոնից հեռու է 4 կմ, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից` 51 կմ[2]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Արցախյան ազատամարտ[խմբագրել | խմբագրել կոդը]
1990-ական թվականների սկզբներին տեղի ունեցած Արցախյան ազատամարտի ընթացքում տեղադրված ադրբեջանական ականներից մաքրելու նպատակով 2014 թվականին հայկական սփյուռքի ներկայացուցիչների կողմից նախաձեռնվել էր Քարեգահ գյուղի տարածքի ամբողջական ականազերծման աշխատանքներ[8]։
Հայ-ադրբեջանական պատերազմ (2020)[խմբագրել | խմբագրել կոդը]
2020 թվականի հայ-ադրբեջանակն պատերազմի ընթացքում՝ հոկտեմբերի 23-ի կեսօրին՝ ժամը 14։20-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերը «Գրադ» տեսակի համազարկային կայանքներից հրթիռակոծել է Քարեգահ համայնքի տարածքը, այնուհետև Քարեգահ-Բերձոր ճանապարհահատվածը, որի հետևանքով պատճառվել են նյութական վնասներ[9][10][11][12]։
2020 թվականի հայ-ադրբեջանակն պատերազմի ընթացքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի համատեղ ստորագրված եռակողմ համաձայնագրով հայաթափվել է[13], հանձնվել Ադրբեջանի զինված ուժերին[6][14], սակայն գյուղի տարածքում թվականի նոյեմբերի 10-ից տեղադրվել է Արցախի Հանրապետությունում տեղակայված Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի խաղաղապահ զորամիավորման դիտակետերից մեկը, որը պետք է վերահսկեր «Բերձորի միջանցքը»[15][16][17]։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ինչպես նաև Արցախում տեղակայված ռուսական զորամիավորման աջակցությամբ 2022 թվականի օգոստոսի 25-ին Բերձոր քաղաքի, Աղավնո և Ներքին Սուս գյուղերի հետ միասին հանձնվել է Ադրբեջանի զինված ուժերին։ Քարեգահից հանվել է Արցախում տեղակայված ռուսական հենակետը և բնակավայրի տարածքը հանձնվել[17]։
44-օրյա պատերազմի մարտական գործողությունների ընթացքում ըստ հրապարակված տվյալների Քարեգահ գյուղից զոհվել է Մանվել Ռուբիկի Դոդորյանը, ով հանդիսանում էր Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի պայմանագրային զինծառայող[18]։
Համայնքային կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Համաձայն Արցախի Հանրապետության վարչատարածքային բաժանման՝ Քարեգահ գյուղը մտնում է համանուն համայնքի մեջ և հանդիսանում է համայնքի միակ բնակավայրը[2]։
Մինչև 2020 թվականը Քարեգահ գյուղը համարվում էր զարգացող բնակավայր․ վերակառուցվում և կառուցվում էին նոր առանձնատներ, պարբերաբար տարբեր տեսակի ներդրումներ են կատարվել[5][19]։
2015 թվականի դրությամբ համայնքում գործում էր գյուղապետարան, բուժկետ, միջնակարգ դպրոց, մանկապարտեզ[2]։
Քարեգահում կար նաև երիտասարդական կենտրոն[5]։
2017 թվականին որոշվել էր գյուղում կառուցել մեկհարկանի բազմաբնակարանային շենքեր[19]։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Արցախյան ազատամարտի ժամանակ տեղի ունեցած Բերձորի ազատագրման ռազմագործողությունից և Քաշաթաղի շրջանի նկատմամբ հայկական վերահսկողություն հաստատվելուց հետո բնակավայրում կրկին հաստատվել է հայ ազգաբնակչություն։
2020 թվականիսեպտեմբերի 27-ին սկսված հայ-ադրբեջանակն պատերազմի ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի համատեղ ստորագրված եռակողմ համաձայնագրով հայաթափվել է և հանձնվել Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողությանը[6][14]։
Ստորև ներկայացված է Քարեգահ գյուղի բնակչության փոփոխությունն ըստ տարիների՝
Տարի | 2005 | 2008 | 2009 | 2010 | 2015 | 2021 |
---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 193[20] | 208[21] | 199[21] | 185[21] | 184 (52 տուն)[2] |
0 (հայ)[6][14] |
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քարեգահ գյուղում գործում էր միջնակարգ դպրոց, որտեղ 2015 թվականի դրությամբ սովորում էր 37 աշակերտ[2]։
Բնակավայրում կար նաև մանկապարտեզ, որտեղ 2015 թվականի դրությամբ հաճախում էր 18 երեխա[2]։
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչությունը հիմնականում զբաղվում էր գյողատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ[2]։ Բնակավայրի տարածքի 735,6 հա-ը գյուղատնտեսական նշանակության հողեր են[2]։ Աշխատատեղեր կային նաև անտառտնտեսությունում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 Հակոբ Ղահրամանյան, Տեղեկատու Արցախի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.։
- ↑ 3,0 3,1 [http://arlexis.am/DocumentView.aspx?docid=25721 Արցախի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին օրենք ընդունված 16.06.1998 թվականին, ստորագրված 26.06.1998 թվականին], (արխիվացված 27․10․2022թ․)։
- ↑ 4,0 4,1 «Արցախի Հանրապետության բնակավայրերի ցանկը հանրապետության Ազգային ժողովի կայքում (Արցախի Հանրապետության օրենքը երկրի վարչատարածքային բաժանման մասին, 25 մարտի 2005 թ., ք.Ստեփանակերտ, ՀՕ-178, ստորագրված նախագահ Ա․Ղուկասյանի կողմից)։»։ Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին։ Վերցված է 2021 թ․ ապրիլի 12
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 «Քարեգահ. Քաշաթաղում գյուղերը նաեւ զարգանում են» հոդված hetq.am կայքում, (արխիվացված 27․10․2022թ․)։
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 Հավելված ՀՀ կառավարության 2020 թվականի նոյեմբերի 21-ի N 1820 - Լ որոշման, որտեղ ներկայացված է Արցախի Հանրապետության այն բնակավայրերի ցանկը, որոնք հանձնվել են Ադրբեջանին, (արխիվացված 28․10․2022թ․):
- ↑ 7,0 7,1 Ադրբեջանի Հանրապետության պետական վիճակագրական կոմիտե, «Վարչական տարածքային բաժանման դասակարգում 2019», պաշտոնական հրատարակություն, Բաքու 2020, բնօրինակը՝ Azərbaycan Respublikasının Dövlət Statistika Komitəsi. "İnzibati ərazi bölgüsü təsnifatı 2019", Rəsmi nəşr, Baki 2020.(ադրբ.)
- ↑ «Հայկական սփյուռքի նվիրաբերած գումարով արցախյան գյուղը կմաքրվի ականներից» հոդված artsakhpress.am կայքում, (արխիվացված 28․10․2022թ․):
- ↑ «Ադրբեջանը ռմբակոծում է Մարտակերտը, հարվածներ են հասցվել Քարեգահ-Բերձոր ճանապարհահատվածին» հոդված armenpress.am կայքում, (արխիվացված 27․10․2022թ․):
- ↑ «Ադրբեջանը գրադ կայանքից հրթիռակոծել է Քարեգահ համայնքի տարածքը, այնուհետև՝ Քարեգահ-Բերձոր ճանապարհահատվածը» հոդված irates.am կայքում, (արխիվացված 27․10․2022թ․):
- ↑ «Ադրբեջանը գրադ կայանքից հրթիռակոծել է Քարեգահ համայնքի տարածքը, այնուհետև՝ Քարեգահ-Բերձոր ճանապարհահատվածը» հոդված aysor.am կայքում, (արխիվացված 27․10․2022թ․):
- ↑ «Թշնամին գրադ կայանքից հրթիռակոծել է Քաշաթաղի շրջանի Քարեգահ համայնքի տարածքը, այնուհետև Քարեգահ-Բերձոր ճանապարհահատվածը. Արցախի ԱԻ» հոդված artsakhpress.am կայքում, (արխիվացված 28․10․2022թ․):
- ↑ «Ովքե՞ր Արցախում կարող են օգտվել 40.000 դրամ աջակցությունից» հոդված radar.am կայքում, (արխիվացված 28․10․2022թ․):
- ↑ 14,0 14,1 14,2 «Ադրբեջանի վերահսկողության տակ անցնող Արցախի 121 բնակավայրերի ցանկը» հոդված aysor.am կայքում, (արխիվացված 28․10․2022թ․):
- ↑ Война будет приостановлена: Пашинян сообщил о трудном для него решении.(ռուս.)
- ↑ Заявление Президента Российской Федерации.(ռուս.)
- ↑ 17,0 17,1 «Ինչպիսի՞ն է լինելու Հայաստանն Արցախին կապող նոր միջանցքը» հոդված hetq.am կայքում, (արխիվացված 27․10․2022թ․):
- ↑ «Պատերազմի՝ պաշտոնապես չհայտնած զոհերը. razm.info» հոդված 168.am կայքում, (արխիվացված 28․10․2022թ․):
- ↑ 19,0 19,1 «Քաշաթաղի շրջանի Միջնավանն ու Քարեգահը բազմաբնակարանային շենքեր կունենան» հոդված artsakh.news կայքում, (արխիվացված 28․10․2022թ․):
- ↑ 2005 թվականի Արցախի Հանրապետության մարդահամարի տվյալներ հրապարակված երկրի վիճակագրական վարչության կողմից, (արխիվացված 18․06․2022 թ․)։
- ↑ 21,0 21,1 21,2 «Արցախի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների»։ Վերցված է 2021 Մայիսի 1