Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շուշիի գորգերի թանգարան։
Շուշի քաղաքը օկուպացվել է 2020թ նոյեմբերի 8-ին

Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքներ, Արցախի Հանրապետության և Հայաստանի պետական տարածքներ, որոնք Ադրբեջանի Հանրապետությունը բռնազավթվել է Արցախյան առաջին և երկրորդ պատերազմների ժամանակ։ Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի 2021 թվականի մարտի 1-ի հայտարարության համաձայն, մինչև հայտարարության ընդունման պահը Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված՝ Արցախի Հանրապետության տարածքները համարվում են բռնազավթված, օկուպացված՝ Ադրբեջանի Հանրապետության կողմից[1][2]։ Հայաստանի Հանրապետության պետական տարածքից Ադրբեջանը օկուպացրել է Գեղարքունիքի մարզի Արծվաշեն գյուղը[3], տարածքներ Վերին Շորժայի և Կութի հատվածներում[4], Սյունիքի մարզից Սև լիճը՝ հարակից տարածքներով[5], տարածքներ Ներքին Հանդ բնակավայրի մոտ[6] և 139 կմ/ք Ջերմուկ քաղաքի հատվածում[7]։

Արցախյան առաջին պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արցախի Հանրապետության օկուպացված տարածքները 2020 թվականի սեպտեմբերի 27-ի դրությամբ

Օղակ գործողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1991 թվականի ապրիլի 30-ին Գանձակում տեղակայված խորհրդային 4-րդ բանակի 2-րդ դիվիզիան՝ տանկերի, հրետանու և ռազմական ավիացիայի աջակցությամբ, շրջափակման մեջ է առնում Ադրբեջանական ԽՍՀ Գետաշենի ենթաշրջանի Գետաշեն և Մարտունաշեն գյուղերը։ Գործողությունը ստանում է «Օղակ» անվանումը։ Գործողությունից ժամեր անց Ադրբեջանի ՆԳՆ զորքերի հատուկ նշանակության ջոկատները (ՕՄՕՆ) և ազերի «կամավորները» մուտք են գործում նշված գյուղերի տարածք։ Հայաբնակ գյուղերի բնակիչները բռնի կերպով ուղղաթիռներով արտաքսվում են Ստեփանակերտ կամ Կիրովաբադ, ապա՝ Հայաստան։ Հայաթափման և բռնազավթման գործողությունները տևում են մեկ շաբաթ։ Գնդակահարվում ու կացնահարվում են տասնյակից ավելի խաղաղ բնակիչներ (հիմնականում՝ տարեց մարդիկ)։ Շուրջ հարյուր տղամարդկանց օմոնականները որպես գերի տեղափոխում են Կիրովաբադ։ Ականատեսների վկայությամբ, գործողության առաջին իսկ օրվանից շրջակա ադրբեջանական գյուղերի հազարավոր բնակիչներ խուժում են Գետաշեն ու Մարտունաշեն, և սկսում թալանել հայերի ունեցվածքը։

«Օղակ» գործողության հետևանքով Ադրբեջանը օկուպացրել է Շահումյանի շրջանի 2527,8 քառ. կմ տարածքից 698 քառ. կմ տարածքը[8]։

Առաջին պատերազմի ժամանակ Ադրբեջանը բռնազավթել է նաև Մարտունու և Մարտակերտի շրջանների արևելյան հատվածները, ընդհանուր մոտ 343 քառ. կմ տարածքով։ 2020 թվականի հուլիսի 4-ին Արցախի Հանրապետության իշխանությունները հայտարարել են, որ հետամուտ են լինելու Արցախի բռնազավթված տարածքների օկուպացիայի դադարեցմանը ու հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնմանը[9]։

Արծվաշեն[խմբագրել | խմբագրել կոդը]

1992 թվականի օգոստոսի 8-ին ադրբեջանական զինուժը բռնազավթել է Հայաստանի Կրասնոսելսկի (այսօր՝ Ճամբարակ) շրջանի Արծվաշեն գյուղը։ Օկուպացիայի ժամանակ հայկական կողմից զոհվել է ավելի քան երկու տասնյակ մարդ։ Մինչև ադրբեջանական կողմի գրավումը, Արծվաշենն ուներ ավելի քան 700 տուն բնակչություն[10]։

Արցախյան երկրորդ պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արցախի Հանրապետության օկուպացված տարածքները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ

Արցախյան երկրորդ պատերազմը Ադրբեջանը սկսել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին։ Պատերազմի ժամանակ Ադրբեջանը գրավել է Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի զգալի մասը, Շուշիի շրջանի Շուշի և Քարինտակ բնակավայրերը, Քաշաթաղի շրջանի հարավային հատվածը, Մարտունու և Մարտակերտի շրջանների որոշ տարածքներ։ Պատերազմի ավարտ հանդիսացող եռակողմ համաձայնագրի արդյունքում Ադրբեջանին են անցել նաև նախկին Ադրբեջանական ԽՍՀ-ի Աղդամի, Քարվաճառի, Լաչինի շրջաններն ամբողջությամբ։ Զանգելանի և Կուբաթլուի շրջանների մնացյալ հատվածները Ադրբեջանին են անցել, ըստ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, բանավոր համաձայնության[11]։

Շուշիի գրավում[խմբագրել | խմբագրել կոդը]

Շուշիի գրավումը 2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմի որոշիչ ճակատամարտն էր, որից 3 օր հետո կնքվեց պատերազմի հրադադարի մասին համաձայնագիրը։ Շուշիի ուղղությամբ Ադրբեջանը ռազմական գործողությունները սկսել է 2020 թվականի հոկտեմբերի 29-ին՝ կիրառելով զինտեխնիկա և հրթիռահրետանային համակարգեր, համազարկային համակարգեր և մեծ քանակությամբ կենդանի ուժ[12]։ Շուշիի վրա ամբողջությամբ վերահսկողություն հաստատելու մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է նոյեմբերի 8-ին[13]։

Հին Թաղերի և Խծաբերդի բռնազավթում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին Թաղերի և Խծաբերդի բռնազավթումը ըստ ՌԴ խաղաղապահ ուժերի դոկտեմբերի 12-ի և 13-ի քարտեզների

2020 թվականի դեկտեմբերի 12-ին, պատերազմի ավարտից մեկ ամիս անց ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները, կուտակելով հավելյալ անձնակազմ և զինտեխնիկա, այդ թվում նաև՝ ծանր հրետանային միջոցներ, հարձակվել և բռնազավթել են Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերը[14], որոնք գրավման պահին գտնվել են Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության խաղաղապահ ուժերի վերահսկողության գոտում[15]։

Սև լիճ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ Իշխանասար լեռան հարավարևելյան լանջին գտնվող Սև լիճը

2021 թվականի մայիսի 12-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սև լճի տեղամասում դիվերսիոն ներթափանցում են կատարել և խորացել Հայաստանի պետական սահմաններից 3,5 կմ ներս՝ հսկողություն հաստատելով Մեծ Իշխանասար լեռան հատվածում։ ՀՀ Զինված Ուժերի առաջին բանակային կորպուսի հրամանատարությունը բանակցություններ է վարել ադրբեջանցի զինվորականների հետ նրանց ելման դիրքեր վերադառնալու հետ կապված, սակայն առանց որևէ արդյունքի։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սև լճի և հարակից տարածքների օկուպացիայի հետ կապված իրավիճակը համարել է ճգնաժամային[16]։

Ջերմուկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը».
  2. «Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված Արցախի տարածքները համարվում են բռնազավթված․ ԼՂՀ ԱԺ».(չաշխատող հղում)
  3. Azerbaijan, by Human Rights Watch/Helsinki Org., 1994
  4. «Երեկ ադրբեջանցիները Գեղարքունիքի Վերին Շորժայի և Կութի հատվածներում, ըստ մարզպետի, որոշակի առաջխաղացումներ են ունեցել». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2022 թ․ մայիսի 19-ին.
  5. «Փաշինյանը հաստատում է՝ ադրբեջանցիները հատել են Հայաստանի սահմանը, դա անհանդուրժելի է որակում». www.azatutyun.am. Վերցված է 2021 թ․ մայիսի 13-ին.
  6. One, Studio. «Թշնամին մեր հողն է մտել, բայց կարող ա վաղը քարտեզ բերեն, պարզվի՝ Ադրբեջանինն է․ Ներքին Հանդի գյուղապետ». yerkir.am (ամհարերեն). Վերցված է 2022 թ․ մայիսի 19-ին.(չաշխատող հղում)
  7. «Ադրբեջանը Ջերմուկում 139կմ/ք տարածք է օկուպացրել. ԳՇ պետը՝ Ֆրանսիայի ԱԳ նախարարին | 24news». www.24news.am. 2023 թ․ ապրիլի 28. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 15-ին.
  8. «ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ պաշտոնական կայք». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 2-ին.
  9. «Արցախը վերահաստատում է՝ հետամուտ է լինելու բռնազավթված տարածքների օկուպացիայի դադարեցմանը».
  10. «Արծվաշեն. Ադրբեջանի գրաված միակ գյուղը Հայաստանում».
  11. «Նիկոլ Փաշինյան. Անձամբ իմ և բոլորիս համար ծանր, չափազանց ծանր որոշում եմ կայացրել». www.aravot.am (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 10-ին.
  12. Technologies, Peyotto. «Շուշիից 5 կմ հեռավորության վրա իսկապես կան թուրքեր, բայց դա չի նշանակում, թե զորքը հասել է այդտեղ. Ռոբերտ Ղևոնդյան». 1in.am. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 31-ին.
  13. Текст распоряжения на официальном сайте президента Азербайджанской Республики
  14. «Ռուս խաղաղապահները վերահսկողության տակ են վերցրել Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերը. ՌԴ ՊՆ քարտեզ».
  15. «Հին Թաղեր գյուղը հայտնվել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ․ WarGonzo».
  16. «Սա դիվերսիոն անցում է. Փաշինյանը` Սյունիքի դեպքերի մասին». Sputnik Armenian. Վերցված է 2021 թ․ մայիսի 13-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]