Իլհամ Ալիև
| Իլհամ Ալիև | |
| Կուսակցություն՝ | Նոր Ադրբեջան |
|---|---|
| Կրթություն՝ | Baku city secondary school number 6? և Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ |
| Գիտական աստիճան՝ | քաղաքագիտության դոկտոր և պատմական գիտությունների թեկնածու |
| Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և միջազգային ֆորումի մասնակից |
| Դավանանք | իսլամ և շիա իսլամ |
| Ծննդյան օր | դեկտեմբերի 24, 1961[1][2][3] (61 տարեկան) |
| Ծննդավայր | Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
| Քաղաքացիություն | |
| Հայր | Հեյդար Ալիև |
| Մայր | Զարիֆա Ալիևա |
| Ամուսին | Մեհրիբան Ալիևա |
| Զավակներ | Լեյլա Ալիևա, Արզու Ալիևա և Heydar Aliyev? |
| Կայք՝ | president.az |
| Ինքնագիր | |
| Պարգևներ |
, , , , , , , Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի պատվավոր դոկտոր , , , և |
Իլհամ Հեյդար օղլու Ալիև (ադրբ.՝ İlham Heydər oğlu Əliyev, դեկտեմբերի 24, 1961[1][2][3], Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), Ադրբեջանի չորրորդ նախագահ սկսած 2003 թվականի հոկտեմբերի 31-ից։
Նա Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի երկորդ զավակն է։ Իլհամ Ալիևը դարձել է Ադրբեջանի նախագահ 2003 թվականին հոր մահից հետո ընտրությունների միջոցով, որոնք շատ միջազգային կազմակերպությունների կողմից որակվել է որպես կեղծված։ Ադրբեջանը նավթով հարուստ երկիր է, ինչը կայունություն է բերում Ալիևի ռեժիմին և Ադրբեջանի վերնախավին։ Ադրբեջանի նավթային հարստությունը թույլ է տալիս երկրին ներգարվվել բազմաթիվ միջազգային միջոցառումների և մեծ գումարներ ծախսել լոբբինգի վրա։
Ալիևի ընտանիքը հարստացել է պետական բիզնեսի հետ կապերի շնորհիվ։ Նրանց սեփականության մեջ են մտնում Ադրբեջանի գլխավոր բանկերից մի քանիսը, շինարարական կազմակերպություններ, հեռահաղորդակցման ընկերություններում, ինչպես նաև երկրի նավթային և գազային ընկերություններ։ Նրա հարստության մեծ մասը սերտորեն կապված է օֆշորային ցանցի հետ։ 2017 թվականի Ադրբեջանական լվացքատան սկանդալը, որը բազմակողմանի փողերի լվացման սխեմա էր, որի նպատակն էր կաշառել եվրոպացի քաղաքական գործիչների, որպեսզի նրանք չքննադատեն Ալիևին և նրա ռեժիմը ներկայացնեն դրական տեսանկյունից։
Ալիևը ղեկավարում է ավտորիտար ռեժիմում, քանի որ ընտրությունները Ադրբեջանում ազատ չեն և կեղծվում են, իշխանությունը կենտրոնացած է Ալիևի և նրա ընտանիքի ձեռքում, կոռուպցիան ծաղկում է և մարդու իրավունքների խախտումը, ներառյալ հայատյացությունը սովորական երևույթ է դարձել։ Քաղաքական ձերբակալությունները և լրագրողների վրա ճնշումները գնալով շատանում են։
Կենսագրություն
Իլհամ Ալիևը ծնվել է 1961 թվականի դեկտեմբերի 24-ին Քաքվում։ Նա սովորել է Քաքվի թիվ 6 միջնակարգ դպրոցում (1967-1977)։ 1977 թվականին ընդունվել է Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ։ Ավարտելուց հետո նա ստացել է ինստիտուտի հետբուհական կրթություն։ 1985 թվականին ստացել էթեկնածվի աստիճան։ 1985-1990 թվականներին աշխատել է որպես Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտում։ 1994 թվականից մինչև 2003 թվականը եղել է Ադրգեյջանի Պետական նավթային ընկերության առաջին փոխնախագահ։
1995 և 2000 թվականներին ընտրվել է Ադրգեյջանի ազգային ժողովի պատգամավոր։
2003 թվականին նշանակվել է Ադրգեյջանի Հանրապետության վարչապետ։ 1997 թվականից հանդիսանում է Ադրբեջանի Օլիմպիական կոմիտեի նախագահ։ Իլհամ Ալիևը պարգևատրվել է Միջազգային օլիմպիական կոմիտեի շքանշանով։
1999 թվականին ընտրվել է Նոր Ադրբեջան կուսակցության փոխնախագահ, 2001 թվականին` նախագահի առաջին տեղակալ և 2005 թվականին` կուսակցության նախագահ։
2003 թվականի հունվարին ընտրվել է Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահի տեղակալ։ Իլհամ Ալիևը 2004 թվականի ապրիլին պարգևատրվել է Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի մեդալով։
2003 թվականի օգոստոսի 4-ին նշանակվել է Ադրբեջանի Հանրապետության վարչապետ։
2003 թվականի հոկտեմբերի 15-ին ընտրվել է Ադրբեջանի Հանրապետության Նախագահ։ Նա վերընտրվել է 2008 թվականին[4][5]։ 2013 թվականին երրորդ անգամ ընտրվել է նախագահ և այժմ Ադրբեջանի Հանրապետության նախագահն է[6]։
Ընտանիք
Իլհամ Ալիևը ամուսնացել է Մեհրիբան Փաշաևայի հետ 1983 թվականի դեկտեմբերի 22-ին Քաքվում։ Ունի երեք ՝ Լեյլա, Արզու ու , և 4 ։ Բացի Ադրգեյջաներենից , տիրապետում է անգլերենի, ֆրանսերենի, ռուսերենի և թուրքերենի[4][7]։
Կոչումներ և պարգևներ
Իլհամ Ալիևն ունի հետևյալ կոչումները և պարգևները[8]։
Հեյդար Ալիևի շքանշան;
«Քրալը Աբդուլ Ազիզ»ի շքանշան;
«Պատվո» շքանշան;
«Մյուբարաք ալ-Քաբիր»ի շքանշան;
«Պատվո Լեգեոնի շքանշան»;
Բուլղարիայի Հանրապետության Գերագույն մրցանակը «Ստարա Պլանինա» շքանշան;
Բելառուսի Հանրապետության բարեկամության շքանշան;
«Ըհսան Դողրամաջի մրցանակ»;
«Տարվա մալ»-2010;
Հունաստանի խորհրդարանի ոսկե մեդալ;
Պատվավոր ;
Ռուսական ուղղափառ եկեղեցու Սերգիյ Ռադոնեժսկու առաջին աստիչճանի շքանշան;
«Իսմոիլի Սոմոնաի» շքանշան;
«Մարդկանց բարեկամությունը»
Թուրքիայի Հանրապետության առաջին կարգի շքանշան;
Ազատության շքանշան;
«Պատվո» շքանշան;
Միության օրդեն;
«Հարավային մրցանակ»;
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Davos 2014 Participant List
- ↑ 4,0 4,1 [1]
- ↑ "Republic of Azerbaijan Presidential Election"
- ↑ «President of Azerbaijan Republic»։ Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 28-ին։ Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 2
- ↑ «Ադրբեջանի Հանրապետության նախագահ»։ Արխիվացված է օրիգինալից 2017-09-17-ին։ Վերցված է 2017-11-02
- ↑ Ilham Aliyev-Honours and medals
Արտաքին հղումներ
- Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայք (ադրբեջաներեն) (անգլերեն) (ռուսերեն)
| ||||||
| ||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
- Նոր Ադրբեջան կուսակցության անդամներ
- Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի շրջանավարտներ
- Դեկտեմբերի 24 ծնունդներ
- 1961 ծնունդներ
- Ապրող անձինք
- Բաքու քաղաքում ծնվածներ
- Պատվո շքանշանի ասպետներ (Վրաստան)
- Պատվո լեգեոնի շքանշանի Մեծ խաչի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Ադրբեջանի նախագահներ
- Ադրբեջանի քաղաքական գործիչներ
- Պետության գործող ղեկավարներ
- Ադրբեջանի վարչապետներ
- «Իտալիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանի մեծ խաչի ասպետներ
- Պատմական գիտությունների թեկնածուներ
- Ադրբեջանցի ազգայնականներ