Սև լիճ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox map.png
Սև լիճ
39°35′52″ հս․. լ. 46°13′55″ ավ. ե. / 39.59768° հս․. լ. 46.23189° ավ. ե. / 39.59768; 46.23189
Կոորդինատներ Կոորդինատներ: 39°35′53.002″ հս․ լ. 46°13′54.001″ ավ. ե. / 39.59805611° հս․. լ. 46.23166694° ավ. ե. / 39.59805611; 46.23166694
Երկիր Հայաստան Հայաստան
Արցախ Արցախ
Վարչատարածքային բաժանում Սյունիքի մարզ
Հայելու բացարձակ բարձրությունը 2650 մ
Լայնություն 1,2 կմ
Ավազանի մակերեսը 2 կմ²
Ծավալը 9 կմ³
Ջրափնյա գծի երկարությունը 5 կմ
Ամենամեծ խորությունը 7,5 մ

Սև լճի քարտեզ

Սև լիճ, լիճ Հայաստանի Սյունիքի մարզում՝ Մեծ Իշխանասար լեռան հարավարևելյան լանջին՝ 2666 մ բարձրության վրա։ Անհոսք քաղցրահամ լիճ է։

Մակերեսը մոտ 2 կմ² է, երկարությունը՝ 1,6 կմ, լայնությունը՝ 1,2 կմ, առավելագույն խորությունը մոտ 7,5 մ է[1][2], ջրի ծավալը՝ ավելի քան 9 միլիոն մ³։[փա՞ստ] Ջուրն օգտագործվում է ոռոգման համար։

Ավանդույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոյություն ունի անվան ծագման երկու ավանդույթ․

  • Ժամանակին քառասուն գլխանի մի վիշապ է եղել, խմել է այս լճի ջրի կեսը, հետո պառկել, որ հանգստանա, մյուս կեսն էլ խմի, ցամաքեցնի։ Աստծու հրամանով՝ սարերը մոտեցել են, վերցրել այդ լիճը, բարձրացել, հասցրել են մինչև երկինք, ազատելով վիշապից։ Վիշապն այլևս չի կարողացել վերև բարձրանալ ջուր խմելու, ծարավել է, ճաքճքել, տրաքել, ցրիվ եկել չորս կողմը։
  • Այստեղ ապրում են ջրի խոզեր, շներ, ձիեր և մեծ-մեծ ձկներ։ Սև լճում ապրում է նաև մի գեղեցիկ աղջիկ։ Երբ արև է լինում նա դուրս է գալիս ջրի երեսը և խաղում է ալիքների հետ։ Այս աղջիկն է, որ կպչելով լճի մեջ ընկած կենդանու ոտից, չի թողնում, որ նա դուրս գա ջրից[3][4][5][6]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Состояние поверхностных и подземных вод
  2. Природа Карабаха
  3. Արամ Ղանալանյան (1969)։ Ավանդապատում։ Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ 
  4. Մովսես Խորենացի։ Պատմութիւն Հայոց։ էջեր Գիրք Ա, Գլուխ Ի 
  5. Մանուկ Աբեղյան (1899)։ Հայ ժողովրդական առասպելները Մովսես Խորենացու Հայոց պատմության մեջ։ Վաղարշապատ 
  6. Г. Халатьянц (1896)։ Армянский эпос в Истории Армении Моисея Хоренского։ Москва