Արցախում հրադադարի մասին համաձայնագիր (2020)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ադրբեջանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ռուսաստանի Դաշնության նախագահի հայտարարություն[1]
Artsakhpeace.png
Տարածքային փոփոխություններ պայմանագրի արդյունքում: Կարմիր գույնով նշվող տարածքը մնում է Ադրբեջանի վերահսկողության տակ։ Ստվարագծված տարածքը Հայաստանը պետք է Ադրբեջանին վերադարձնի մինչև 2020 թվականի դեկտեմբերի 1-ը։ Բաց կանաչ տարածքի սահմանի երկայնքով տեղակայվելու են ռուսական խաղաղապահ ուժեր։
Ստորագրվել է
— վայր
2020 թվականի նոյեմբերի 9[2]
Երևան, Բաքու, Մոսկվա
Ուժի մեջ է մտել 2020 թվականի նոյեմբերի 10-ի ժամը 01:00-ից (Հայաստանի ժամանակով)
Ստորագրել են Նիկոլ Փաշինյան
Իլհամ Ալիև
Վլադիմիր Պուտին
Կողմեր Հայաստան Հայաստան
Ադրբեջան Ադրբեջան
Ռուսաստան Ռուսաստան

«Արցախում հրադադարի մասին համաձայնագիր», Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի[3], Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի[4] և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի[5]՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրած եռակողմ համաձայնագիր կրակի դադարեցման մասին:

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արցախում ադրբեջանցիների և հայերի միջև բազմադարյա ազգաքաղաքական հակամարտությունը նոր սրություն է ձեռք բերել ԽՍՀՄ վերակառուցման տարիներին (1987-1988)՝ Հայաստանում և Ադրբեջանում ազգային շարժումների կտրուկ բարձրացման ֆոնին։ Մինչև 1988 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսները հակամարտությունը դուրս է եկել Արցախի տեղային խնդրի շրջանակներից՝ վերածվելով «բաց ազգամիջյան առճակատման»[6]:

1991-1994 թվականներին այդ առճակատումը հանգեցրել է լայնածավալ ռազմական գործողությունների Արցախի Հանրապետության տարածքի նկատմամբ վերահսկողության համար։ 1994 թվականի մայիսի 5-ին ստորագրվել է զինադադարի և կրակի դադարեցման մասին Բիշքեկյան արձանագրությունը Հայաստանի և մի կողմից՝ չճանաչված Արցախի Հանրապետության, մյուս կողմից՝ Ադրբեջանի միջև։ Այդ ժամանակ էլ 1994 թվականի մայիսի 12-ից հրադադարի մասին համաձայնագիր է ստորագրվել։ Պատերազմի արդյունքներով ԼՂՀ վերահսկողության տակ են հայտնվել Ադրբեջանական ԽՍՀ-ի նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի մեծ մասը և հարակից շրջանները (որոնք Արցախի Հանրապետության տարածքն են կազմում), այդ թվում և Արցախի կապը Հայաստանի հետ ապահովողները։

2020 թվականի սեպտեմբերին Ղարաբաղում վերսկսվել են լայնածավալ ռազմական գործողությունները, որոնց ընթացքում Ադրբեջանը վերականգնել է վերահսկողությունը հայկական կողմից վերահսկվող տարածքների զգալի մասի նկատմամբ՝ Իրանի հետ սահմանի ողջ երկայնքով։ Նոյեմբերի 8-ին հայտարարվել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող ռազմավարական Շուշի քաղաքի անցնելու մասին, ինչը փաստացի նշանակում էր ԼՂՀ-ի և Հայաստանի միջև կապի միակ ճանապարհի փակում։

Համաձայնագրի բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայնագրի արդյունքում ստեղծվող իրավիճակը քարտեզի վրա՝      Ադրբեջանի ոչ վիճելի տարածքներ      Հայաստան      Մինչև նոյեմբերի 10-ը Ադրբեջանի կողմից գրավված տարածքներ      Քարվաճառի շրջանը, որը պետք է Ադրբեջանին փոխանցվի մինչև նոյեմբերի 25-ը      Աղդամի շրջանը, որը պետք է Ադրբեջանին փոխանցվի մինչև նոյեմբերի 20-ը      Լաչինի շրջանը, որը պետք է Ադրբեջանին փոխանցվի մինչև նոյեմբերի 1-ը      Արցախի Հանրապետությանը մնացող տարածք      Լաչինի միջանցքը, որը պահվելու է ռուս խաղաղապահների կողմից                      Արցախ տանող երկու հիմնական ճանապարհներ                      Շուշին շրջանցող նոր ճանապարհ                      Հայաստանի տարածքով ադրբեջանին տրվող տրանսպորտահին հանգույցի դեռևս չորոշված հավանական ուղին                      Արցախյան շփման գիծը մինչև պատերազմ                      Արցախի կողմից սեփական հռչակված այլ տարածքներ

2020 թվականի նոյեմբերի 10-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հայտարարություն է ստորագրել Արցախում ընթացող պատերազմը ժամը 01։00-ից դադարեցնելու մասին[7]։

Հայտարարության բովանդակությունը հրապարակվել է Կրեմլի պաշտոնական կայքում[8]։ Դրա համաձայն՝

  1. Հայտարարվում է արցախյան հակամարտության գոտում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին 2020 թվականի նոյեմբերի 10-ին՝ Մոսկվայի ժամով 00:00-ից: Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերի վրա։
  2. Ակնայի (Աղդամի) շրջանը մինչև 2020 թվականի նոյեմբերի 20-ը վերադարձվում է Ադրբեջանի Հանրապետությանը:
  3. Արցախի շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը (1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա)։
  4. Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը ծավալվում է հայկական զինված ուժերի դուրսբերմանը զուգահեռ։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի գտնվելու ժամկետը 5 տարի է՝ հերթական 5-ամյա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից ոչ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
  5. Հակամարտության կողմերի կողմից պայմանավորվածությունների կատարման վերահսկողության արդյունավետության բարձրացման նպատակով տեղակայվում է հրադադարի վերահսկման խաղաղապահ կենտրոն։
  6. Հայաստանի Հանրապետությունը մինչև 2020 թվականի նոյեմբերի 15-ը[Ն 1] Ադրբեջանին է վերադարձնում Քարվաճառի (Քելբաջարի) շրջանը, իսկ մինչև 2020 թվականի դեկտեմբերի 1-ը՝ Բերձորի (Լաչինի) շրջանը: Լաչինի միջանցքը (մոտ 5 կմ լայնությամբ), որն ապահովելու է Արցախի կապը Հայաստանի հետ, բայց միաժամանակ շրջանցելու է Շուշիին, մնում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողության տակ: Կողմերի համաձայնությամբ առաջիկա երեք տարում կորոշվի Արցախի և Հայաստանի միջև կապ ապահովող Լաչինի միջանցքով ավտոմոբիլային երթևեկության նոր երթուղու կառուցման ծրագիրը, որին կհաջորդի այդ երթուղու պահպանման համար ռուսական խաղաղապահ զորակազմի վերաբաշխումը։ Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երթևեկության անվտանգությունը երկու ուղղություններով:
  7. Ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են նախկին ԼՂԻՄ տարածք և հարակից շրջաններ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության վերահսկողության ներքո:
  8. Իրականացվում է ռազմագերիների և պատանդների, ինչպես նաև զոհվածների դիակների փոխանակում:
  9. Տարածաշրջանում բացվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը։ Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության արևմտյան շրջանների միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել երթևեկություն կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները:

Արձագանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադրբեջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաքվի բնակիչները տոնում են հաղթանակը 2020 թվականի նոյեմբերի 10-ին
  • Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է, որ «այդ հայտարարությունը Հայաստանի կապիտուլյացիա է: Այս հայտարարությունը վերջ է դրել բազմամյա օկուպացիային»[9]։ Ադրբեջանում համաձայնագիրը դիմավորել են ցնծությամբ և ամբողջ գիշեր տոնել են հաղթանակը պատերազմում[10]։ Լայնածավալ տոնակատարությունները տեղի են ունեցել ողջ Ադրբեջանի տարածքում, հատկապես Բաքվում, երբ հայտարարվել էր համաձայնագրի մասին[11][12]։

Հայաստան[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Երևանում խաղաղ համաձայնագրի ստորագրումը քաղաքական ճգնաժամ է առաջացրել[13] և բողոքի ակցիաների պատճառ դարձել քաղաքում[14]։ Կառավարական առանձնատների հարակից տարածքում Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն իջեցվել է մեքենայից[15], այնուհետև դաժան ծեծի է ենթարկվել ցուցարարների կողմից[16]։ Իր տեսաուղերձի ժամանակ Փաշինյանը հայտնել է, որ Արարատ Միրզոյանը տեղափոխվել է հիվանդանոց և վիրահատվում է[17], նրա կյանքին վտանգ չի սպառնում[18]։ Ցուցարարները ներխուժել են նաև խորհրդարան[19][20] և նիստերի դահլիճում գրավել ամբիոնը, որից բոլոր ցանկացողներն սկսել են ելույթ ունենալ և պահանջել շարունակել ռազմական գործողությունները Ղարաբաղում[21]։

Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վրաստան Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին շնորհավորել է Հայաստանին և Ադրբեջանին մարտական գործողությունները դադարեցնելու կապակցությամբ, ցավակցություն հայտնել պատերազմի զոհերի ընտանիքներին և հույս հայտնել, որ Հարավային Կովկասում նոր դարաշրջան կսկսվի[22][23]։
  • Իրան Իրանը ողջունել է համաձայնագրի ստորագրումը և հույս հայտնել, որ այն կհանգեցնի վերջնական կարգավորման, որը կպահպանի խաղաղությունը տարածաշրջանում[24], և որ երկու երկրները կկարողանան կարգավորել իրենց վեճերը խաղաղ ճանապարհով և միջազգային իրավունքի շրջանակներում[25]։
  • Պակիստան Պակիստանի արտաքին գործերի նախարարը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է. «Մենք շնորհավորում ենք Ադրբեջանի կառավարությանը և եղբայր ժողովրդին իրենց տարածքների ազատագրման կապակցությամբ»[26]։
  • Ռուսաստան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ «ելել են նրանից, որ ձեռք բերված համաձայնություններն անհրաժեշտ բոլոր պայմանները կստեղծեն արցախյան հակամարտության տևական ու ամբողջական կարգավորման համար՝ արդարության հիմքով, ինչպես նաև հայ ու ադրբեջանցի ժողովուրդների շահերին համապատասխան»[27][28]։
  • Թուրքիա Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն համաձայնագրի ստորագրումից հետո շնորհավորել է Ադրբեջանին[29]։
  • Ուզբեկստան 2020 թվականի ընթացքում ԱՊՀ-ում նախագահող Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավկաթ Միրզիյոևը հայտարարել է. «Մենք սատարում ենք Ռուսաստանի Դաշնության ակտիվ մասնակցությամբ Արցախի և այլ հակամարտության գոտում ամբողջական հրադադարի և ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնագիրը։ Հույս ենք հայտնում, որ շուտով տարածաշրջանում կվերականգնվեն խաղաղությունն ու կայունությունը[30][31]։
  • Մեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբը ողջունել է համաձայնագիրը և երկու կողմերին առաջարկել շարունակել աշխատանքը վեճի տևական կարգավորման ուղղությամբ[32]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Նոյեմբերի 15-ին Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ բարդ բնական պայմանների պատճառով, հաշվի առնելով Քարվաճառից մեկ ելքի և ճանապարհի առկայությունը, Հայաստանը դիմել է Ռուսաստանին և Ադրբեջանին քաղաքացիական բնակչության ու զորքերի վերջնական դուրսբերումը մինչև նոյեմբերի 25-ը տեղափոխելու խնդրանքով:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Заявление Президента Азербайджанской Республики, Премьер-министра Республики Армения и Президента Российской Федерации, Кремлин.Ру, 10.11.2020.
  2. Заявление Президента Российской Федерации, Кремлин.Ру
  3. Война будет приостановлена: Пашинян сообщил о трудном для него решении
  4. Президент Алиев: в урегулировании нагорно-карабахского конфликта поставлена точка
  5. Заявление Президента Российской Федерации
  6. Ямсков А. Н. Нагорный Карабах: Анализ причин и путей решения межнационального конфликта. // Национальные процессы в СССР. М.: «Наука», 1991
  7. «Նիկոլ Փաշինյան. Անձամբ իմ և բոլորիս համար ծանր, չափազանց ծանր որոշում եմ կայացրել»։ www.aravot.am (en-US)։ Վերցված է 2020-11-10 
  8. «Заявление Президента Азербайджанской Республики, Премьер-министра Республики Армения и Президента Российской Федерации»։ Президент России (ռուսերեն)։ Վերցված է 2020-11-10 
  9. https://www.vox.com/2020/11/10/21558428/armenia-azerbaijan-war-nagorno-karabakh-russia-turkey
  10. Нагорный Карабах поделили на троих
  11. «Armenia, Azerbaijan and Russia sign Nagorno-Karabakh peace deal»։ bbc.com։ BBC։ 10 November 2020։ «There is a real sense here that a key victory has been achieved after a very long fight. Groups are breaking out in chants and singing the national anthem.» 
  12. Семь вопросов к миру в Карабахе. Кто от этого выиграл и что будет дальше?
  13. Армения заключила мир и пошла на уступки Азербайджану // РБК, 10.11.2020
  14. В Ереване началась акция протеста из-за решения Пашиняна о прекращении войны в Карабахе
  15. «ԱԺ-ի մոտ հավաքված մի խումբ անձինք ծեծի են ենթարկել խորհրդարանի խոսնակ Արարատ Միրզոյանին»։ armenpress.am (հայերեն)։ Վերցված է 2020-11-10 
  16. «Протестующие в Ереване избили спикера парламента Армении Мирзояна»։ РБК (ռուսերեն)։ Վերցված է 2020-11-10 
  17. «Արարատ Միրզոյանը տեղափոխվել է հիվանդանոց. կյանքին վտանգ չի սպառնում»։ 2020-11-10 
  18. «Արարատ Միրզոյանի կյանքին վտանգ չի սպառնում»։ armenpress.am (հայերեն)։ Վերցված է 2020-11-10 
  19. «Ցուցարարների մի խումբ ջարդուփշուր է արել պատգամավորների աշխատասենյակները»։ Sputnik Armenian (հայերեն)։ Վերցված է 2020-11-10 
  20. «Протестующие оцепили здание парламента в Ереване»։ EADaily (ռուսերեն)։ Վերցված է 2020-11-10 
  21. Протестующие в Ереване ворвались в парламент и заняли трибуну
  22. «Georgian President on Nagorno-Karabakh Deal: New Era Starts in the Caucasus»։ Georgia Today on the Web։ Վերցված է 2020-11-16 
  23. «Կովկասի համար նոր դարաշրջան է սկսվում. Վրաստանի նախագահը՝ Ղարաբաղում իրավիճակի մասին»։ Sputnik Armenian (հայերեն)։ Վերցված է 2020-11-16 
  24. Staff IFP Editorial (2020-11-10)։ «Iran Welcomes Cessation of Hostilities in Karabakh»։ Iran Front Page (անգլերեն)։ Վերցված է 2020-11-16 
  25. «Իրանը ինտենսիվ բանակցություններ է վարում հակամարտող կողմերի և այլ շահագրգիռ երկրների հետ․ Իրանի նախագահ»։ www.civilnet.am (հայերեն)։ Վերցված է 2020-11-16 
  26. «В мире приветствуют мирное соглашение по Карабаху»։ vestikavkaza.ru (ru-RU)։ Վերցված է 2020-11-16 
  27. «Armenian president says nation 'misjudged' its negotiating power in Nagorno-Karabakh conflict»։ SBS News (անգլերեն)։ Վերցված է 2020-11-17 
  28. «Պուտինը մանրամասներ է հաղորդել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ ստորագրված հայտարարությունից»։ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան (հայերեն)։ Վերցված է 2020-11-17 
  29. «Çavuşoğlu Azərbaycanı təbrik etdi»։ azerbaycan24.com (ադրբեջաներեն)։ 10 November 2020 
  30. Мирзиёев о войне в Карабахе, ситуации в Кыргызстане и поиске компромиссов
  31. Hayatsk։ «Ուզբեկստանի նախագահը սատարեց ղարաբաղյան համաձայնագրին»։ hayatsk.info (անգլերեն)։ Վերցված է 2020-11-17 
  32. «https://twitter.com/dominicraab/status/1326263396350767105»։ Twitter (անգլերեն)։ Վերցված է 2020-11-17 


Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]