Լաչինի շրջան (Ադրբեջանական ԽՍՀ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լաչին (այլ կիրառումներ)
Լաչինի շրջան
ադրբ.՝ Laçın rayonu
Տարածք1883
Հիմնադրված է1930 թ.

Լաչինի շրջանը (ադրբ.՝  Laçın rayonu) Խորհրդային Ադրբեջանի վարչական շրջան, որ գոյություն է ունեցել 1930-1991 թվականներին։ Նրա վարչական կենտրոնը Բերձոր (Լաչին) քաղաքն էր։

Անուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն 7-րդ դարի հայ պատմիչ, գիտնական Անանիա Շիրակացու աշխատության՝ Լաչինի շրջանի տարածքը կոչվել է Աղահեճք, որը հանդիսացել է մ․թ․ա․ 4-ից մ․թ․ 5-րդ դարերում գոյություն ունեցած Մեծ Հայքի Սյունիք նահանգի 12 գավառներից մեկը (Աղահեճք գավառ)[1][2]։ Աղահեճքի մասին է վկայել նաև մեկ այլ հայտնի հայ պատմիչ 8-րդ դարում գործունեություն իրականացրած Մովսես Կաղանկատվացին[1][3]։ Աղահեճք անունը օգտագործվել է առնվազն մինչև 13-րդ դարը, ինչի մասին է վկայում 13-րդ դարի հայ պատմիչ Ստեփանոս Օրբելյանը։

13-րդ դարում արդեն Աղահեճք անվանը զուգահեռ օգտագործվում էին նաև Քաշաթաղ, Խոժոռաբերդ անունները[1][4]։ Քաշաթաղն ու Խոժոռաբերդը Աղահեճքի գավառի ամրոցներից էին։ Հետագայում 2 կենտրոններից առավել ազդեցիկը դարձավ Քաշաթաղը, ինչի շնորհիվ գավառը սկսեցին կոչել Քաշաթաղ։ Այն հիմնականում ընդգրկում էր գավառի հարավային և հարավ-արևմտյան մասը[1][4][5]։

16-րդ դարում Քաշաթաղ անվանը զուգահեռ գործածական է դառնում նրա կրճատ տարբերակը՝ Քշտաղ կամ Քշտաղի երկիր անվանաձևերը[1][6][7][8][9]։ Մինչև 18-րդ դարերում այն շարունակվել է կոչվել Քաշաթաղ ի դեմս Քաշաթաղի մելիքության[8][10][11][12][13][14]։

16-ից 18-րդ դարերում Աղահեճքի հյուսիս-արևելյան մասն առավել հայտնի էր Մաղավուզ անվամբ, իսկ 19-րդ դարի սկզբներին՝ Տառիստ անվամբ[1]։

Խորհրդային միության տարիներին, երբ շրջանն ընդգրկված էր Խորհրդային Ադրբեջանի կազմում, անվանվում է Լաչինի շրջան և 1930-ից 1991 թվականներն այդ անունն էր կրում[1][15]։

1990-ական թվականների սկզբներին տեղի ունեցած Արցախյան ազատամարտի արդյունքում շրջանի տարածքն անցնում է Արցախի Հանրապետության վերահսկողությանը և ընդգրկվում վարչատարածքային բաժանման մեջ՝ կոչվելով Քաշաթաղի շրջան։

Խորհրդային Միության փլուզումից հետո նորանկախ Ադրբեջանի Հանրապետությունը շարունակում է Քաշաթաղի շրջանի կենտրոնահյուսիսային հատվածը համարել իր վարչատարածքային միավոր և անվանել Լաչինի շրջան (տես՝ Լաչինի շրջան)[1]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Lua error in Մոդուլ:Քույրհղումներ at line 164: attempt to concatenate local 'value' (a nil value).

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Սամվել Կարապետյան, «Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում», Երևան, 1999 (էլեկտրոնային տարբերակ Արխիվացված 2019-07-02 Wayback Machine)
  2. Անանիա Շիրակացի, «Մատենագրություն», Երեւան, 1979 թվական, էջ 295։
  3. Մովսէս Կաղանկատուացի, «Պատմութիւն Աղուանից աշխարհի», Երուան, 1983 թվական, էջ 331։
  4. 4,0 4,1 Ստեփանոս Օրբելյան, Սյունիքի պատմություն, Երուան, 1986 թվական։
  5. «ԺԵ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ», մաս Գ, Երուան, 1967 թվական, էջ 116։
  6. Առաքել Դաւրիժեցի, «Գիրք պատմութեանց», Երուան, թվական, էջ 63, 222։
  7. Աշ. Հովհաննիսյան, «Դրվագներ», Գիրք Բ, Երևան, 1959, էջ 312։
  8. 8,0 8,1 Արտակ Ղուլյան, «Արցախի և Սյունիքի մելիքական ապարանքները», Երևան, 2001, էջ 17։
  9. А. Карагезян, К локализации гавара Кашатаг, «Լրաբեր հաս. գիտ.», 1987, 1, с․ 40-45․(ռուս.)
  10. Մ. Ս. Հասրաթյան, «Քաշաթաղ-Խնածախ», էջ 155-165։
  11. Լեո, «Հայոց պատմություն», հատոր 3, գիրք Բ, Երևան, 1973, էջ 21։
  12. Հովսեփյան Գ., «Խաղբակյանք կամ Պռոշյանք հայոց պատմության մեջ», մասն Ա, Վաղարշապատ, 1928 թվական, էջ 232, 236, 274։
  13. «Հայերեն ձեռագրերի հիշատակարաններ, ԺԷ դար», Երևան, 1974 թվական, էջ 206-207։
  14. «ԺԵ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ», մասն Բ, Երևան, 1958 թվական, էջ 375, 400։
  15. Վահրամ Բալայան, «Արցախի Հանրապետության բնակավայրերի պատմության ուրվագծեր», Երևան, «Զանգակ» հրատարակչություն, 2020 թվական։