Համաձայն Ադբեջանի վարչատարածքային բաժանման՝ այն գտնվում է Գետաբեկի շրջանի շրջանում, համաձայն Հայաստանի վարչատարածքային բաժանման՝ այն գտնվում է Գեղարքունիքի մարզում։
Հայաստանի Գեղարքունիքի մարզպետարանից ստացված տեղեկատվության համաձայն Արծվաշեն համայնքից բռնի տեղահանված ընտանիքների թիվը ներկայումս կազմում է 719, որոնցից 664 ընտանիքներ բնակություն են հաստատել Հայաստանի Գեղարքունիքի մարզի բնակավայրերում և 55 ընտանիքներ այլ մարզերի բնակավայրերում։Գյուղն ուներ 4500 բնակիչ(1991թ), գորգագործական ֆաբրիկա, հաստոցաշինական գործարան, կոշիկի ֆաբրիկա, տեքստիլ արդյունաբերություն, 2 դպրոց, մանկապարտեզ, մշակույթի պալատ և այլն։
1873 թվականին գյուղի բնակչությունը կազմում էր 1015 մարդ, 1897 թվականին՝ 1847, 1926 թվականին՝ 2909, 1939 թվականին՝ 4280, 1959 թվականին՝ 4112, 1970 թվականին՝ 3368, 1979 թվականին՝ 2771 մարդ,1991թ.ուներ 4500 բնակիչ[2],։ 1992 թվականին գյուղը բնակեցվել է ադրբեջանցիներով[3]։
Մինչ 1992 թվականի օգոստոսը գյուղն ուներ երկու եկեղեցի՝ Սուրբ Հովհաննեսի և Սուրբ Մինասի եկեղեցիները, որոնց ճակատագրերը, գյուղի՝ Ադրբեջանի տիրապետության տակ անցնելուց հետո անհայտ է։
Արծվաշենի արևելքում տեղակայված է դամբարան, որը տեղի բնակիչները մինչ հեռանալը կոչել են «Պատած տուն»։ Դամբարանը բաժանված էր 8 հատուկ հատվածների այն արծվաշենցի հերոսների համար, որոնք իրենց կյանքը տվել են 1905-1906 թվականների հայ-թաթարական արյունահեղության համար[2][4]։