Ախպրաձոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Ախպրաձոր
ադրբ.՝ Yuxarı Zağalı
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԳեղարքունիքի մարզ
Համայնք Վարդենիս համայնք[1]
ԲԾՄ2380 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն355 մարդ (2011)[2]
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Ախպրաձոր (Հայաստան)##
Ախպրաձոր (Հայաստան)
Ախպրաձոր (Գեղարքունիքի մարզ)##
Ախպրաձոր (Գեղարքունիքի մարզ)

Ախպրաձոր, գյուղ Հայաստանի Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում[1]։

Նախկինում Վերին Զաղալու անվան տակ ընդգրկված է եղել Ցարական Ռուսաստանի Երևանի նահանգի Նոր Բայազետի գավառում։ Խորհրդային տարիներին մասն է կազմել Հայկական ԽՍՀ Նոր Բայազետի գավառի, 1930 թվականից` Վարդենիսի շրջանի։ Ախպրաձոր է վերանվանվել 1978 թ. հունվարի 25-ին։ 1995 թվականից մտնում է ՀՀ Գեղարքունիքի մարզի մեջ։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Ախպրաձորի մշտական բնակչությունը կազմել է 355, առկա բնակչությունը՝ 350 մարդ[3]։ Մինչև 1918 թ. գյուղը հիմնականում բնակեցված է եղել ադրբեջանցիներով, այնուհետ ունեցել խառը հայ-ադրբեջանական բնակչություն[4]։ Ախպրաձորի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև.


Դպրոց[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղում կա մեկ դպրոց, որ ունի մոտավորապես 75 աշակերտ՝ 12–ամյա ուսուցմամբ։ Դպրոցի տնօրենը Գինեվարդ Ղուկասյանն է։ Դպրոցի հովանավորը շահույթ չհետապնդող the Hidden Road Initiative կազմակերպությունն է, որը մի շարք ամառային ծրագեր է կազմակերպում, ապահովում է համացանցով և համակարգիչներով։

Գյուղատնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղացիների մեծ մասը կարտոֆիլ է աճեցնում և վաճառում։ Գյուղը նաև հայտնի է իր մեղրով։ Գյուղացիները նաև մշտապես վաճառում են պանիր և կարագ։

Ճանապարհ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղ տանող գլխավոր ճանապարհը շատ սահմանափակ է և դժվարանցանելի։ Ձմեռվա ընթացքում ձյան պատճառով երթևեկությունը ավելի է բարդանում, իսկ երբեմն ընդհանրապես անանցանելի է դառնում։ ԱՄՆ–ի նախկին դեսպան Ջոն Հեֆերնը այցելել է Ախպրաձոր 2014 թվականի ամռանը և հովանավորել ճանապարհի ամբողջական կառուցումը։ Գյուղապետը խոսք է տվել, որ ճանապարհի կառուցումը կավարտվի 2016 թվականին։

Ճարտարապետական հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղը մի շարք ճարտարապետական և պատմական հուշարձանների բնօրրանն է։ Այնտեղ կան հնամյա շինություններ և նախկին թուրք բնակիչների դամբարաններ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]