Դպրաբակ
Գյուղ | |||
---|---|---|---|
Դպրաբակ | |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Մարզ | Գեղարքունիքի մարզ | ||
Հիմնադրված է | 1778 թ. | ||
ԲԾՄ | 1240 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 594[1] մարդ (2008 հունվարի 1) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Փոստային ինդեքս | 1310 | ||
| |||
Դպրաբակ (Չայքենդ), գյուղ Հայաստանի Գեղարքունիքի մարզում, Գետիկի ստորին հոսանքի ձախ և աջ ափերին, մարզկենտրոն Գավառից 97կմ հյուսիս։ Բնակավայրը գտնվում է ծովի մակերևույթից 1240մ բարձրության վրա։ Դպրաբակ է վերանվանվել 1991 թվականի ապրիլի 3ին։ Հիմնադրվել է 1778 թվականին։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակիչների մեծ մասը 1988թ նոյեմբերի 28-ից եկել են Շամխորի շրջանի Բարում, Բարսում,Մարտունի գյուղերից, Բաքու քաղաքից,1990-ական թթ. այստեղ են վերաբնակվել ,նաև Արցախի և Արծվաշեն գյուղի բռնագաղթածները։
Տարի | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1979 | 1989 | 2001 | 2004 |
---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 754 | 713 | 893 | 809 | 1112 | 508 | 654 | 544 |
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ,մեղվաբուծությամբ և կերային մշակաբույսերի մշակությամբ։
Պատմամշակութային կառույց[խմբագրել | խմբագրել կոդը]
Դպրաբակ տանող ճանապարհից դեպի աջ գտնվում է 19-րդ դարի կամուրջ։ Գյուղից 4կմ հարավ-արևմուտք, անտառի մեջ, “Այրիջուր” կոչված հանդամասում, կան գյուղատեղի, խաչարձան, խաչքարեր՝ 12-13դդ. արձանագրություններով։ Գյուղն ունի կիսավեր եկեղեցի (17-18դդ.)։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Դպրաբակ բնակավայրը «GEOnet Names Server» կայքում։
- 2001 թվականի Հայաստանի մարդահամարի արդյունքները, Հայաստանի վիճակագրական կոմիտե
- Kiesling, Brady (2005), Rediscovering Armenia: Guide, Yerevan, Armenia: Matit Graphic Design Studio
- Brady Kiesling, Rediscovering Armenia, p. 50, available online at the website of the Հայաստանում ԱՄՆ դեսպանություն:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
|