Սեմյոնովկա
Գյուղ | |||
---|---|---|---|
Սեմյոնովկա | |||
Երկիր | ![]() | ||
Մարզ | Գեղարքունիքի մարզ | ||
Հիմնադրված է | 1845 թ. | ||
Մակերես | 27.45 կմ² | ||
ԲԾՄ | 2114 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | ▼253 մարդ (2011)[1] | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
|
Սեմյոնովկա, գյուղ Հայաստանի Գեղարքունիքի մարզում։ Համայնքը հիմնադրվել է 1845 թվականին, Ռուսաստանից աքսորված աղանդավորների՝ մոլոկանների կողմից։ Գյուղը կոչել են ռուս ճանապարհորդ Սեմյոնովի անունով։ Այն բնակեցված է եղել մոլոկաններով, ռուսներով, հայերով և քրդերով։
Սեմյոնովկա գյուղը գտնվում է Արեգունի և Գեղամա լեռների արանքում, ծովի մակարդակից 2114 մ բարձրության վրա։ Հարավային մասով անցնում է Ձկնգետը, որը թափվում է Սևանա լիճը։
Համայնքը ունի դպրոց, օդերևութաբանական կայան, գյուղապետարան, համայնքային գրադարան, բուժկետ։ Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն է։ Կապված կլիմայական ցուրտ պայմանների հետ հողագործությունը զարգացած չէ։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ ՀՀ 2011 թ. մարդահամարի արդյունքների` Սեմյոնովկայի մշտական բնակչությունը կազմել է 253, առկա բնակչությունը` 233 մարդ[2]։ Մինչև 1950-ական թվականները գյուղը բնակեցված է եղել գերազանցապես ռուսներով, այնուհետ` հայերով[3]։ Սեմյոնովկայի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև.
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Գեղարքունիքի մարզպետարան Archived 2011-12-29 at the Wayback Machine.
- Սեմյոնովկա բնակավայրը «GEOnet Names Server» կայքում։
- Kiesling, Brady (2005), Rediscovering Armenia: Guide, Yerevan, Armenia: Matit Graphic Design Studio
- Brady Kiesling, Rediscovering Armenia, p. 48, available online at the website of the Internet Archive:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
|