Ճամբարակ
| Քաղաք | |||
|---|---|---|---|
| Ճամբարակ | |||
| |||
Ճամբարակի համայնքապետարանի շենքը | |||
| Երկիր | |||
| Մարզ | Գեղարքունիք | ||
| Համայնք | Ճամբարակ | ||
| Քաղաքապետ | Վազգեն Ադամյան | ||
| Հիմնադրված է | 1830 թ. | ||
| Մակերես | 6 կմ² | ||
| ԲԾՄ | >1860 մ | ||
| Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
| Բնակչություն | 5 800[1] մարդ (2015) | ||
| Ազգային կազմ | Հայեր | ||
| Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի, Հայ Կաթոլիկ եկեղեցի | ||
| Ժամային գոտի | UTC+4 | ||
| Փոստային դասիչ | 1301–1304 | ||
| Պաշտոնական կայք | chambarak.am | ||
|
| |||
Ճամբարակ, քաղաք Հայաստանի Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում[2]։
Անուն
[խմբագրել | խմբագրել կոդը]1900-ական թվականների սկզբներին գյուղի կարգվիճակով բնակավայրը կոչվել է Միխայլովկա։ 1920 թվականին այն վերանվանվել է Կարմիր, իսկ 1972 թվականին՝ Կրասնոսելսկ։ 1991 թվականին այն վերանվանվել է Ճամբարակ։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լեռնային բնակավայր է, ծովի մակերևույթից միջին բարձրությունը 1860 մ է։ Քաղաքը գտնվում է Գետիկի հովտում։ Հեռավորությունը մայրաքաղաք Երևանից 125 կմ է, իսկ մարզկենտրոն Գավառից՝ 90 կմ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ճամբարակ քաղաքը ձևավորվել է երեք բնակավայրերի միացումից. դրանք են Կրասնոսելսկը, Վերին Ճամբարակն ու Ներքին Ճամբարակը[3]։ Կրասնոսելսկի նախկին անվանումներից են եղել՝ Միխայլովկան, Կարմիրը և Կրասնոսելսկը։ Միխայլովկա գյուղը հիմնադրվել է 1740-1785 թվականներին Ռուսաստանի՝ Սամարայի և Սարատովի նահանգներից վերաբնակեցված մոլոկանների կողմից։
1971 թվականին Կրասնասելսկը, ներառնելով Ներքին և Վերին Ճամբարակները, ստացավ քաղաքատիպ ավանի կարգավիճակ, 1992 թվականին վերանվանվել է Ճամբարակ, իսկ 1996 թվականին՝ մարզերի ձևավորումից հետո. արդեն ստացել է քաղաքի կարգավիճակ։
Մինչև 1988-1989 թվականները բնակչության հիմնական մասը կազմել են հայերը, ռուսները (մոլոկաններ), ադրբեջանցիները, քրդերը,մորդվացիներ[4]։ Շրջանում բնակվող ադրբեջանցիների հեռանալուց հետո նրանց փոխարեն վերաբնակվեցին Բաքվից, Կիրավաբադից, Սումգայիթից, Շամխորից և Ադրբեջանի այլ շրջաններից տեղահանված փախստական հայեր։
1992-1994 թվականներին տնտեսական անկման պատճառով գրեթե ողջ ռուս բնակչությունը տեղափոխվեց Ռուսաստան։ Ղարաբաղյան պատերազմի ժամանակ ռուս բնակչությունը հայերի հետ մասնակցել է ադրբեջանցիների դեմ ինքնապաշտպանական կռիվներին[փա՞ստ]։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքում բնակչության հիմնական զբաղմունքն է գյուղատնտեսությունը[5]։
Մշակույթ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքում կա 4 միջնակարգ դպրոց, գեղարվեստի, մանկական երաժշտական դպրոցներ։ Պատմական հուշարձաններից՝ 11-րդ և 15-16–րդ դարերի եկեղեցիների ավերակներ, 20-ից ավել տարբեր դարերի խաչքարեր։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Հայաստանի Հանրապետության մշտական բնակչության թվաքանակը 2015 թվականի հուլիսի 1-ի դրությամբ,» (PDF). Վերցված է 2015 Օգոստոսի 9-ին.
- ↑ Գեղարքունիքի մարզի համայնքների մասին տեղեկություններ մարզպետարանի կայքում, (արխիվացված 12․08․2023 թվականին)։
- ↑ Վերին և Ներքին Ճամբարակ գյուղերը կազմավորվել են Տավուշի մարզի Ներքին Կարմիր գյուղի անասնապահների կողմից։
- ↑ Մորդվացիները բնակվում էին Շորժա գյուղում, իսկ ադրբեջանցիները Թոխլուջա, Ջիլ, Աղբուլաղ, Գյոլքենդ և Չայքենդ գյուղերում։ Շրջանի գյուղերից է Արծվաշենը, որը Ղարաբաղյան պատերազմից հետո գտնվում է Ադրբեջանի վերահսկողության ներքո։
- ↑ Գեղարքունիքի մարզի ուղեցույց, 2012 թ
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ճամբարակ» հոդվածին։ |
| ||||||
| |||||||||||||||||
| |||||||||||||
