Բյուրեղավան
Քաղաք | ||
---|---|---|
Բյուրեղավան | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Մարզ | Կոտայք | |
Քաղաքապետ | Հակոբ Բալասյան | |
Հիմնադրված է | 1945 թ. | |
Այլ անվանումներ | Արզնի | |
Մակերես | 4 կմ² | |
ԲԾՄ | 1300 մ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 9 500[1] մարդ (2015) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Տեղաբնականուն | բյուրեղավանցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Հեռախոսային կոդ | +374 (222) | |
Փոստային ինդեքս | 2214 | |
Փոստային դասիչ | 2214 | |
Պաշտոնական կայք | byureghavan.am | |
| ||
Բյուրեղավան, քաղաք Հայաստանի Կոտայքի մարզի հարավարևմտյան հատվածում։ Հեռավորությունը մարզկենտրոն Հրազդան քաղաքից 43 կմ է, մայրաքաղաք Երևանից՝ 20 կմ։ նախկինում կոչվել է Արզնի բանավան։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բյուրեղավան քաղաքի վարչական տարածքը կազմում է 372.48 հեկտար։ Քաղաքը արևելքից, հարավից և արևմուտքից սահմանակից է Արզնի գյուղական համայնքին, արևմուտքից և հյուսիսից՝ Նուռնուսի գյուղական համայնքին։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիմնադրվել է 1945 թվականին, որպես Արզնիի ապակու տարաների գործարանի բանավան և կոչվել է Արզնի բանավան։ 1974 թվականին ստացել է քաղաքատիպ ավանի կարգավիճակ և անվանակոչվել Բյուրեղավան։ 1994 թվականին Բյուրեղավանին տրվել է քաղաքի կարգավիճակ[2]։
Խորհրդային տարիներին Բյուրեղավանը հանդիսացել է արդյունաբերական խոշոր կենտրոն։ Քաղաքը գտնվում է առողջարանային գոտում՝ «Արզնի» հայտնի առողջարանի անմիջական հարևանությամբ։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակիչները ՀՀ տարբեր բնակավայրերից են, 1988-1992 թվականներին բնակչությունը համալրվել է նաև Ադրբեջանից բռնի տեղահանված հայերով։
Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]
Կլիման մեղմ է, ամառը՝ զով, ձմեռը՝ ոչ ցրտաշունչ։
Հանքային ջրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Բյուրեղավանի «Արզնի» հանքային ջրերի աղբյուրները ունեն 15 լ/վրկ ելք[3]։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բյուրեղավանի ազգաբնակչության փոփոխությունը.[4]
Տարի | 1979 | 1989 | 1991 | 2001 | 2011 | 2015 |
---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 6000 | 10373 | 10800 | 8152 | 9513[5] | 9500 |
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բյուրեղավանում գործում են բյուրեղապակու, Նուռնուսի քարի մշակման և այլ գործարաններ։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Հայաստանի Հանրապետության մշտական բնակչության թվաքանակը 2015 թվականի հուլիսի 1-ի դրությամբ,»։ Վերցված է 2015 Օգոստոսի 9
- ↑ Սամվել Ամիրխանյան (1979 թ.)։ «Բյուրեղավան»։ Սովետական Հայաստան։ Թիվ 4: էջ 4
- ↑ Համբարձում Մուսայելյան (1979 թ.)։ «Հայաստանի հանքային ջրերը Արզնի»։ Սովետական Հայաստան։ Թիվ 2: էջ 36,37
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 48»։ Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 12-ին։ Վերցված է 2014 Ապրիլի 16
- ↑ 2001 թ ՀՀ մարդահամարի արդյունքները
|
|