Ծափաթաղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գյուղ
Ծափաթաղ
Tsapatagh village panorama.jpg
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԳեղարքունիքի մարզ
ՀամայնքՇողակաթ
Այլ անվանումներմինչև 1978Բաբաջան
մինչև 1991Կզըլքենդ
ԲԾՄ1950 մետր
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն360 մարդ (2011)[1]
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Փոստային ինդեքս1611
##Ծափաթաղ (Հայաստան)
Red pog.png
##Ծափաթաղ (Գեղարքունիքի մարզ)
Red pog.png

Ծափաթաղ (նախկին անվանումները` Բաբաջան, Կզըլքենդ), գյուղ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանում, Վարդենիս քաղաքից մոտ 32 կմ հյուսիս-արևմուտք, Սևանա լճի արևելյան ափին։

Նախկինում Բաբաջան անվան տակ ընդգրկված է եղել Ցարական Ռուսաստանի Երևանի նահանգի Նոր Բայազետի գավառում[2]։ Խորհրդային տարիներին մասն է կազմել Հայկական ԽՍՀ Նոր Բայազետի գավառի, 1930 թվականից` Վարդենիսի շրջանի։ 1978 թ. հունվարի 1-ին վերանվանվել է Կզըլքենդ, 1991 թվականին` Ծափաթաղ։ 1995 թվականից մտնում է ՀՀ Գեղարքունիքի մարզի մեջ։ 2017 թվականից մտնում է Շողակաթ համայնքի մեջ։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ ՀՀ 2011 թ. մարդահամարի արդյունքների` Ծափաթաղի մշտական բնակչությունը կազմել է 360, առկա բնակչությունը` 279 մարդ[3]։ Մինչև 1989 թ. գյուղը հիմնականում բնակեցված է եղել ադրբեջանցիներով[4], այնուհետ` Ադրբեջանից բռնագաղթած հայերով[5]։ Ծափաթաղի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև.

Տարի Բնակչություն
1873 107 մարդ [6]
1897 244 մարդ [6]
1926 345 մարդ [6]
1939 522 մարդ [6]
1959 600 մարդ [6]
1970 839 մարդ [6]
1979 1140 մարդ [6]
1989 32 մարդ [6]
2001 275 մարդ [6]
2011 360 մարդ [1]


Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ԽՍՀՄ վերջին տարիներին Ծափաթաղ գյուղը հիմնականում բնակեցված է եղել ադրբեջանցիներով, տեղական մուսուլմանական գերեզմանոցի տապանաքարերի հիմնականում թվագրված են 1960-1988 թ., որից հետո գյուղի ադրբեջանցիները Ադրբեջանից գաղթած հայերի հետ փոխանակումների կամ վաճառքի միջոցով հեռացել են Ադրբեջան, որոնք այնուհետև հաստատվել են գերազանցապես Թովուզի և Դաշքեսանի շրջաններում։ Ներգաղթյալների մեծամասնությունը Դաշքեսանի Խաչակապ (ադրբեջանական անվանումը` Ղուշչի) գյուղի հայերն են[7]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 525
  3. 2011 թ ՀՀ մարդահամարի արդյունքները
  4. Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  5. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 712
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 6,8 Հայաստանի Հանրապետության բնակավայրերի բառարան (հայ.)Երևան: 2008. — էջ 102. — 184 p.
  7. Հիշողություններ Ծափաթաղի վերաբերյալ