Ձորագյուղ (գյուղ, Գեղարքունիքի մարզ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ձորագյուղ (այլ կիրառումներ)
Գյուղ
Ձորագյուղ
Shoghagavank Monastery (6).jpg
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԳեղարքունիքի մարզ
Առաջին հիշատակում980
ԲԾՄ2000 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն4737 մարդ (2011)[1]
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Փոստային ինդեքսներ1412
##Ձորագյուղ (գյուղ, Գեղարքունիքի մարզ) (Հայաստան)
Red pog.png
##Ձորագյուղ (գյուղ, Գեղարքունիքի մարզ) (Գեղարքունիքի մարզ)
Red pog.png

Ձորագյուղ, գյուղ Հայաստանի Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանում, ձգվում է Գեղամա լեռների արևելյան փեշերին՝ ծովի մակերևույթից 2000 մետր բարձրության վրա։ Մինչև 1950-60-ական թվականները գյուղը հիմնականում տարածվում էր Շողվագ և Շոռ /աղի/ գետերի ափերին։ Այժմ գյուղը դուրս է եկել ձորից ու տարածվել շրջակա հարթավայրերում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձորագյուղը՝ Շողագան /Շողվագ/, ապա Վալի Աղալուն /Վայլաղալու/ ունի տնտեսական, քաղաքական ու մշակութային հարուստ պատմություն։ Շողագայի մասին առաջին անգամ մատենագրություններում հանդիպում ենք 980-ական թվականներին Հովհաննես 6-րդ կաթողիկոս Դրասխանակերտցու պատմությունում։ Շողագան կամ Շողվագը /հայերեն մեկնաբանությամբ,,Շողեր հագած,,/ պարսիկներից գնում է Սյունյաց Մարիամ իշխանուհին և որպես սեփական կալվածք նվիրում է իր իսկ հովանավորչությամբ կառուցված եկեղեցուն։ Այդ եկեղեցու բակում էլ իր պատգամով մահից հետո ամփոփվում է իշխանուհու մարմինը։ Գյուղում գործում է Մասրուց Անապատ եկեղեցին, որը ավելի հին պատմություն ունի։ Այն բարեբախտաբար քիչ է վնասվել և այժմ ամբողջովին վերականգնվել է ու ծառայում է հավատացյալ բնակչությանը։ Շողագայի պատմությունը ձգվում է մինչև 1826 թ., երբ պարսիկները գյուղը վերաբնակեցնում են մուսուլմաններով և այն անվանափոխում,,Վալի-Աղալու,, /Վայլաղալու/։ Իսկ երբ 1831 թ. գյուղը վերաբնակեցվում է Ալաշկերտի Չլկանի գյուղից գաղթած այսօրվա ձորագյուղցիների նախնիներով, մուսուլմանները հեռանում են, բայց գյուղի անունը պահպանվում է մինչև 1921 թ.։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ ՀՀ 2011 թ. մարդահամարի արդյունքների` Ձորագյուղի մշտական բնակչությունը կազմել է 4737, առկա բնակչությունը` 3377 մարդ[2]։ Ձորագյուղի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև.

Տարի Բնակչություն
1831 322 մարդ [3]
1873 987 մարդ [4]
1897 1590 մարդ [3]
1926 2409 մարդ [3]
1939 2541 մարդ [3]
1959 2331 մարդ [3]
1970 3154 մարդ [3]
1979 3319 մարդ [3]
1989 3656 մարդ [3]
2001 4355 մարդ [3]
2011 4737 մարդ [1]


Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գեղարքունիքի մարզպետարան Archived 2011-12-29 at the Wayback Machine.


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]