Կուտական
Գյուղ | |||
---|---|---|---|
Կուտական | |||
Երկիր | ![]() | ||
Մարզ | Գեղարքունիքի մարզ | ||
ԲԾՄ | 2150 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 288[1] մարդ (2011) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
|
Կուտական (մինչև 1968 թ.՝ Ջանահմեդ, 1968-1991 թթ.՝ Գյունաշլի), գյուղ Հայաստանի Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանում, Սևանա լեռների ստորոտին, մարզկենտրոն Գավառից 92 կմ հարավ-արևելք։ Բնակավայրը գտնվում է ծովի մակարդակից 2100 մ բարձրության վրա։ Կուտական է վերանվանվել 1991 թվականի ապրիլի 3-ին։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Կուտականի մշտական բնակչությունը կազմել է 548, առկա բնակչությունը՝ 469 մարդ[1]։ Մինչև 1989 թ. գյուղը հիմնականում բնակեցված է եղել ադրբեջանցիներով[2][3]։
Կուտականի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[4].
Տարի | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 245 | 442 | 335 | 339 | 337 | 589 | 13 | 254 | 288[1] |
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչությունը զբաղվում է դաշտավարությամբ և անասնապահությամբ։
Պատմամշակութային կառույց[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղի հարավային մասում գտնվում է 12-17 դդ. խաչքարերով գերեզմանոց, իսկ գյուղի մեջ՝ 16-17 դդ. տապանաքարեր։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կուտական բնակավայրը «GEOnet Names Server» կայքում։
- Brady Kiesling, Rediscovering Armenia, p. 48, available online at the website of the Internet Archive:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 1, էջ 918
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 115»։ Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 12-ին։ Վերցված է 2015 Մայիսի 18
|