Կարմիրգյուղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գյուղ
Կարմիրգյուղ
Lake Sevan (5063516904).jpg
Սևանա լիճը Կարմիրագյուղից
Կոորդինատներ: 40°19′50″ հս․ լ. 45°11′02″ ավ. ե. / 40.33056° հս․. լ. 45.18389° ավ. ե. / 40.33056; 45.18389
Երկիր Հայաստան Հայաստան
Մարզ Գեղարքունիքի մարզ
Առաջին հիշատակում 1654
Մակերես 5 կմ²
ԲԾՄ 2130 մ
Պաշտոնական լեզու Հայերեն
Բնակչություն 6298[1] մարդ (2017 հունվարի 1)
Ազգային կազմ Հայեր
Կրոնական կազմ Հայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտի UTC+4
##Կարմիրգյուղ (Հայաստան)
Red pog.png
##Կարմիրգյուղ (Գեղարքունիքի մարզ)
Red pog.png

Կարմիրգյուղ (մինչև 1940 թվականը՝ Ղուլալի), գյուղ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզում։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղը նախկինում կոչվել է Ղուլալի։ ՀԽՍՀ Գերագույն խորհրդի 1940 թվականի հունիսի 1-ի հրամանագրով վերանվանվել է Կարմիրգյուղ։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարմիրգյուղը /Ղուլալի/ մայրաքաղաք Երևանից գտնվում է 102 կմ հեռավորության վրա։ Գյուղի երկարությունը հյուսիսից հարավ 4200 մ է, իսկ լայնությունը արևելքից արևմուտք՝ 1200 մ։ Տարածությունը 500 հա է զբաղեցնում։ Ռելիեֆը հարթավայրային է։ Գյուղը նախկինում մտնում էր Երևանի նահանգի Նոր-Բայազետի գավառի մեջ։ Կարմիրգյուղ գյուղի բնակիչների նախնիները ներգաղթել են Էրզրումի նահանգի Բայազետ գավառից 1830 թվականին, 140 ընտանիք՝ 703 բնակիչներով։ Այժմ բնակչության թիվը մոտ 6000 է։

Գյուղի միջոցով հոսում է Գավառագետը, որը գյուղը բաժանում է երկու մասի։ Սևանա լճից գտնվում է 6 կմ դեպի արևմուտք, Գավառ քաղաքից՝ 4 կմ հարավ։ Հարավից սահմանակից է Սարուխան գյուղին, արևմուտքից՝ Գանձակին։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղի բնակչությունը զբաղվել և այժմ էլ զբաղվում է անասնապահությամբ, բանջարաբուծությամբ, երկրագործությամբ։ 1976 թ. գյուղը գազաֆիկացվել է։ Կարմիրգյուղ գյուղն ունի երկու միջնակարգ դպրոց, մեկ մանկապարտեզ, բուժամբուլատորիա, երաժշտական դպրոց։ Նախկինում գյուղում արդյունաբերություն չի եղել։ Եղել են ձիթհաններ, ջրաղացներ, դուքաններ։ Պահպանվել է ջրաղացներից մեկը` իր նախնական վիճակում, որը գործում է ըստ անհրաժեշտության: Այժմ գյուղն ունի հացի կոմբինատ, որը հիմնադրվել է 1968 թ., գուլպայի արտադրամաս։ 1958 թ. գյուղում շահագործման հանձնվեց գորգի ֆաբրիկայի շենքը, որտեղ աշխատում էին մոտ 600 գորգագործներ /այժմ այդ թիվը զգալի պակասել է/։ Համաշխարհային ճանաչում ունեն ֆաբրիկայի արտադրած Վան, Գյումրի, Լոռի, Այգեստան, Կարս, Զանգեզուր և այլ գորգերը։ 1996 թ. ֆաբրիկան սեփականաշնորհվեց և անվանվեց Հայր և որդի Ենգոյաններ ՍՊԸ։ Գյուղն ունի բազում արհեստավորներ՝ հյուսներ, որմնադիրներ, դերձակներ, բրուտներ, դարբիններ, սափրիչներ, ոսկերիչներ, կոշկակարներ, ներկակարներ և այլն։

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղում և շրջակայքում պահպանվել են գյուղատեղի, եկեղեցի (խոնարհված վանք), մատուռ (Թուխ Մանուկ), կիկլոպյան ամրոցի ավերակներ, խաչքարեր, գերեզմանոցներ, դամբարաններ։ Առաջին անգամ հիշատակվում է 1654 թվականին։ Ներկայիս բնակիչների նախնիները եկել են Բայազետից, 1831 թվականին։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]