Բայազետ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բայազետ (այլ կիրառումներ)
Քաղաք | ||
---|---|---|
Բայազետ | ||
թուրք.՝ Doğubayazıt | ||
![]() Փոքր Արարատ ումից Բայազետ, Թուրքիա | ||
Երկիր | ![]() | |
Իլ | Աղրը | |
Այլ անվանումներ | Բարոյնք, Բայազեդ, Բայազեթ, Բայազետ Հին, Բայազիդ, Բայազիտ, Բարբոյնք, Բայեզիտ, Բիազիտ, Դարոյնք, Դարույնք, Դողուբայազետ, Դողուբայայազիդ, Պայազիտ, Պայեզիտ, Պեյազիդ, Պեյազիտ | |
ԲԾՄ | 1950 մ | |
Բնակչություն | 70․100 մարդ | |
Ժամային գոտի | UTC+2, ամառը UTC+3 | |
Հեռախոսային կոդ | +90 472 | |
Փոստային ինդեքսներ | 04200 | |
Ավտոմոբիլային կոդ | 01 | |
Պաշտոնական կայք | adana.bel.tr (թուրքերեն) | |
| ||
Բայազետ կամ Արշակավան, քաղաք Արևմտյան Հայաստանում, Արարատի նահանգում։ Գտնվում էր Մասիսից հարավ-արևմուտք, Ծաղկանց լեռների Թոնդուրեկ լեռան հյուսիսային լանջերին:
100 տարվա ընթացքում Բայազետը 4 անգամ (1828, 1854, 1878, 1914) գրավվել է ռուսական զորքերի կողմից և վերադարձվել թուրքերին:
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքն ընկած է նեղ դաշտի խորքում, մերկ և ժայռոտ լեռների միջև: Քաղաքը բաց է միայն հյուսիսային կողմից և մյուս երեք կողմերից շրջափակված է ժայռերով: Հյուսիսային կողմում գտնվում է Գռնավուկ դաշտը, որի մոտով հոսում է Կռնատիկ գետակը: Գետակի վրա կա միակամար քարաշեն կամուրջ:
Քաղաքն ուներ աղբյուրներ:
Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]
Գարունը չոր և արևոտ էր, ամառը` մեղմ, աշունն` հաճելի, իսկ ձմեռները ցուրտ: Ուներ առողջարար օդ:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մինչև XIV դարը կոչվել է Դարույնք։ X--XII դարերում սկսել է գործածվել նաև Պայազատաց բերդ անվանումը որը վերանվանվել է ի պատիվ Օսմանյան սուլթան Բայազիդ Ա-ի։
Հայ պատմիչներից առաջինը Բայազետի մասին «Բերդն Բիազետի» ձևով 1451 թվականին հիշատակել է Առաքել Դավրիժեցին:
1555 թվականի թուրք-պարսկական պայմանագրով զավթել է Օսմանյան Թուրքիան։ Բայազետը որպես համանուն գավառի կենտրոն մտել է Էրզրումի էլայեթի մեջ։
XVIII դարում Դարույնք բերդի տեղում կառուցվել է Բայազետի նոր բերդը։ Քաղաքը զգալիորեն ավերվել է 1821-1823 թվականների թուրք-պարսկական պատերազմի ժամանակ։
1828 թվականին ռուսական զորքերը առանց կռվի գրավել են Բայազետը, սակայն 1829 թվականի Ադրիանուպոլսի հաշտության պայմանագրով այն դարձյալ մնացել է թուրքական տիրապետության տակ։
1829-30 թվականներին զգալի թվով հայեր Բայազետից գաղթել են Հայկական մարզ Գյոկչայի մահալում, Գավառ ավանի տեղում կառուցել Նոր Բայազետը (այժմ ՀՀ Գավառ քաղաք)։
1840 թվականի հունիսի 20-ից մինչև սեպտեմբերի 28-ը տևած երկրաշարժներից քաղաքը մեծ վնասներ է կրել:
1854 թվականին ռուսական զորքերը գրավել են Բայազետը, որը Փարիզի հաշտության պայմանագրով նորից անցել է Թուրքիային։
Ռուսական զորքերի Երևանյան խմբավորումը (հրամանատար գեներալ Ա. Տեր-Ղուկասով) 1877 թվականի ապրիլի 18-ին ազատագրել է Բայազետը, որտեղ թողնված ռուսական փոքրաթիվ կայազորը, հայ կամավորների աջակցությամբ, հունվարի 6-28-ը հերոսաբար մաքառել է քաղաքը պաշարած թուրքական և քրդական գերակշիռ ուժերի դեմ։ Թշնամիները ավերում են ամեն ինչ և սրի են քաշում բոլորին: 300 տուն հայերից միայն 100-ն են փրկվում և փախչում են Մակու և Կարս: Ս. Տեր-Պողոսյանից (Խենթ) տեղեկանալով բերդի օրհասական վիճակի մասին Ա. Տեր-Ղուկասովն իր զորաջոկատով փրկել է նրանց։
Այսավերվածությունից հետո Բայազետում մնում է ընդամենը 260 տուն բնակիչ, որոնցից 134-ը` թուրքական, 108-ը քրդական և 18-ը` հայկական:
1878 թվականի Սան Ստեֆանոյի պայմանագրով Բայազետը անցել է Ռուսաստանին, սակայն Բեռլինի դաշնագրով վերստին տրվել Թուրքիային։ 1914 թվականին ռուսական զորքերը, հայ կամավորների մասնակցությամբ ազատագրել են քաղաքը, որը 1918 թվականին դարձյալ ընկել է թուրքական տիրապետության տակ։
Բայազետի հայերը տեղահանվել են։ Նրանց մի մասը ոչնչացվել է թուրք ջարդարարների ձեռքով, փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում։
Քաղաքի տները կառուցված էին կարմրավուն քարերով: Փողոցները զառիթափ էին և դժվարանցանելի:
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
XVIII դարի կեսերին բավականին մարդաշատ քաղաք էր և ուներ 2000 տուն հայ բնակիչ:
1805-1812 թվականների ռուս թուրքական պատերազմի ժամանակ ուներ 1735 տուն հայ և 310 տուն մուսուլման բնակիչ:
Ըստ Սերովբե Կարնեցու 1812 թվականին Բայազետն ուներ 12 000 բնակիչ:
Ըստ ռուսական աղբյուրենրի 1829 թվականին Բայազետն ուներ 1829 բնակիչ, որի մեծամասնությունը հայեր էին: Ռուս-պարսկական պատերազմից (1826-1828 թվականներ) հետո հայերը զանգվածաբար տեղափոխվում են Արևելյան Հայաստան, իսկ լքված տները զբաղեցնում են քրդերը:
1909 թվականի քաղաքն ուներ 1000 տուն բնակիչ, որից 350 տունը հայեր էին:
1914 թվականին ուներ 5000 բնակիչ, որից 2000-ը հայեր էին, իսկ մնացածը քրդեր և թուրքեր:
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայերի հիմնական զբաղմունքը առևտուրն ու արհեստներն էին: Հնում հայերը զբաղվում էին անասնապահությամբ և երկրագործությամբ: Բայազետի շուկան ուներ 200 կրպակ, որի մեծ մասը պատմանում էր հայերին:
Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքը բաժանված էր 2 մասի: Մի մասը կառուցված էր Կարաբուն լեռան վրա, իսկ մյուս մասը Էսկի-կալա լեռան լանջին, որի վրա գտնվում էր հին բերդի ավերակները:
Հայերը հիմնականում բնակվում էին Ադիգյոռի թաղում:
Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Անտոնի դար կամ Արնաքար բարձրագագաթ քարաժայռի վրա գտնում է Դարոյնք հինավուրց բերդը, որի համար գերմանացի ճանապարհորդ Վագները գրել է. «Հանդուգն և հրաշակերտ շինվածք է` այնպիսի տեղերի վրա հաստատված, որ բազեներն ու անգղները հազիվ թե կհամարձակվեն բուն դնելու:» Բերդը մի ժամանակ հանդիսանում էր Բագրատունի իշխանների ոստանը: Ըստ ոմանց բերդը հանդիսանում է XII-XIII դարերի կառույց: Բերդն ունեցել է բարձր և բոլորշի աշտարակներ: Դ արոյնքը հանդիսանում էր Հայաստանի ամուր և անառաիկ բերդաքաղաքներից մեկը: Պատահական չէ, որ հռոմեացի պատմիչ Տակտիկոսը բերդը անվանել է «Տավրոսի մուտք»: Ըստ Ղ. Ինչիչյանի XVII դարի վերջերին բերդը վերանորոգվել է Իսահակ (Իսախ) փաշայի ձեռքով:
Բայազետն ուներ 3 մզկիթ և 2 հայկական գործող եկեղեցիներ: Ս. Կարապետը քարաշեն, փայտե ծածկով ոչ հին եկեղեցի էր, որը վերանորոգվել էր 1754-1878 և 1818 թվականներին: Ս. Վարդան եկեղեցին գտնվում էր Ապտիկոր թաղամասում:
Բայազետի հնագույն հայկական Ամենափրիկիչ եկեղեցու ավերակները գտնվում էր քաղաքի հարավ-արևմտյան կողմում գտնվող հայկական գերեզմանատանը:
Քաղաքը հարուստ էր ուխտատեղիներով: Էսկի-կալեում գտնվում էր Դարույնք և Լուսաղբյուր ուխտատեղիները: Կային նաև Թուխ Մանուկ, Ս. Սիմոն, Ղզրո և Գառնիկ աղբյուր ուտատեղիները:
Բերդի դռան մոտ գտնվում էր սպիտակ և սև քարերով կառուցված բոլորագմբեթ մզկիթը, որից քիչ ներքև` պարսպապատ դարավանդի վրա գտնվում էր կարմիր քարով կառուցված հոյակապ պալատը, որը մի ժամանակ համարվում էր թուրքական կայսրության ամենանշանավոր պալատներից մեկը: Ըստ Էփրիկյանի XVIII դարի վերջին Մահմուդ փաշան այն կառուցել էր տվել մի հայ ճարտարապետի:
Բայազետում է գտնվել Բագրատունիների տոհմական դամբարանը:
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքում գործում էր Արամյան երկսեռ վարժարանը, որն ուներ 300 աշակերտ:
Անվանի մարդիկ[խմբագրել | խմբագրել կոդը]
Բայազետում է ծնվել բժշկական ծառայության գեներալ-լեյտենանտ Ավետիք Բունազյանը[1]:
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 583-584
|