Գավառ (քաղաք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Գավառ
Զինանշան
Coat of Arms of Gavar.png

Gavar city.jpg
Կոորդինատներ: 40°22′0″ հս․ լ. 45°8′0″ ավ. ե. / 40.36667° հս․. լ. 45.13333° ավ. ե. / 40.36667; 45.13333
Երկիր Հայաստան Հայաստան
Մարզ Գեղարքունիքի մարզ
Հիմնադրված է 728 թ.
Այլ անվանումներ Գեղարքունի, Նոր Բայազետ, Կամո
Տվյալ կարգավիճակում 1850 թվականից
Մակերես 7 կմ²
ԲԾՄ 2000 մ
Պաշտոնական լեզու Հայերեն
Բնակչություն 19 900[1] մարդ (2015)
Ազգային կազմ Հայեր
Կրոնական կազմ Հայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականուն գավառցի
Ժամային գոտի UTC+4
Հեռախոսային կոդ +374 (264)
Փոստային ինդեքսներ 1201-1205
Ավտոմոբիլային կոդ 02
Պաշտոնական կայք gavariqaghaqapetaran.am
##Գավառ (քաղաք) (Հայաստան)
Red pog.png
##Գավառ (քաղաք) (Գեղարքունիքի մարզ)
Red pog.png

Գավառ, քաղաք Հայաստանում, Գեղարքունիքի մարզկենտրոնն է։ Գտնվում է Գեղամա լեռնաշղթայի արևելյան լանջին, Գավառագետի ստորին հոսանքի ավազանում։ Հեռավորությունը Երևանից 98 կմ է, Սևան երկաթուղային կայարանից ՝ 36 կմ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին ժամանակներից քաղաքը հայտնի է եղել Գավառ անունով։ Այն ամայացել է Շահ Աբաս I-ի կազմակերպած բռնագաղթի պատճառով և ամայի է մնացել մինչև19-րդ դարը։ 1829-1830 թվականներին Բայազետից ներգաղթում են 240 ընտանիք, որոնք էլ բնակավայրը կոչում են Նոր Բայազետ։

1995 թ.-ի դեկտեմբերի 4-ին բնակավայրը վերանվանվել է Գավառ։ Քաղաքի կարգավիճակ է ստացել 1924 թվականին։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գավառի ազգաբնակչության փոփոխությունը[2].

Տարի 1831 1897 1974 1989 1991 2001 2004 2015
Բնակիչ 1346 8751 21382 31234 32300 26621 26000 19900

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքում զարգացած է արդյունաբերությունը։ Գավառի գյուղատնտեսության ճյուղերից են՝ դաշտավարությունը, անասնաբուծությունը և թռչնաբուծությունը։

Հանքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Գավառում կան հանքային բուժիչ (ածխաթթվային) առատ աղբյուրներ։ Շրջակայքում կան բազալտի պաշարներ։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գավառի Հացառատ թաղամասի կենտրոնում գտնվում է Հացառատի Ս. Աստվածածին եկեղեցական համալիրը և Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիները (7-19 դարեր)։ Քաղաքն ունի նաև Ս. Աստվածածին (1902-1905 թթ.) և Ս.Հովհաննես (1848 թ.) անուններով եկեղեցիներ։

Գավառի երկրագիտական թանգարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Գավառի երկրագիտական թանգարանում ներկայացված են Հայաստանի և մասնավորապես Գեղարքունիքի մարզի պատմությանը նվիրված հետաքրքիր կտավներ, գորգեր, հին բնակավայրերի վերարտադրություններ, մարզի և Սևանա լճի պատմությանը նվիրված այլ նմուշներ[3]։

Խոհանոց[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարմիր ցորենից պատրաստվող ավանդական հացը սննդային մեծ արժեք ունի և դիտարկվում է որպես բիո։ Գաթան, փախլավան և շաքար-լոխումը Գավառին բնորոշ խմորեղեններ են։ Աղաջրի մեջ առանց համեմունքների եփած իշխան ձուկը մարզին յուրահատուկ ճաշատեսակներից մեկն է։ Քյուֆթան Գավառի ամենահայտնի ճաշատեսակն է, որը պատրաստվում է փայտի վրա ծեծած մսից, որից պատրաստում են գնդեր և եփում ջրում։ [3]

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի գավառցիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]