Վաչե Նալբանդյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վաչե Նալբանդյան
Վաչե Նալբանդյան.jpg
Ծնվել էփետրվարի 25, 1919(1919-02-25)
Նոր Բայազետ
Մահացել էփետրվարի 28, 1998(1998-02-28) (79 տարեկան)
Երևան, Հայաստան
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Մասնագիտությունգրականագետ
Հաստատություն(ներ)Հայաստանի կոմունիստական կուսակցություն (ՀԽՍՀ), Մատենադարան, Երևանի պետական համալսարան և ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտ
ԱնդամակցությունՀԳՄ և ՀՀ ԳԱԱ
Ալմա մատերԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ (1941)
Կոչումակադեմիկոս
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինհայերեն
Պարգևներ
ԿուսակցությունԽՄԿԿ

Վաչե (Վաչիկ) Սմբատի Նալբանդյան (փետրվարի 25, 1919(1919-02-25), Նոր Բայազետ - փետրվարի 28, 1998(1998-02-28), Երևան, Հայաստան]), հայ խորհրդային գրականագետ։ Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (1969), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1994, թղթակից անդամ՝ 1971)։ ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1990)։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1966 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաչե Նալբանդյանը ծնվել է 1919 թվականի փետրվարի 25-ին Նոր Բայազետում։ 1936 թվականին ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը։ 1936-1967 թվականներին որպես դաստիարակ աշխատել է հայրենի քաղաքի մանկատանը։ 1941 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը գերազանցության դիպլոմով։ 1941-1946 թվականներին ծառայել է խորհրդային բանակում, մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին, Հյուսիսային Կովկասում մղված մարտերին և արժանացել է մի շարք շքանշանների ու մեդալների։

Գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

1948-1950 թվականներին եղել է ՀԿԿ Երևանի Կիրովյան շրջկոմի քարտուղար, 1950-1952 թվականներին՝ ՀԿԿ Երևանի քաղկոմի կուսակցական օրգանների բաժնի վարիչ։

1952-1953 թվականներին եղել է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրեն, 1953-1956 թվականներին՝ ՀԿԿ Կենտկոմի կուսակցական օրգանների բաժնի վարիչ, 1956-1965 թվականներին՝ Երևանի համալսարանի պրոռեկտոր, 1965-1977 թվականներին՝ ՀԽՍՀ ԳԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն։ 1966 թվականից Հայաստանի գրողների միության անդամ։ 1978 թվականից ՀԽՍՀ ԳԱ Նախագահությանն առընթեր գրադարանային խորհրդի նախագահն է և հիմնակազմ գրադարանի տնօրենը[1][2]։

Նալբանդյանի աշխատությունները հիմնականում վերաբերում են հայ հին և միջնադարյան գրականության պատմությանը՝ «Վարդանանց պատերազմը և Դերենիկ Դեմիրճյանի «Վարդանանքը» (1955), «Թբիլիսին հայ մատենագրության մեջ» (1958, հայկական, ռուսական, վրացական), «Եղիշե» (1959) և այլն։ Խորհրդահայ պատմավիպագրությանն է նվիրված նրա «Գրողը և պատմությունը» (1970) աշխատությունը։ Ռուսերեն հրատարակել է «Եղիշե» (1972) մենագրությունը, համահեղինակ է «Հայ գրականություն» (1976, ռուսական) բուհական դասագրքի[3]։

Մասնակցել է «Հայ նոր գրականության պատմություն» ակադեմիական հրատարակության 4-րդ (1972) և 5-րդ (1979) հատորների խմբագրման աշխատանքներին։ Նալբանդյանը 1954-1963 թվականներին եղել է ՀԿԿ Կենտկոմի անդամ, 1956-1958 թվականներին՝ ՀԿԿ Կենտկոմի բյուրոյի անդամության թեկնածու։ ՀԽՍՀ 4-6 գումարումների Գերագույն խորհրդի դեպուտատ, 1959-1967 թվականներին՝ ՀԽՍՀ Գերագույն խորհրդի Նախագահության նախագահի տեղակալ։ Նալբանդյանը վախճանվել է 1998 թվականի փետրվարի 28-ին Երևանում[4][5][6]։ ԽՄԿԿ անդամ 1942 թվականից։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայրենական մեծ պատերազմի II աստիճանի շքանշան, մեդալներ
  • ՀԽՍՀ ԳԱ 1982 թվականի վաստակագիր

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վարդանանց պատերազմը և Դ. Դեմիրճյանի «Վարդանանքը», 1955, Երևանի համալսարանի հրատարակչություն, 263 էջ։
  • Թբիլիսին հայ մատենագրության մեջ (սկզբից մինչև 18-րդ դարի վերջը), Երևան, 1958, 170 էջ։
  • Եղիշե, Երևան, 1959, 182 էջ։
  • Սայաթ-Նովա, Սովետական Գրող, 1987,192 էջ[7]։
  • Գրիգոր Նարեկացի, 1990։
  • Գրողը և պատմությունը, Երևան, «Հայաստան», 1970, 552 էջ։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաչե Նալբանդյան, Պատմաբանասիրական հանդես №1, 1998, էջ 278-279

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանի տնօրեններ» (հայերեն)։ Վերցված է 2022-12-01 
  2. «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտություններ»։ greenstone.flib.sci.am։ Վերցված է 2022-12-01 
  3. Վաչե Նալբանդյանի մասին ԵՊՀ կայքում
  4. «Նալբանդյան Վաչե Սմբատի»։ Արխիվացված է օրիգինալից 2018-10-14-ին։ Վերցված է 2015-02-25 
  5. «Վաչե Նալբանդյան (ծննդյան 90 -ամյակի առթիվ)»։ Արխիվացված է օրիգինալից 2018-11-23-ին։ Վերցված է 2016-02-25 
  6. «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ»։ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա։ Վերցված է 2022-12-01 
  7. Նալբանդյան Վաչե Սմբատի (1987)։ Սայաթ-Նովա: (Մենագրություն) (հայերեն)։ Սովետական Գրող