Նորաբակ
Գյուղ | |||
---|---|---|---|
Նորաբակ | |||
Երկիր | ![]() | ||
Մարզ | Գեղարքունիքի մարզ | ||
Հիմնադրված է | Մ.թ.ա. XXX-րդ ըստ պեղումների վկայության թ. | ||
Առաջին հիշատակում | մոտ 1100 թվական | ||
ԲԾՄ | 2100 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | ▼246 մարդ (2011)[1] | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
| |||
Նորաբակ (նախկին անվանումը` Ազիզլու), գյուղ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանում, Վարդենիս քաղաքից մոտ 10 կմ հարավ-արևելք։ Ընդգրկված է Գեղամասար համայնքում[2]։ Վերանվանվել է Նորաբակ 1991 թ. ապրիլի 3-ին[3]։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ ՀՀ 2011 թ. մարդահամարի արդյունքների` Նորաբակի մշտական բնակչությունը կազմել է 246, առկա բնակչությունը` 241 մարդ[4]։ Մինչև 1989 թ. գյուղը հիմնականում բնակեցված է եղել ադրբեջանցիներով[5], այնուհետ` Ադրբեջանի Դաշքեսան քաղաքից բռնագաղթած հայերով[3]։ Նորաբակի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև.
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նորաբակ գյուղն առաջին անգամ բնակեցվել է 1000-ական թվականներին։ Բայց, կա նաև վարկած, որ գյուղը բնակեցվել է 5-րդ դարից։
Պատմամշակութային հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Նորաբակ բնակավայրը հարուստ է պատմամշակութային հուշարձաններով։ Այստեղ պետության կողմից հավառվել են 9 հուշարձաններ, որոնցից է գյուղի հարավային մասում՝ բարձունքին գտնվում է մ.թ.ա. 1-ից հազարամյակից մինչև 12-18 դարերով թվագրվող բնակատեղի, նույն տեղում գտնվող և 12-ից 18-րդ դարերով թվագրվող գերեզմանոց, գյուղից 1,5 կմ դեպի արևմուտք՝ գոմերի մոտ գտնվող և 17-ից 18-րդ դարերով թվագրվող գյուղատեղի, վերջինի հարավային կողմում և 15-ից 16-րդ դարերով թվագրվող խաչքար, գյուղատեղիի հյուսիսային մասում գտնվող և 16-ից 18-րդ դարերով թվագրվող գերեզմանոց, 16-ից 17-րդ դարերով թվագրվող տապանաքար, 1713 թվականով թվագրվող արձանագիր տապանաքար, արևմտյան կողմում 1990 թվականին տեղաբնակների կողմից կանգնեցված և 12-ից 13-րդ դարերով թվագրվող խաչքար, արևմտյան կողմում 1990 թվականին տեղաբնակների կողմից կանգնեցված և 16-ից 17-րդ դարերով թվագրվող խաչքար[9]։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նորաբակն ունի միջնակարգ դպրոց[10]։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Brady Kiesling, Rediscovering Armenia, p. 48, available online at the website of the Internet Archive:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
- ↑ Գեղամասար համայնքի մասին տեղեկություններ Գեղարքունիքի մարզպետարանի կայքում, (արխիվացված 23․11․2021թ․)։
- ↑ 3,0 3,1 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 4, էջ 15
- ↑ 2011 թ ՀՀ մարդահամարի արդյունքները
- ↑ Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ 6,0 6,1 6,2 Կորկոտյան Զ. Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931) (հայ.) — Երևան: 1932. — 185 p.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 Հայաստանի Հանրապետության բնակավայրերի բառարան (հայ.) — Երևան: 2008. — էջ 150. — 184 p.
- ↑ Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան (հայ.) — Երևանի պետական համալսարան, 1986. — հատոր 4. — էջ 15.
- ↑ Հայաստանի կառավարության որոշում N 80, 9 հունվարի 2003 թ․, (արխիվացված 23․11․2021թ․):
- ↑ Գեղարքունիքի մարզի կրթական կազմակերպությունների վերաբերյալ տեղեկություններ Գեղարքունիքի մարզպետարանի կայքում։
|