Քարհատ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Քարհատ (այլ կիրառումներ)
| Քաղաք | ||
|---|---|---|
| Քարհատ | ||
| Դաշքեսան/ ադրբ.՝ Daşkəsən | ||
Քարհատ քաղաքի բնակելի շենքերի համայնապատկեր | ||
| 40°31′05″N 46°4′58″E / 40.51806°N 46.08278°E | ||
| Երկիր | ||
| Շրջան | Քարհատի շրջան | |
| Համայնք | Դաշկեսանի շրջան | |
| Տվյալ կարգավիճակում | 1948 թվականից | |
| Բնակչություն | 10 566 մարդ (2009)[1] | |
| Ազգային կազմ | ադրբեջանցիներ | |
| Կրոնական կազմ | Շիա իսլամ | |
| Ժամային գոտի | UTC+4, ամառը UTC+5 | |
| Հեռախոսային կոդ | +994-2-16 | |
|
| ||
Քարհատ (ադրբեջանական պաշտոնական անունը՝ Դաշքեսան, ադրբ.՝ Daşkəsən), քաղաք ներկայիս Ադրբեջանի Հանրապետության Դաշկեսանի շրջանում[2]։ Բնակչությունը՝ 10 566 մարդ (2009)[1]։
Անուն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակավայրի ադրբեջանական պաշտոնական անունը Դաշքեսան է, որը ադրբեջաներենից թարգմանաբար նշանակում է «կտրող քար» (Daş – քար, kəsən – կտրել, հատել)։ Քաղաքի հյուսիս-արևելքում և հարավում են գտնվում նախկին հայկական Վերին Քարհատ և Ներքին Քարհատ գյուղերը, որոնց ադրբեջանական անվանումը Յուխարի Դաշքեսան (Yuxarı Daşkəsən) և Աշաղի Դաշքեսան (Aşağı Daşkəsən) է։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակավայրը գտնվում է Արթինաջուր գետի ափին՝ ծովի մակարդակից 1550-1700 մ բարձրության վրա։ Գանձակ քաղաքից հեռու է 28 կմ դեպի հարավ-արևմուտք[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քարհատը ձևավորվել է Խորհրդային տարիներին հարևանությամբ գտնվող համանուն բնակավայրի հիման վրա որպես երկաթի հանքաքարի արդյունահանման կենտրոն։ 1948 թվականի մարտի 16-ին ստացել է քաղաքի կարգավիճակ[2]։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակավայրը մինչև 1970-ական թվականները հիմնականում հայաբնակ էր։ Դրանից հետո քաղաքում աստիճանաբար ավելացել են ադրբեջանցիների թվաքանակը[2]։ Քաղաքից հայ բնակչությունն ամբողջությամբ հեռացել է 1988-1989 թվականներին Խորհրդային Ադրբեջանից հայ ազգաբնակչության բռնագաղթի հետևանքով[2]։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քարհատի հիմնադրումից ի վեր քաղաքի տնտեսության հիմնական ճյուղը հանդիսանում է երկաթի հանքաքարի արդյունահանումը։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 http://web2.anl.az:81/read/page.php?bibid=149514&pno=45
- 1 2 3 4 5 Սամվել Կարապետյան, Հյուսիսային Արցախ, Երևան, 2004 թվական, (էլեկտրոնային տարբերակ Արխիվացված 2021-01-23 Wayback Machine)։
| ||||||||||||||||||
