Jump to content

Խարխափուտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Խարխափուտ
ԵրկիրԱրցախ Արցախ
ՇրջանՇահումյանի շրջան
ՀամայնքԳերանբոյի շրջան
Այլ անվանումներԽրխափոր
ԲԾՄ780-820 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն14 մարդ (2009)
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Խարխափուտ (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Խարխափուտ (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Արցախի Հանրապետության քարտեզը, որտեղ մուգ շագանակագույնով պատկերված են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքները, իսկ մարմնագույնով՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ[1]

Խարխափուտ (նաև՝ Խրխափոր), գյուղ Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանում[2]։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղը գտնվում է Ներքիշեն ավանից 5 կմ արևելք՝ Սևջուր գետի աջ կողմում՝ ծովի մակերևույթից 780-820 մ բարձրության վրա։ Գյուղում կա նաև նույնանուն վտակ, որը գնալով խառնվում է Գորանի գետակին։

Գյուղը իր անունը ստացել է համանուն հին գյուղից, որը գտնվում էր ձորի մեջ (փոր=ձոր), գյուղը ժամանակի ընթացքում մի քանի անգամ ամայացել է և նորից վերաշինվել է։ Վերջին անգամ գյուղը դատարկվել է 18-րդ դարի վերջում և նորից բնակեցվել է տեղացի խրխափորցիներով 19-րդ դարի 80-ական թվականներին, և քանի որ երկու գյուղերն էլ գոյատվեում էին միասին, դրանք տարբերելու համար ստացել են Հին և Նոր Խրխափոր անունները։ 1894-1895 թվականներին գյուղը պատկանում էր Գրիգոր, Հովսեփ, Գերասիմ, Մելիք, Բեգլարյաններին; Հայ-թաթարական ընդարումների ժամանակ՝ 1906 թվականի օգոստոսի վերջին, տակնուվրայ արին գյուղը։ 1920 թվականին մարտ-ապրիլ ամիսներին գավառի հայաբնակ մյուս գյուղերի նման թաթարներն ամբողջությամբ ավերում են նաև Խրխափորը ( բնակիչները սպանդից ազատվում են փախուստով) 1970-ական թվականներից՝ ադրբեջանական իշխանությունների սաստկացող ազգային խտրական վերաբերմունքի պատճառով գյուղը սկսում է դանդաղ քայքայվել, իսկ 1992 թվականի հունիսի 13-ին ամբողջությամբ կիսում շրջանի հայկական բնակավայրերին բաժին հասած օրհասը և մինչև այժմ գտնվում է ադրբեջանցիների վերահսկողության ներքո։

Պատմամշակութային հուշարձաններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղն ուներ գեղեցիկ քարաշեն եկեղեցի՝ կառուցված Մելիք-Բեգլարյանների կողմից։ Աչքի էր ընկնում նաև Մելիք-Բեգլարյանների առանձնատունը։ Խարխափուտի մոտ գտնվում էր Կողեր կոչված գյուղատեղին, որտեղ կար ավերակ վանք։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 1880-ական թվականների կեսերը խրխափորցիները բնակվում էին համանուն հին գյուղում, բայց դրանից հետո գրեթե բոլորը նորահիմն նույնանուն գյուղ են փոխադրվել։ Խրխափորը գավառի սակավաբնակ գյուղերից էր։ Առավել ծաղկուն շրջանում՝1910-թվականների վերջերին, դատելով վիճակագրական տվյալների համադրումից, ունեցել է մոտ 300 բնակիչ։ 1920 թվականի դրությամբ Խրխափորում էր բնակվում Մեծ եղեռնը վերապրած 39 հայ գաղթական (15-տուն), որից 7 տունը Վան քաղաքից էր, 2-ը Շատախ գավառի Խումար գյուղից, 1-ական տուն էլ՝այլ վայրերից։

Գյուղի թվաքանակը ըստ վիճակագրական տվյալների ժամանակագրության աղյուսակի[3]։

Տարեթիվ Տուն Արական Իգական Միասին
1841 25 48 40 88
1851 10 35 26 61
1857 21
1876 213
1886 27 88 90 178
1889 114 80 194
1893 27 101 91 192
1901 134 105 239
1902 139 107 246
1905 30 148 112 260
1906 243
1908 162 130 292
1909 164 134 298
1910 170 137 307
1912 50 94 103 197
1914 204
1915 272
1918 52 143 132 275
1925 61 540
1992 550

Խրխափոր գյուղի գլխավոր հատակագիծը ըստ Google Earth-ի՝2009 թվականի արբանյակաին լուսանկարի (գրաֆիկական մշակումը՝ Ա․ Հակոբյան, 2018 թվական)[4]

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խրխափորցիները զբաղվում էին, անասնապահությամբ, մետաքսագործությամբ, բայց առավելապես այգեգործությամբ զբաղվող խրխափորցիները նաև ցանում էին բամբակ։ Գյուղում եղել է պաղլեղի (շիբ) հանք։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]