Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում (գիրք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում
Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում (գիրք).jpg
Գրքի կազմերեսը
ՀեղինակՍամվել Կարապետյան
Տեսակգիրք
Բնօրինակ լեզուՀայերեն
ԼեզուԱնգլերեն, ռուսերեն
Էջեր288
Շարք«ՀՃՈՒ գիտական ուսումնասիրություններ»
Նախորդ«Վրաց պետական քաղաքականությունը և հայ մշակույթի հուշարձանները»
Հաջորդ«Արցախի և Սյունիքի մելիքական ապարանքները»
ԵրկիրՀայաստանՀայաստան
Հրատարակման վայրԵրևան
ՀրատարակիչՀայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ
Հրատարակված էՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն
Հրատարակման տարեթիվ1999 թվական
ԳՄՍՀISBN 5-8080-0144-8
ՀՏԴ008
ԳՄԴ71(2Հ)
Թվային տարբերակraa-am.com/raa/pdf_files/22.pdf

«Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում» (անգլ.՝ Armenian cultural monuments in the region of Karabakh, ռուս.՝ Памятники Армянской культуры в зоне Нагорного Карабаха), Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպության կողմից 1999 թվականին հրատարակված «ՀՃՈՒ գիտական ուսումնասիրություններ» շարքի թվով 3-րդ գիրքը (Գիրք Գ)։ Այն հեղինակել է հուշարձանագետ, պատմաբան, բանահավաք, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի երևանյան գրասենյակի ղեկավար Սամվել Կարապետյանը։ Տպագրվել է եռալեզու տարբերակով՝ հայերեն, անգլերեն և ռուսերեն։ Աշխատությունը ներկայացնում է 1979 թվականի ի վեր, բայց հատկապես 1993-1996 թվականներին Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպության նախաձեռնությամբ Քարվաճառի (Քյալբաջար), Քաշաթաղի (Լաչին), Քաշունիքի (Ղուբաթլի), Կովսականի (Զանգելան), Ջրականի (Ջաբրայիլ), Վարանդայի (Ֆիզուլի), Բայլականի, Ակնի (Աղդամ), Աղջաբեդու, Թարթառի (Միրբաշիր) և Պարտավի (Բարդա) շրջաններում իրականացված որոնողական և հետազոտական աշխատանքների ընթացքում հայտնաբերված պատմական հուշարձանները։ Տևական մի շարք ճամփորդությունների շնորհիվ կուտակված դաշտային նյութի, ինչպես նաև գրավոր աղբյուրների (մատենագրություն, արխիվային վավերագրեր, պարբերական մամուլ, հին ու նոր քարտեզներ) համատեղ ուսումնասիրությամբ ներկայացված են շրջանի բազմաթիվ բնակավայրերն ու հնավայրերը։ Գրքում ներկայացված են նաև բովանդակությանն առնչվող, գծապատկերներ, պատմական և ժամանակակից արժեքավոր լուսանկարներ[1]։

«Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում» գիրքը հրատարակվել է Հայաստանի Հանրապետության Պատմության և մշակույթի հուշարձանների պաշտպանության և օգտագործման գլխավոր վարչության և Գիտությունների ազգային ակադեմիայի Արվեստի ինստիտուտի գիտական խորհուրդների երաշխավորությամբ։ Տպագրվել ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչությունում։ Գրքի հրատարակման աշխատանքները հովանավորել են բոստոնաբնակ տեր և տիկին Ժոզեֆ Մելիքյանները, ինչպես նաև Տեր Մեսրոպ արքեպիսկոպոս Աշճյանը։ Գիրքը նվիրվում է Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700-ամյակին[1]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]