Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ
Research on Armenian Architecture.svg
Տեսակհասարակական կազմակերպություն
Հիմնադրված1982
Իրավ. կարգավիճակգործող
Գլխադասային գրասենյակԵրևան, Հայաստան
ՏեղագրությունՀայաստան, 0019, Երևան, Մարշալ Բաղրամյան պող., 24գ շենք, 6-րդ հարկ, սեն.61
Պաշտ. լեզու(ներ)հայերեն, անգլերեն և ռուսերեն
Գլխավոր քարտուղարՍամվել Կարապետյան
Ստորադաս 
կազմակերպություն(ներ)
ԱՄՆ-ի մասնաճյուղ, Կալիֆորնիա
Հայաստանի մասնաճյուղ
ՀիմնադիրԱրմեն Հախնազարյան
Կայքraa.am

Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ

Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպությունը հիմնադրվել է Աախենում (Գերմանիա) 1982 թվականին որպես շահույթ չհետապնդող հասարակական կազմակերպություն պրոֆեսոր-դոկտոր Արմեն Հախնազարյանի կողմից։ ԱՄՆ-ի մասնաճյուղը հիմնադրվել է Կալիֆորնիայում 1996 թ.։ Հայաստանյան մասնաճյուղը հիմնադրվել է 1998 թվականին և գրանցվել որպես հասարակական կազմակերպություն (2010 թ.-ից՝ հիմնադրամ)։

Ուսումնասիրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպությունն ուսումնասիրում և վավերագրում է Պատմական Հայաստանում գտնվող հայկական հուշարձանները։ Այս ուսումնասիրությունների արդյունքում 2014 թ. դրությամբ այն ունի ավելի քան 350,000 թվայնացված պատկերներից, միկրոֆիլմերից, հատակագծերից և այլ փաստաթղթերից բաղկացած հարուստ արխիվ։ Կազմակերպությունը նաև զբաղվում է Հայաստանի և Արցախի տարածքում գտնվող մշակութային ժառանգության վերանորոգմամբ և պահպանմամբ։ Սամվել Կարապետյանի ղեկավարությամբ գործող Հայաստանյան մասնաճյուղը իրականացնում է ուսումնասիրական գործունեություն, որի արդյունքում հրատարակվում են գրքեր, գրքույկներ, «Վարձք» հանդես, ինչպես նաև պատրաստվում փաստավավերագրական ֆիլմեր։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]