Jump to content

Արմեն Հախնազարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արմեն Հախնազարյան
Ի ծնեԱրմեն Հախնազարյան
Ծնվել է1941 մայիսի 5
ԾննդավայրԹեհրան, Իրան
Մահացել էփետրվարի 19, 2009(2009-02-19) (տարիքը 67)
Վախճանի վայրԱախեն
Ազգությունհայ
Ճյուղ(եր)ճարտարապետություն
Գործունեությունճարտարապետ
 Armen Haghnazarian Վիքիպահեստում

Արմեն Հախնազարյան (մայիսի 5, 1941(1941-05-05)[2], Թեհրան, Իրան - փետրվարի 19, 2009(2009-02-19)[1], Աախեն, Aachen, Քյոլնի վարչական շրջան, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիա[3]), ճարտարապետության դոկտոր, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի հիմնադիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արմեն Հախնազարյան

Ագուլիսցի լեզվաբան, դոկտոր Հովհաննես Հախնազարյանի որդին է։

1959 թվականին ավարտել է Թեհրանի Քուշեշ-Դավթյան դպրոցը, 1969 թվականին՝ Աախենի Հռենոս-Վեսթֆալիայի բարձրագույն տեխնիկական դպրոցի ճարտարապետության և քաղաքացիական ճարտարագիտության ֆակուլտետի ճարտարապետության բաժինը, իսկ 1973 թ.՝ քաղաքաշինության բաժինը՝ որպես Ճարտարապետության դոկտոր (Dr. Ing. Architekt-Planer)։

Ուսումնասիրական գործունեությունը սկսել է 1968 թ.՝ չափագրելով Արտազ գավառի Սուրբ Թադևոսի վանքը։

1970-ական թթ. իրագործել է դեպի Արևմտյան Հայաստան թվով վեց, յուրաքանչյուրը շուրջ երկամսյա տևողությամբ գիտարշավներ։

Ավելի ուշ զրկվելով գիտարշավներին անձամբ մասնակցելու հնարավորությունից՝ մինչև կյանքի ավարտը շարունակել է կազմակերպել գիտարշավներ դեպի Արևմտյան Հայաստան, Փոքր Հայք և Կիլիկիա։

1973 թ. ամուսնացել է ճարտարապետ Մարգրիթ Բունեմաննի (Margrit Bunemann) հետ և ունեցել է երկու դուստր՝ Թալին և Շահրիզ։

1974 թ. Թեհրանում հիմնադրել և ղեկավարել է «Մոնիտ» (Monit) ճարտարապետական ընկերությունը։

1982 թ. Աախենում պաշտոնապես հիմնում է Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հասարակական կազմակերպությունը (2010 թվականից՝ հիմնադրամ), որը 1996 թ. գրանցվում է ԱՄՆ-ում, իսկ 1998 թ.՝ Հայաստանում։

1983 թվականից երկար տարիներ դասավանդել է Աախենի համալսարանի քաղաքաշինության ֆակուլտետում։

Վախճանվել է Աախենում, իսկ աճյունափոշին ամփոփվել է Աախենում և Արտաշավան (գյուղ)ի գերեզմանոցում։

Վերանորոգումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծործորի վանքի տեղափոխման աշխատանքների մասնակիցները, Արմեն Հախնազարյանը աջից երկրորդը

Հրատարակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արմեն Հախնազարյան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=5591
  2. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 Deutsche Nationalbibliothek Record #133726762 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]