Հայաստանի ազգային գրադարան
![]() | |
![]() | |
Երկիր | ![]() |
---|---|
Տեսակ | ազգային գրադարան |
Հիմնվել է | 1832 |
Տեղադրություն | Երևան |
Այլ տվյալներ | |
Կայք | nla.am |
Կոորդինատներ: 40°11′24.000000099992″ հս․ լ. 44°31′23.999988099999″ ավ. ե. / 40.19000000002777284° հս․. լ. 44.52333333002777493° ավ. ե. |
Հայաստանի ազգային գրադարանը աշխարհի ամենախոշոր հայերեն գրականության պահոցն է։ Հիմնադրվել է 1921 թվականին։ Պաշտոնապես բացվել է 1922 թվականին։ Գտնվում է Աբովյանի պուրակի հարևանությամբ, Տերյան 72 հասցեում։ 2019 թ. մարտից գրադարանի տնօրենի պաշտոնակատարը Հրաչյա Սարիբեկյանն է:
Բովանդակություն
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայաստանի ազգային գրադարանի պատմության սկիզբը համարվում է 1832 թ., երբ հիմնադրվում է Երևանի Արական գիմնազիայի գրադարանը։ Հայաստանի Մինիստրների Խորհրդի նիստում ընդունված «Պետական հանրային մատենադարանի մասին» օրենքով գրադարանը ստանում է պետական գլխավոր գրադարանի կարգավիճակ։ 1919-1921 թթ-ին գրադարանի առաջին տնօրեն Ստեփան Կանայանի ջանքերով հաջողվում է հավաքել, գնել և ժողովել Թիֆլիսի, Բաքվի, Ախալցխայի և Կարսի հայկական կազմակերպությունների, ընկերությունների, ուսումնական հաստատությունների գրադարանները և դրանք տեղափոխել Երևան։ Գրադարանը տեղավորված է 4 մասնաշենքում։ Ամենահինը Ալ. Թամանյանի նախագծած գլխավոր մասնաշենքն է (1939 թ.)։ Թամանյանական մասնաշենքի կառուցումը ֆինանսավորել են Խորհրդային Հայաստանի կառավարությունը և «Գրիգոր և Կարապետ Մելքոնյան» հիմնադրամը։ Այնուհետև շենքը հիմնանորոգվել է 2008-2011-ին՝ այս անգամ ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ։
Առաջին հավաքածուները, որոնց հիմքի վրա ձևավորվում են գրադարանի ֆոնդերը, հայ պետական, հասարակական և մշակութային գործիչներ Ալեքսանդր Մյասնիկյանի, Ն. Արղությանի, Բ. Ղորղանյանի, Լեոյի անձնական գրադարաններն էին, Ներսիսյան դպրոցի և այլ ազգային, մշակութային, ուսումնական հաստատությունների հավաքածուները։
- 1925-1990 թթ. գրադարանը կոչվել է Ալեքսանդր Մյասնիկյանի անունով, քանի որ վերջինս բավականին խոշոր ներդրում էր ունեցել գրադարանի կայացման գործում։
- 1982 թ.-ին հիմնադրման 150-ամյակի կապակցությամբ, գրադարանը պարգևատրվել է «Ժողովուրդների բարեկամության» շքանշանով։
- 1999 թ.-ից հուլիսի 4-ը նշվում է որպես Հայաստանի Ազգային գրադարանի օր։
- 2012 թ.-ին լրանում է Հայաստանի Ազգային գրադարանի 180 և գրադարանի գրահրատարակչական գործունեության 75 ամյակները։
Արտաքին կապեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրադարանը կապեր ունի շուրջ 40 երկրների 130-ից ավելի կրթամշակութային հաստատությունների, գրադարանների և կազմակերպությունների հետ։
Գրքերի ֆոնդը[խմբագրել | խմբագրել կոդը]
Այժմ Գրադարանում կա ավելի քան 7 միլիոն կտոր գիրք։
Ամենահին գիրքն Ուրբաթագիրքն է։ Այն առաջին հայկական տպագիր գիրքն է (Վենետիկ, 1512 թ.) և տպագրվել է Հակոբ Մեղապարտի կողմից։ Բացի Ուրբաթագրքից, գրադարանում պահպանվում են նաև Մեղապատի կողմից տպագրված բազմաթիվ այլ գրքեր՝ Պատարագատետրը (պատճեն), Պարզատումարը, Տաղարանը, Աղթարքը (պատճեն)։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Monuments database — 2017.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Հայաստանի ազգային գրադարան կատեգորիայում։ |
|