Jump to content

Ծոր Ծոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ծոր Ծոր
Հիմնական տվյալներ
Տեսակմատուռ
ԵրկիրԻրան Իրան
ՏեղագրությունՄակուի գավառ և Մակու
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի[1]
Մասն էԻրանի հայկական վանական համալիրներ
Ժառանգության կարգավիճակԻրանի ազգային ժառանգություն[2] և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս
ԱնվանվածՄարիամ Աստվածածին
Ճարտարապետական ոճիլխադինյան ճարտարապետություն և հայկական ճարտարապետություն
Մակերես5,03 հեկտար, 54,46 հեկտար
Քարտեզ
Քարտեզ
 Dzordzor Chapel Վիքիպահեստում

Ծործորի վանք (պարս.՝ کلیسای زور زور), հայկական վանք Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Արտազ գավառում (այժմ՝ Իրանի Մակու քաղաքից հյուսիս-արևմուտք, Զանգմար գետի ձախ ափին)։ 13-րդ դարի վերջին հիմնադրել է Զաքարիա եպիսկոպոսը։ Հիշատակվում է 1314 թվականից։

Ծործորի վանքը, լինելով Արտազի հայկական իշխանության մշակութային կենտրոն, վերելք է ապրել 14-րդ դարի առաջին կեսին, երբ այստեղ է հաստատվել Հովհաննես Երզնկացին (Ծործորեցի)։ Բացվել են բարձրագույն դպրոց, գրչության կենտրոն, գրվել և թարգմանվել են աստվածաբանական երկեր ու մեկնություններ, ընդօրինակվել ձեռագրեր։ Հովհաննես Երզնկացին այս վանքում է գրել «Մեկնութիւն մարգարեութեանն Դանիէլի», «Մեկնութիւն Մատթէի Ավետարանին», «Համառօտ տեսութիւն քերականի» երկերը, քարոզներ, չափածո ստեղծագործություններ ևն։ 1316 թվականին Զաքարիա եպիսկոպոսը և Հովհաննես Երզնկացին մասնակցել են Ադանայի եկեղեցական ժողովին։

Ծործորի վանքը 14-րդ դարում դարձել է միարարական շարժման կենտրոն։ Վանքին կից բացված դպրոցում գիտամանկավարժական աշխատանք է կատարել Ֆրա Պոնցիուս վարդապետը։ Ծործորի բարձրագույն դպրոցում հայերեն են թարգմանվել եվրոպական սխոլաստիկայի անվանի ներկայացուցիչներ Նիկողայոս Լյուրացու, Թովմա Աքվինացու, Բոնավենտուրայի երկերը։

Վանքը գործել է մինչև 18-րդ դարի վերջը։ 1995 թվականին Ծործորի վանքի Սբ. Աստվածածին խաչաձև գմբեթավոր եկեղեցին (1298–1314, կառուցված է սրբատաշ քարով), Մակուում արհեստական լիճ ստեղծելու կապակցությամբ, իրանահայ ճարտարապետ Վ. Առաքելյանի նախաձեռնությամբ ու միջոցներով, տեղափոխվել է բարձրադիր վայր, Բարոն գյուղի մոտ[3]։

2008 թվականին հուլիսի 6-ին մատուռը ճանաչվել էր որպես Համաշխարհային ժառանգություն և Իրանում հայկական Սուրբ Թադևոսի և Սուրբ Ստեփանոսի վանքերի հետ նույնպես մտցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգության ցանկի մեջ[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Պարսկերեն Վիքիպեդիա (перс.) — 2003.
  2. Wiki Loves Monuments monuments database — 2017.
  3. Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան. Երևան: Հայկական հանրագիտարանի գլխ. խմբ. 2002. էջ 454.
  4. Centre, UNESCO World Heritage. «Armenian Monastic Ensembles of Iran». whc.unesco.org (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 1-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Խաչիկյան Լ., Արտազի հայկական իշխանությունը և Ծործորի դպրոցը, ԲՄ, № 11, 1973:

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ծոր Ծոր» հոդվածին։