Նորաշեն եկեղեցի
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նորաշեն (այլ կիրառումներ)
Նորաշեն եկեղեցի | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի |
Երկիր | Կաղապար:Դրոշավորում/Վրաստան Թբիլիսի |
Տեղագրություն | ![]() |
Դավանանք | Հայաստանեայց Առաքելական Եկեղեցի |
Օծման թվական | 1467 թ. |
Հոգևոր կարգավիճակ | Չգործող |
Ներկա վիճակ | Կանգուն |
Ճարտարապետական նկարագրություն | |
Ճարտարապետական ոճ | Հայկական |
Կառուցման ավարտ | 1467 |
Հիմնադրված | 1467 |
![]() | |
![]() | |
Նորաշեն Սուրբ Աստվածածին եկեղեցին[1][Ն 1], Հայ Առաքելական եկեղեցի ներկայիս Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի կենտրոնական մասում՝ Լիսիձե փողոցի եզրին[1]։ Կառուցվել է 1467 թ.-ին հայազգի Սատաթի կողմից իր հոր՝ պրն. Սուլթանի, պապի՝ պրն. Թավաքալի, կողակցի՝ Լիշելի և այլոց հիշատակին։
Եկեղեցու շուրջ եղել է նաև հայկական գերեզմանատուն, որտեղ ամփոփված են եղել Լիդիա Թամամշյանի, Վարդանովների, քաղաքագլուխ Եղիա Փրիդոնյանցը, Կատարինե Փրիդոնյանի և այլոց աճյունները[2]։
Եկեղեցին տարբեր ժամանակաշրջաններում վերանորոգվել է Թբիլիսիի հայ ազգաբնակչության ջանքերով։ Մասնավորապես՝ 1650 թ.-ին Խոջա Նազարը վերակառուցել է քայքայված հին եկեղեցին, իսկ գմբեթը՝ ուստա Պետրոսը[1]։ 1795 թ.-ին</ref>[Ն 2] Բեհբության Մելիք-Ավետիքի հրամանով և Գրիգոր քահանայի նախաձեռնությամբ[2]։ Նույն թվականին Աղա-Մահմատ խանը արշավել է Տփղիսի վրա, ինչի հետևանքով տուժել է նաև Նորաշեն սուրբ Աստվածածին եկեղեցին։ 1808 թ.-ին դարձյալ նորոգվել է գործակալ Տեր-Ղազարի և պրն. Մունթոյանի գլխավորությամբ։ Աստվածածին եկեղեցին[2]։ 1875 թ.-ին ամենայն հայոց կաթողիկոսի թույլտվությամբ նորոգվել է եկեղեցու կղմինդրե տանիքը։ Շենքի ներսում նորոգումներ են կատարվել նաև 1897 և 1900 թթ.-ներին[2]։
Հարյուրամյակներ շարունակ Նորաշենի սուրբ Աստվածածին եկեղեցին հայ և օտար հեղինակներն ու այցելուները իրենց թողած գրավոր աղբյուրներում հիշում են որպես Տփղիսի գլխավոր հայկական եկեղեցիներից մեկը։ Այդ փաստը չեն թաքցրել նաև վրաց ուսումնասիրողները, որոնք 1989 թ.-ից հետո որդեգրեցին եկեղեցու բռնի վրացականացման քաղաքականությունը[2]։
Խորհրդային ժամանակաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]
Թբիլիսիի ոչնչացված հայկական տասնյակ եկեղեցիների թվում էր նաև Նորաշենի սուրբ Աստվածածինը, որի քանդման համար «Արմյանսկիյ բազար» փողոցի վերակառուցման պատրվակով 1924-1925 թթ.-ին կազմված մասնագետների խորհուրդը (հուշարձանների պահպանության բաժնի վարիչ Ս. Կակաբաձե, Գ. Չուբինաշվիլի, Գ. Չիտայա, Ն. Սևերով, Շ. Չխենկելի, քաղաքի բարեկարգման բաժնի պետ՝ Ս. Քուրդիյանի, վերահսկիչ՝ Աբաշիձե և Ագլաձե) 1925 թ.-ի հուլիսի 2-ին ձայների մեծամասնությամբ որոշում է քանդել Նորաշենի սուրբ Աստվածածին եկեղեցին, բայց Ն. Սևերովի համառության շնորհիվ որոշումը չի հաստատվում[2]։
Վրացականացման շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]
Վրաստանի անկախացումից հետո նոր թափով սկսվեցին Վրաստանի տարածքում գտնվող, մասնավորապես՝ մայրաքաղաք Թբիլիսիի հայկական եկեղեցիների ու այլ շինությունների բռնի վրացականացումը։
Պատկերներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1672 թ. Տփղիս (Թբիլիսի) այցելած Ժան Շարդենը եկեղեցին հիշատակում է միևնույն անվամբ՝ Նորաշենի Սուրբ Աստվածածին եկեղեցի։
- ↑ Մեկ այլ աղբյուր նշում է 1793 թ.-ը, սակայն ամենից հավանականը 1795 թ.-նն է։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Նորաշենի սուրբ Աստվածածին եկեղեցու նկարները flickr.com-ում (2008թ.-ի ամառ):
- Նորաշեն սուրբ Աստվածածին եկեղեցու 3D մոդել տարբերակով ներկայացումը:
- Վրաց պետական քաղաքականությունը Նորաշեն սուրբ Աստվածածին եկեղեցու հանդեպ (լուսանկարներ):
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Նորաշեն եկեղեցի կատեգորիայում։ |