Ձորաբաշի Սուրբ Գևորգ եկեղեցի
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Գևորգ եկեղեցի (այլ կիրառումներ)
Ձորաբաշի Սուրբ Գևորգ եկեղեցի | |
---|---|
Եկեղեցին հարավից. 19-րդ դար | |
Հիմնական տվյալներ | |
Երկիր | Վրաստան |
Տեղագրություն | Վրաստան |
Թեմ | Հայ Առաքելական եկեղեցի Վրաստանի թեմ Վրաց ուղղափառ եկեղեցի Մցխեթի և Թբիլիսիի թեմ (1991թ.-ից) |
Հոգևոր կարգավիճակ | Գործում է որպես վրաց ուղղափառ եկեղեցի |
Ներկա վիճակ | Կանգուն |
Ճարտարապետական տիպ | Միանավ |
Ճարտարապետական ոճ | Հայկական |
Հիմնադրված | 1600 թ. |
Ձորաբաշի Սուրբ Գևորգ եկեղեցի (հայտնի է նաև որպես Գանձակեցոց Սուրբ Գևորգ եկեղեցի, ոչնչացված հայկական առաքելական եկեղեցի Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի Հավլաբար թաղամասում՝ Վիկտոր Ջորբենաձե 1 հասցեում, Կուր գետի ձախ ափին։ Ներկայումս եկեղեցու տեղում գործում է նորակառույց վրացական Սուրբ Դավիթ մարգարեի եկեղեցին[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Միջնադարում Գանձակ քաղաքի մի խումբ հայեր բնակության նպատակով տեղափոխվում են Տփղիս (ներկայումս՝ Թբիլիսի)՝ կենտրոնանալով ներկայիս հայկական Հավլաբար թաղամասի հարավային հատվածում։ Իրենց կրոնական պահանջմունքները բավարարելու նպատակով նրանք եկեղեցի կառուցելու թույլտվություն են ստանում և սկսում շինարարություն[1]։
Հայտնի է, որ եկեղեցին հիմնադրվել է 1600 թվականին[1]։
Տարբեր տարիների Ձորաբաշի եկեղեցում իրականացվել են վերանորոգչական աշխատանքներ, ինչի շնորհիվ այն պահպանել է իր նախնական տեսքը և գործել մինչև Վրաստանի խորհրդայնացման առաջին տասնամյակը՝ 1930-ական թվականների վերջ։ Վրացական ԽՍՀ իշխանությունների կողմից բազմաթիվ այլ հայկական եկեղեցիների հետ միասին փակվեց։ Հետագայում շինությունը օգտագործվել է տարբեր նպատակներով։ Երկար տարիներ անհրաժեշտ խնամքի չարժանանալով՝ Սուրբ Գևորգի շենքը ամբողջությամբ քայքայվում է։ 1980-ական թվականների վերջերին Գանձակեցոց եկեղեցու տանիքն արդեն կիսափուլ վիճակում էր, իսկ բուն եկեղեցին վերածվել էր աղբանոցի։ 1980-ական թվականների վերջ 1990-ական թվականների սկզբներին հուշարձանագետ Սամվելի Կարապետյանի ուսումնասիրությունները փաստում են, որ 1980-ական թվականներից սկսած եկեղեցին դիտավորյալ աստիճանաբար ոչնչացվում էր[1][2][3]։
Եկեղեցու քանդում և վրացական եկեղեցու հիմնում
[խմբագրել | խմբագրել կոդը]1995 թվականի սկզբներին սկսվեց Գանձակեցոց Սուրբ Գևորգ հայկական առաքելական եկեղեցու վերջնական քանդումը։ Ոչնչացվեցին դեռևս պահպանված պատմական արժեք ներկայացնող հայկական եկեղեցական խորհրդանիշները, այդ թվում՝ խաչքարեր, հայատառ արձանագիր քարեր, 1884 թվականին Ալ. Խալաթյանցի նվիրատվությամբ նորոգված մկրտարանը և այլն։ Արդեն ամբողջությամբ քանդված հայկական եկեղեցու տեղում նույն թվականի հուլիսի 2-ին կատարվեց կառուցվելիք վրացական եկեղեցու հիմնօրհներքը[1][2][3]։
Ներկայումս Ձորաբաշի Սուրբ Գևորգ եկեղեցու տեղում կառուցված է և գործում է վրացական ուղղափառ եկեղեցի, որը կոչվում է Սուրբ Դավիթ[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 RAA գիտական ուսումնասիրություններ Գիրք II. Վրաց պետական քաղաքականությունը և հայ մշակույթի հուշարձանները (1988-1999), Դիվան վավերագրերին և լուսանկարների Արխիվացված 2017-01-01 Wayback Machine, կազմող Սամվել Կարապետյան. ISBN 5-8080-0144-7 ԳՄԴ 85.113 (2Հ)
- ↑ 2,0 2,1 Սամվել Կարապետյան, «Երևանյան օրեր», 01-04, 1997 թ., N 18:
- ↑ 3,0 3,1 Սամվել Կարապետյան, «Հայոց Աշխարհ», 22 օգոստոսի, 1997, N 49:
|