Քարափի Սուրբ Գևորգ եկեղեցի
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Գևորգ եկեղեցի (այլ կիրառումներ)
| Քարափի Սուրբ Գևորգ եկեղեցի
վրաց.՝ კლდისუბნის წმ. გიორგის ეკლესია
| |
|---|---|
| Հիմնական տվյալներ | |
| Տեսակ | եկեղեցի |
| Երկիր | |
| Տեղագրություն | Թբիլիսի |
| Դավանանք | Վրաց ուղղափառ եկեղեցի և Հայ Առաքելական Եկեղեցի |
| Թեմ | |
| Հոգևոր կարգավիճակ | Գործում է որպես վրաց ուղղափառ եկեղեցի |
| Հիմնական ամսաթվերը | 1753 |
| Ներկա վիճակ | Կանգուն |
| Անվանված | Սուրբ Գևորգ |
| Հիմնադիր | Պետրոս Զոհրաբյան, Լալիթարս |
| Ճարտարապետական տիպ | Միանավ |
| Ճարտարապետական ոճ | Հայկական |
| Հիմնադրված | 1600 թ. |
| Շինանյութ | Աղյուս, քար |
![]() | |
![]() | |
| 41°41′19″N 44°48′24″E / 41.6887°N 44.806642°E | |
Քարափի Սուրբ Գևորգ եկեղեցի (նաև՝ Խիխոյի ժամ, վրացական անվանումը՝ վրաց.՝ კლდისუბნის წმ. გიორგის ეკლესია (Կլիդիսուբնիս ծմինդա գիորգիս էկլեսիա)), վրացականացված հայկական առաքելական եկեղեցի Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի հնագույն Քվեմո Կալա թաղամասում։ Հանդիսանում է Հայ առաքելական և Վրաց ուղղափառ եկեղեցիների միջև վիճաբանության առարկա, քանի որ մինչև 1991 թվականը եղել է հայկական, իսկ այնուհետև վրացականացվել է[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնադրում
[խմբագրել | խմբագրել կոդը]Քարափի Սուրբ Գևորգ եկեղեցին հիմնադրվել է 1600 թվականին։ 1763 թվականին այն Տփղիսի (Թբիլիսիի) հայկական 7 գլխավոր եկեղեցիներից մեկն էր[2]։
Նորոգություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1753 թվականին տիկին Լալիթարսն իր ամուսին Պետրոս Զոհրաբյանի հետ հիմնովին վերաշինել էր Քարափի Սբ. Գևորգ եկեղեցին՝ այդ մասին եկեղեցու հյուսիսային ճակատից բացված մուտքի գլխին թողնելով սկզբում հայերեն՝ 8 տողով, հետո՝ վրացերեն, ավելի հակիրճ՝ 3 տողով արձանագրություն։ Տիկին Լալիթարսը հետագայում էլ նպաստել է եկեղեցու վերանորոգման աշխատանքներին։ Նրա այդ աշխատանքի համար 1782 թվականին Ղուկաս Ա Կարնեցի կաթողիկոսը (1780-1799 թթ.) իր շնորհակալությունն ու գոհունակությունն էր հայտնել վերջինիս[1][2]։
Նվիրատվություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]1728 թվականին եկեղեցին նվեր է ստացել 1496 թվականին գրված մի ձեռագիր ավետարան[1][2]։
Վրացականացում
[խմբագրել | խմբագրել կոդը]1990-1991 թվականներին վրացի շինարարները քանդել են Սուրբ Գևորգ եկեղեցու հայ առաքելականության բնորոշ բարձր բեմը՝ խորանը, հյուսիսային պատի ներսի կողմում որմնասյան միջից քանդել և հանել են 18-րդ դարով թվագրվող արձանագիր խաչքարը, ոչնչացրել են 1753 թվականի վերակառուցման մասին պատմող վիմագիրը ձևափոխման ենթարկվել եկեղեցու զանգակատունը։ Եկեղեցու գմբեթի և զանգակատան վրա տեղադրված հայկական առաքելական խաչերը հանել են։ Քանդել են նաև մկրտարանը և քարերի հետ միասին նետել աղբանոց[3]։
Վերաբացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Վրացականացումից հետո՝ 1991 թվականին, եկեղեցին Վրաց եկեղեցու արարողությամբ օծվեց որպես վրացական եկեղեցի։ Սուրբ Գևորգ եկեղեցու առաջին վրացի քահանան էր Գիորգի Ուգրեխելիձեն[1][2][3]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 RAA գիտական ուսումնասիրություններ Գիրք II. Վրաց պետական քաղաքականությունը և հայ մշակույթի հուշարձանները (1988-1999), Դիվան վավերագրերին և լուսանկարների Արխիվացված 2017-01-01 Wayback Machine, կազմող Սամվել Կարապետյան. ISBN 5-8080-0144-7 ԳՄԴ 85.113 (2Հ)
- 1 2 3 4 Սամվել Կարապետյան, Վանդալիզմի հերթական զոհը` Քարափի Սբ. Գևորգ եկեղեցին, «Մոլորակ», 1997, 15 մայիս, N 79 (197):
- 1 2 Սամվել Կարապետյան, «Վրաց պետական քաղաքականությունը և հայ մշակույթի հուշարձանները», Երևան, 1998 թվական (էլեկտրոնային տարբերակ Արխիվացված 2021-04-13 Wayback Machine)։
| ||||||||||||||||||||
| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Քարափի Սուրբ Գևորգ եկեղեցի կատեգորիայում։ |

