Սուրբ Հռիփսիմե եկեղեցի (Յալթա)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Հռիփսիմե եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Հռիփսիմե եկեղեցի | |
---|---|
![]() Սուրբ Հռիփսիմե եկեղեցին Յալթայում | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | ![]() |
Ներկա վիճակ | Կանգուն |
Ժառանգության կարգավիճակ | Ուկրաինայի մշակութային ժառանգության օբյեկտ և Ռուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ |
Ճարտարապետ | Գափրիել Տեր-Մելիքյան |
Ճարտարապետական ոճ | Հայկական |
Կառուցման ավարտ | 1917 |
Հիմնադրված | 1905 |
![]() | |
![]() | |
Սուրբ Հռիփսիմե եկեղեցի, հայկական առաքելական եկեղեցի, գտնվում է Ուկրաինայի Ղրիմի Ինքնավար Հանրապետության Յալթա քաղաքում։ Կառուցվել է 1909-1914 թվականներին (ավարտվել է 1917 թվականին) ճարտարապետ Գաբրիել Տեր-Մելիքյանի (1874-1949) կողմից, նկարիչ Վարդգես Սուրենյանցի էսքիզներով։
Հանդիսանում է Յալթա քաղաքի ճարտարապետական կոթողներից մեկը, գտնվում է Դարսան բլուրի լանջին։ Նախագիծը իրականացվել է նավթային մագնատ Պողոս Տեր-Ղուկասյանի (1858-1937) միջոցներով։ Որպես նախատիպ է ընդունվել Սուրբ Հռիփսիմեի եկեղեցին Էջմիածնում (Հայաստան, 618 թվական)։
Եկեղեցին կառուցվել է ֆորոսյան հրաբխային տուֆից, և պսակված է կոնաձև գմբեթով։ Եկեղեցու պատերը զարդարված են զարդաքանդակներով, նախշերով և վարդաքանդակներով։ Եկեղեցին հայտնի է իր յուրօրինակ ակուստիկայով։
Դիմային պատի վրա կա գրառում՝ «Ի հիշատակ այս եկեղեցու բարերար Պողոս Տեր-Ղուկասյանի, որը կառուցեց այս եկեղեցին իր վաղաժամ հեռացած աղջկա հիշատակին 1909-1917 թվականներին»։
Եկեղեցու հասցեն` ք. Յալթա, Զագորոդնայա փողոց, թիվ 3[1]։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
-
-
Սուրբ Հռիփսիմե եկեղեցին Յալթայում
-
Ներքին հարդարանքը
-
Համայնապատկեր
-
Արտաքին տեսքը այգուց
-
Եկեղեցու տարածք մտնելու դարպասները
-
Սուրբ Հռիփսիմեն Յալթայում (ներքին տեսք)
-
Խաչքարը Սուրբ Հռիփսիմե եկեղեցու մոտ
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սուրբ Հռիփսիմե եկեղեցի (Յալթա) կատեգորիայում։ |