Սուրբ Գևորգ եկեղեցի (Գառնահովիտ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Սուրբ Գևորգ եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Գևորգ եկեղեցի (Գառնահովիտ)
եկեղեցի


ՏեղադրությունՀայաստան Հայաստան, Արագածոտնի մարզ
Պատմական երկիրՀայաստան
ԿրոնադավանանքՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Ճարտարապետություն
Ճարտարապ. ոճՀայկական
Կառուցման ավարտ7-րդ դարի կեսեր
##Սուրբ Գևորգ եկեղեցի (Գառնահովիտ) (Հայաստան)
Set01-church1.svg
40°29′49″ հս․. լ. 43°57′22″ ավ. ե. / 40.496831° հս․. լ. 43.956134° ավ. ե. / 40.496831; 43.956134Կոորդինատներ: 40°29′49″ հս․. լ. 43°57′22″ ավ. ե. / 40.496831° հս․. լ. 43.956134° ավ. ե. / 40.496831; 43.956134

Սուրբ Գևորգ եկեղեցի, 7-րդ դարի հայ առաքելական եկեղեցի Արագածոտնի մարզի Գառնահովիտ գյուղում։ Ընդգրկված է Գառնահովիտի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Գևորգ եկեղեցին առանձնանում է ճարտարապետական և շինարարական ինքնատիպ լուծումներով։ Այն բյուզանդական ոճով կենտրոնագմբեթ, ուղղանկյուն հատակագծով, քառախորան եկեղեցի է։ Գմբեթավոր տանիքի ոճը հազվադեպ է հանդիպում Հայաստանում, հատկապես մեծ շինություններում[1]:

Քառակուսի հատակագծով ավանդատները գտնվում են աղոթասրահի չորս անկյուններում։ Եկեղեցին ունի երկու մուտք՝ հարավային և արևմտյան։ Եկեղեցու հորինվածքում իշխող է գմբեթի թմբուկը: Գմբեթատակ քառակուսուց անցումը դեպի գմբեթ իրականացված է մեծ ու փոքր 4 լրացուցիչ տրոմպների միջոցով։ Գմբեթը հենված է քառանկյուն թմբուկի վրա, որն ունի 12 փոքրիկ որմնախորշեր և լուսամուտներ[1]:

Խաղողի ողկույզներով, ատամնաշարերով, կրկնաշար տերևիկներով քանդակազարդ քիվերն ու լուսամուտների պսակները եկեղեցու դեկորատիվ հարդարանքի մաս են կազմում[2]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Kiesling Brady, Kojian Raffi (2005)։ Rediscovering Armenia: Guide (2nd ed.)։ Yerevan: Matit Graphic Design Studio։ էջ 49։ ISBN 99941-0-121-8 
  2. Սուրբ Գևորգ եկեղեցի