Թարգմանչաց վանք (Այգեշատ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Թարգմանչաց վանք (այլ կիրառումներ)
Թարգմանչաց վանք
Aygeshat Targmanchats Vank.JPG
Հիմնական տվյալներ
Տեսակմշակութային արժեք[1]
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունԱրարատի մարզ[1]
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԹեմԱրմավիրի թեմ
Հոգևոր կարգավիճակչգործող
Ներկա վիճակավերակներ, վերականգնվում է
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան Հայաստանում[1]
Ճարտարապետական նկարագրություն
Ճարտարապետական ոճՀայկական ճարտարապետություն
Կառուցման սկիզբ6-րդ դար
Կառուցման ավարտ7-րդ դար
Կոորդինատներ: 40°14′9.2400001000032″ հս․ լ. 44°17′20.760000099992″ ավ. ե. / 40.235900000027776002° հս․. լ. 44.28910000002777281° ավ. ե. / 40.235900000027776002; 44.28910000002777281

Թարգմանչաց վանք, վանք Հայաստանի Արմավիրի մարզի Այգեշատ գյուղում, պատմական Մեծ Հայքի Այրարատ նահանգի Արագածոտն գավառում[2]։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանքը հսկվում է։ Շրջակայքում գտնվում են խաչքարեր։ Սկսվել են եկեղեցու վերականգնողական աշխատանքները։ 7-րդ դարի առաջին կեսի հռիփսիմեատիպ կառույց, եկեղեցի։ Թարգմանչաց վանք է անվանել Մեսրոպ եպիսկոպոս Սմբատյանը։ Խիստ ավերված է. պահպանվել են արևելյան աբսիդը, հյուսիս արևելյան սենյակը՝ մուտքի երեք քառորդ շրջանաձև խորշով, հարավ արևելյան սենյակի աննշան մասը։ Եկեղեցին ունի պարագծային աստիճանավոր պատվանդան։ Անկյունային քառակուսի սենյակները ծածկված են եղել գլանային թաղով։ Անցումը գմբեթային քառակուսուց գմբեթին, որ ունեցել է գուրտեր և ներքուստ գլանային, արտաքուստ ութնիստ թմբուկ, իրականացվել է տրոմպերի միջոցով։ Մուտքերը եղել են արևմուտքից և հարավից, եկեղեցու ճակատները՝ քանդակազարդ պսակավոր լուսամուտներով, քիվերով մշակված և ունեցել են «հայկական խորշեր»։ Կառուցվածքը եղել է այնչափ կատարյալ, որ փլվելուց հետո էլ միայնակ կանգնած կամարը երկար ժամանակ կրել է թմբուկի մի մասը։

Մեսրոպ եպիսկոպոս Սմբատյանն այսպես է կոչվել գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին։ Կառուցված է Վաղարշապատի Հռիփսիմեի տաճարի ոճով։ Գտնվում է խիստ ավերված վիճակում, պահպանվում են միայն կառույցի որոշ հատվածները։ Հիմնադրման կամ կառուցման ժամանակը ճշգրիտ հայտնի չէ[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Monuments database — 2017.
  2. 2,0 2,1 Ստեփան Մելիք-Բախշյան, Հայոց պաշտամունքային վայրեր, Երևան, «ԵՊՀ հրատարակչություն», 2009 — 153, էջեր 153 — 432 + 10 էջ ներդիր էջ. — 500 հատ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png