Մաշտոց Հայրապետ եկեղեցի, կանգուն հայկական եկեղեցի է ՀայաստանիԿոտայքի մարզիԳառնի գյուղում։ Անցյալում այստեղ եղել է հեթանոսական տաճար։
Գտնվում է Կոտայքի մարզի Գառնի գյուղի արևելյան կողմում։ Ըստ պահպանված արձանագրությունների` կոչվում է Սուրբ Աստվածածին։ Ավանդաբար անվանում են «ՄաշտոցՀայրապետ» եկեղեցի` 897 թվականին Գառնիում վախճանված Հայոց կաթողիկոս Մաշտոց Եղիվարդեցու անունով (Մաշտոցի տապանաքարը Գառնիի հեթանոսական տաճարի մոտ գտնվող «Մաշտոց Հայրապետ» մատուռի ներսում է)։ 14-րդ դարում կոչվել է նաև «Սումպենց (Սունպենց) վանք»։ 12-13-րդ դարերի կառույց է։ Այն միանավ կենտրոնագմբեթ է, իսկ արտաքինից` քառակուսի։ Թմբուկը ձևավորված է որմնախորշերով, վարդաքանդակներով և շատ լավ է պահպանվել։ Չորս պատերից երեքի վրա արված են երկու երկար որմնախորշեր, իսկ վերջինը` մուտքը, զարդարված է խաչքարով և բուսանախշ որմնանկարներով: :Պատերին պահպանվել են 1315 և 1341 թվականների արձանագրություններ:Եկեղեցուն հարավից կից է նվիրատվական արձանագրություններով խաչքար-մահարձանը։ Բակում կան քանդակազարդ խաչքարեր։ Եկեղեցու մոտ, հարավային կողմում արձանագիր որմնափակ խաչքար է` կանգնեցված Հովհաննես և Աղվորիկ ամուսինների կողմից։
Սբ. Աստվածածին (Մաշտոց Հայրապետ, ՞Սումպենց վանք՞) եկեղեցի՝ պատկեր1Archived 2018-02-14 at the Wayback Machine., պատկեր2Archived 2018-08-24 at the Wayback Machine., պատկեր3Archived 2016-10-25 at the Wayback Machine., ԽաչքարArchived 2016-10-25 at the Wayback Machine., ՏապանաքարArchived 2018-02-13 at the Wayback Machine.