Սուրբ Աստվածածնի Ավետման եկեղեցի (Կամենեց-Պոդոլսկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սուրբ Աստվածածնի Ավետման եկեղեցի
Հիմնական տվյալներ
ՏեսակԵկեղեցի և գոյություն չունեցող շենք կամ կառույց
ԵրկիրՈւկրաինա Ուկրաինա
ՏեղագրությունԿամենեց-Պոդոլսկի
ԴավանանքՀայաստանեայց Առաքելական Եկեղեցի
Հիմնադրված1522

Սուրբ Աստվածածնի Ավետման եկեղեցի, հայկական տաճար, որը գոյություն է ունեցել Ուկրաինայի Կամենեց-Պոդոլսկ քաղաքում 1522-1672 թվականներին։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ տարբեր տվյալների՝ Կամենեց-Պոդոլսկում հայերը բնակություն են հաստատել 11-13-րդ դարերում[1][2]։ 17-րդ դարում քաղաքում արդեն կար 1200 հայ ընտանիք[1]։ Կազմելով Կանենեց-Պոդոլսկի բնակչության զգալի մասը և զբաղեցնելով քաղաքի մեծ մասը[2]՝ հայերը բնակվում էին հիմնականում քաղաքի հարավարևելյան մասում. մինչ օրս քաղաքում կա մի թաղամաս, որը տեղացիների շրջանում հայտնի է Հայկական անվամբ։ Քաղաքի այս հատվածում, բացի հայ համայնքի վարչական և առևտրային շենքերից, տեղակայված էին նաև քաղաքի հայկական գլխավոր տաճարները[3]։

Եկեղեցու պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Աստվածածնի Ավետման եկեղեցին[4] կառուցվել է 1522 թվականին ավելի հին՝ փայտե եկեղեցու տեղում, որը, իր փոքր չափսերի պատճառով, չէր բավարարում հայկական գաղութի կարիքներին։ Շինարարության ծախսերը հոգացել է պարոն Միտկոյի որդի Եոլբեյը, որին օգնել և նվիրաբերություններ են արել «Քառասուն եղբայրների խորհրդի» անդամներն ու Կամենեց-Պոդոլսկի այլ մեծահարուստներ[2]։ 1570 թվականին եկեղեցուն կցակառուցվել են մատուռ և կամար[5]։ Եկեղեցու բակում Գրիգոր արքեպիսկոպոս Վարագեցին 1600 թվականին կառուցել է կուսանոցի շենք[4]։

Կամենեց-Պոդոլսկում ստեղծված և մեզ հասած հիշատակային գրառումներում հեղինակները Սուրբ Աստվածածին տաճարը նշում են որպես քաղաքի հայկական տաճարներից գլխավորը։ 1636 թվականին այդ մասին նշել են գրքերի և շարականների ընդօրինակողներ Խաչատուր դպիրը և Խաչերեսը[2]։ Նույն ժամանակ հայերի շրջանում միության ներդրման պատմության վերաբերյալ կարճ ակնարկի հեղինակ պրեֆեկտ Ա. Պիդուն գրել է[2]

Aquote1.png Աստվածամոր եկեղեցին մայր տաճար է․․․ Aquote2.png


Սուրբ Աստվածածին եկեղեցին ավերվել է 1672 թվականին թուրքական զորքերի կողմից քաղաքի գնդակոծման ժամանակ։ Քաղաք այցելած հայ պատմիչ և ճանապարհորդ Մինաս Բժշկյանը (1777-1851), իր աշխատություններում նկարագրել է տաճարի դեռևս գոյություն ունեցած ավերակները[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 С. Шкурко (1968)։ «Армянские архитектурные памятники в городе Каменец-Подольске»։ Историко-филологический журнал № 2 . pp. 233-243.։ Արխիվացված օրիգինալից 2013-01-24-ին։ Վերցված է 2012-11-28 
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 В. Р. Григорян (1980)։ ««История армянских колоний Украины и Польши» (армяне в Подолии)»։ Ер.: Издательство АН Арм. ССР, стр. 77-92։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-24-ին։ Վերցված է 2012-11-28 
  3. Исторические связи и дружба украинского и армянского народов. — Ереван: Изд-во АН Армянской ССР, 1971. — Т. 3. — С. 292-293.
  4. 4,0 4,1 «Հայ Սփյուռք հանրագիտարան, Հայկական Հանրագիտարան հրատ. 2003թ.», Հայկական Հանրագիտարան հրատարակչություն ՊՈԱԿ, 2003, էջ 275
  5. Я. Р. Дашкевич (1987)։ «Армянские кварталы средневековых городов Украины (XIV—XVIII вв.)»։ Историко-филологический журнал № 2 . pp. 63-85. ISSN 0135-0536։ Արխիվացված օրիգինալից 2013-01-24-ին։ Վերցված է 2012-11-28